Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը դատի է տվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը:
Նա պահանջում է հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները եւ փոխհատուցել զրպարտությամբ պատճառված վնասը:
Հայցը ներկայացվել է մարտի 3-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին:
Օրբելյանի ներկայացուցիչ Նարինե Բեգլարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ հայցի պատճառն այն է, որ հունվարի 30-ին Հ1-ի լուրերի գլխավոր թողարկման ընթացքում Արամ Օրբելյանի վերաբերյալ ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ. «Ռեպորտաժի ժամանակ նշվել է, թե Արամ Օրբելյանը 2019 թվականի մայիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար կարգի խախտմամբ ելումուտ է ունեցել Սահմանադրական դատարան: Դա իրականությանը չի համապատասխանում»:
Հարցին՝ ԱԱԾ-ին ինչո՞ւ են դատի տվել, Բեգլարյանը պատասխանեց. «Եթե հավատանք լուրերի հրապարակմանը, ԱԱԾ-ն նշված տեղեկատվության սկզբնաղբյուրն է»:
Փաստաբանի խոսքով՝ պահանջում են ե՛ւ հերքում, ե՛ւ յուրաքանչյուր պատասխանողից 2-ական միլիոն դրամ փոխհատուցում:
Հարցին՝ Օրբելյանը սուտ է համարում այդ ժամանակահատվածում իր ՍԴ ելումուտ անե՞լը, թե՞ կարգի խախտմամբ ելումուտ անելը, Բեգլարյանը պատասխանեց. «Պարոն Օրբելյանը պարբերաբար ելումուտ չի ունեցել ՍԴ վարչական շենք 2018-ի մայիսից օգոստոս ամիսների ընթացքում: Այն տեղեկատվությունը, որ նա այդ ժամանակահատվածում մուտք է գործել ՍԴ շենք առանց գրանցման, իրականությանը չի համապատասխանում»:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը, մեր զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք զրպարտություն համարում է Օրբելյանի ՍԴ այցելելու մասին ռեպորտաժը, պատասխանեց. «Մենք հղում ենք արել մեր աղբյուրի՝ ԱԱԾ-ի վրա: Մենք անանուն ու անհասցե աղբյուրներով չենք գրել: Ողջ մամուլը լցված է անանուն աղբյուրներով: Եթե Օրբելյանը խնդիր ունի, թող գնա ԱԱԾ-ի հետ պարզի»:
Նշենք, որ ռեպորտաժը վերնագրվել է «Քոչարյանի պաշտպանի ՍԴ մտնելու հետեւանքները» վերտառությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԲՏԱ նախարարն ու Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետը քննարկել են համատեղ նախագծերի հնարավորությունը
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին
Նազելի Բաղդասարյանն Արաբական Միացյալ Էմիրություններից կգործուղվի Բելգիա
Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել Աբու Դաբիից
Իրան-ԱՄՆ միջուկային հարցի շուրջ բանակցությունները տապալման եզրին են․ փետրվարի 6-ի հանդիպումը չի կայանա
Երևանում տեղի է ունեցել ԵՄ-ՀՀ քաղաքական և անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության նիստը
«ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը կասեցվել է
Արարատ Միրզոյանը ԱՄԷ ԱԳ նախարարի հետ համագործակցության հարցեր է քննարկել
Միքայել Աջապահյանի՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին
Սրտատրոփ հետևելու ենք․ նախարարը՝ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահքի պատվիրակ զույգին
Վարչապետացուի բուծարան ունեն. ռուսները ուզում են խցկվել TRIPP-ի մեջ, բայց հալները հալ չէ. Շիրինյան. տեսանյութ
Ճապոնիայում Հայաստանի տնտեսական ներուժի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտություն կա
Խաղաղությունը բոլորի համար միակ մխիթարությունն է, խաղաղությունը զոհերի նկատմամբ ամենամեծ հարգանքն է․ Փաշինյան
Սերժի ու Քոչարյանի բուֆետի հաշիվը ես էի փակում, հիմա միլիարդատեր են դարձել. Արշակյան. տեսանյութ
Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են
Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ
ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել
Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը
Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ
Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին
Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան
Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք
ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան
Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել
Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը
Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին
Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա
Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան
Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար
Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է
Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան
ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան
Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT