Երևան
12 °C
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանության արժանացրեց աշխատող ուսանողների վարձը եկամտային հարկի հաշվին փոխհատուցելու մասին օրինագիծը:
Օրինագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր զեկույցում նշեց, որ առաջին ընթերցումից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում փաթեթում կատարվել է 3 փոփոխություն:
Ըստ նախկին տարբերակի՝ փոխհատուցման իրավունքից չէին կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները, հիմա, այս առաջարկից կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները:
Երկրորդ փոփոխությունը տեքստային է, մասնավորեցվել է դրույթը, որ ուսանողը կարող է օգտվել այս փոխհատուցման իրավունքից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար: Նախկինում գրված էր, որ այս իրավունքից կարող է օգտվել միայն մեկ անգամ:
Եվ երրորդ փոփոխության համաձայն՝ անկախ ուսանողի աշխատելու ժամկետից, վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ սովորելն ու աշխատելը լինեն նույն ուղղությամբ, որ ուսանողը աշխատի մասնագիտությամբ, հակառակ դեպքում՝ տրամաբանական չէ, թե ինչն է խրախուսվում:
«Երբ մարդը նոր է ընդունվել, չի կարող գնալ այդ մասնագիտությամբ աշխատել, քանի որ հիմունքները նոր է սկսում ձեռք բերել: Նաեւ՝ շատ դժվար է սահմանել մասնագիտությունների ցանկը: Ո՞վ է հսկելու, որ այդ մարդն իսկապես այդտեղ աշխատել է»,- պատասխանեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ն ավելի շատ գումար կծախսի իմանալու համար տվյալ ընկերությունում նման հաստիքի կամ անձի առկայությունը, քան՝ փոխհատուցումն է: Նա նաեւ հավելեց, որ այդ մեկ տարվա ընթացքում ուսանողը կարող է փոխել իր աշխատանքի վայրը եւ սա նույնպես հավելյալ դժվարություններ կառաջացնի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ նկատեց, որ ուսանողը կարող է որեւէ տեղ բարձր աշխատավարձով ֆիկտիվ ձեւակերպվել որպես աշխատող, ստանալ այդ վարձը եկամտային հարկով, բայց չներկայանալ աշխատանքի:
Գաբրիելյանը հաստատեց, որ կա նման չարաշահման հնարավորություն, բայց սա կարող է լինել նաեւ հիփոթեքի դեպքում: «Մի քիչ կոպիտ կհնչի, բայց վերահսկելը մեր գործը չէ»,- եզրափակեց պատգամավորը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT