Երևան
12 °C
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը վերստեղծվելուց հետո առաջին հանդիպումն անցկացրեց: Այսօր՝ մարտի 4-ին, «Փյունիկ» ՖԱ խաղադաշտում թիմն ընկերական հանդիպում անցկացրեց: Մրցակիցը Լիտվայի հավաքականն էր:
ՀՀ ընտրանու անդամները հավաքի շրջանակներում ընդամենը մի քանի օր էին միմյանց հետ մարզվել, եւ զգացվեց, որ խաղակցվածության խնդիր կա: Ամեն դեպքում, նրանք բավական լավ խաղ ցուցադրեցին, թեեւ պարտվեցին 0:1 հաշվով: Հանդիպումից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ, Կանանց ֆուտբոլի եւ ֆուտզալի կոմիտեի նախագահ Աննա Թադեւոսյանը գովեց ՀՀ հավաքականի ֆուտբոլիստներին:
«Ոչ ոք չէր սպասում, որ մեր հավաքականն այսքան լավ կխաղա: Լիտվայի հավաքականը բավական ուժեղ է: Մի քանի տարի է՝ իրար հետ խաղում են: Մեր հավաքականը կարծում եմ՝ հենց հիմա ծնվեց՝ այսօր, այստեղ, որովհետեւ առաջին անգամն էր, որ այս կազմով իրար հետ խաղում էին: Կարծում եմ՝ շատ սիրուն խաղ ստացվեց, որովհետեւ մենք հնարավորություններ ունեինք եւ այնպես չէր, որ միայն պաշտպանվում էինք»,- ասաց նա:


Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կանանց ֆուտբոլը մասսայականությամբ զիջում է տղամարդկանց ֆուտբոլին: Թադեւոսյանը կարծում է, որ սա կարծրատիպերը կոտրելուն ուղղված առաջին քայլն էր: Առաջիկա հավաքների ընթացքում այս թիմին միանալու են նաեւ տարբեր երկրներում հանդես եկող հայազգի այլ ֆուտբոլիստներ, եւ, ըստ Թադեւոսյանի, ՀՀ հավաքականին մեծ ապագա է սպասվում:
«Կարծում եմ՝ այսօր ահագին մարդու մոտ ինչ-որ բաներ փոխվեցին, գալիս էին, ասում՝ լավ էր, մենք չէինք սպասում, նորից կգանք: Ու դա շատ կարեւոր է, առաջին քայլն արված է: Շատ հեռանկարային հավաքական է, ու կարծում եմ՝ մի քանի տարի հետո շատ մեծ հաղթանակների ականատես կլինենք»,- ասաց նա:


Հաշվի առնելով ընդհանրապես հայկական ֆուտբոլում հաճախելիությունը եւ հետաքրքրվածության ցածր մակարդակը կանանց ֆուտբոլի նկատմամբ՝ այսօրվա հանդիպման ընթացքում տրիբունաներում բավական շատ մարդիկ կային: Եղել են դեպքեր, որ այսքան մարդ է եկել այս մարզադաշտում կայացած ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության որոշ խաղերի: Իհարկե, այսօրվա ներկաները հիմնականում ոչ թե պարզապես ֆուտբոլասերներ էին, այլ ֆուտբոլի հետ անմիջական կապ ունեցող մարդիկ՝ ՀՖՖ աշխատողներ, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի աշխատակիցներ, մարզիչներ, ֆուտբոլով զբաղվող տղաներ, աղջիկներ եւ այլն:


ՀՀ կանանց հավաքականի ընկերական հաջորդ խաղը կկայանա մարտի 6-ին «Փյունիկ» ՖԱ մարզադաշտում: Կսկսվի 12:00-ին: Մուտքն ազատ է: Մրցակիցը կրկին Լիտվան կլինի:
Այս տարվա ընթացքում ընտրանին եւս 3 հավաք կանցկացնի հունիսին, սեպտեմբերին եւ նոյեմբերին: Կլինեն նաեւ ընկերական հանդիպումներ, բայց մրցակիցները դեռ հստակեցված չեն: 2021թ. օգոստոսին հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնության որակավորման փուլին:





Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT