Նարեկ Սարգսյանն առերեսվել է 2018 թվականին իր դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, առերեսվել է 2018 թվականին իր դեմ հաղորդում ներկայացրած Հակոբ Հովհաննիսյանի հետ:

Հովհաննիսյանը, հիշեցնենք, հաղորդման մեջ պատմել էր, որ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանն ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները: Ըստ Հովհաննիսյանի՝ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է իր ուղղությամբ, սակայն կրակոցն իրեն չի դիպել, ինչից հետո Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է իր կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հովհաննիսյանը հաղորդում է ներկայացրել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը): Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց, որ առերեսման ժամանակ Նարեկ Սարգսյանն ասել է, որ իրեն չի ճանաչում, պնդել, որ 2012 թվականին թիկնապահներ չի ունեցել եւ նման դեպք չի էլ հիշում. «Ես հարցրի՝ Արթուր Մանուկյանին (խոսքը ԲՀԿ-ական նախկին պատգամավորի մասին է,- խմբ.) ճանաչո՞ւմ է, թե՞ ոչ, նա պատասխանեց, որ հեռակա լսել է, որ նա պատգամավոր է, բայց նրա հետ շփում չունի»: Հարցին՝ Նարեկ Սարգսյանը տեղյա՞կ էր, որ Արթուր Մանուկյանի մորաքրոջ որդին՝ Էրիկ Բալթայանը, առերեսման ժամանակ մասամբ հաստատել էր կատարվածը, եթե՝ այո, ապա դրան ինչպե՞ս է արձագանքել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Տեղյակ է, առերեսումից առաջ նրան գործը մանրամասն ներկայացվել է, բայց նա ասաց, որ ոչ ոքի չի ճանաչում, բացառեց, որ նման դեպք կարող է եղած լինել»:

Ըստ Նարեկ Սարգսյանի՝ Հակոբ Հովհաննիսյանը հիշյալ հաղորդումը տվել է՝ օրինակ վերցնելով իր նախկին հանցակցից Դավիթ Սիմոնյանից, որը ցուցմունք տալուց հետո ազատ էր արձակվել (խոսքը Նարեկ Սարգսյանի եղբոր՝ Հայկ Սարգսյանի գործով տուժողի մասին է). «Ես ասացի, որ Սիմոնյանի ազատ արձակվելու հանգամանքներից տեղյակ չեմ, ես ազատվելու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ իմ ազատվելուն մնացել է 111 օր» (Հովհաննիսյանը դատապարտվել է մեկ այլ գործի շրջանակում եւ այժմ իր պատիժը կրում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում): Հովհաննիսյանը նշեց, որ ինքը Դավիթ Սիմոնյանի հետ որեւէ կապ չունի, եւ նա տեղյակ էլ չի եղել, որ ինքը պատրաստվում է հաղորդում տալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբ Հովհաննիսյանն առերեսվել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի, ինչպես նաեւ՝ իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ: Հարցին, թե Էրիկ Բալթայանի հետ այդ գումարային վեճն ի վերջո ինչի շուրջ է եղել, Հովհաննիսյանը պարզաբանեց. «Էրիկ Բալթայանը նշել է, որ վարժարանում սովորելու տարիներին ես իր վրա ունեցել եմ մեծ ազդեցություն, եւ նա, ինձնից վախենալով, ինձ պարբերաբար գումար է փոխանցել, որ ես իրեն չնեղացնեմ»: Ըստ Բալթայանի՝ երեք ամսվա ընթացքում Հովհաննիսյանին մոտ 3000 ԱՄՆ դոլարի գումար է փոխանցել, ինչը, սակայն, Հովհաննիսյանը բացառում է. «Ես սովորելու տարիներին ընդհանրապես գումարի խնդիր չեմ ունեցել եւ որեւէ մեկից գումար չեմ վերցրել»:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ: Որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ դեռեւս չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3576 դիտում

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո

Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը

Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով

Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ

Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան

Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին

Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք

Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև

Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը

Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան

Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն

Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Վարդան Ղուկասյանի փեսան տրտնջում է, փորձում համոզել գյումրեցիներին. ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ