Ուսանողները պահանջում են բուհի կառավարման խորհրդում չնվազեցնել իրենց տեղերը. ծրագրում են բողոքի գործողություններ

Երեւանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի անդամ ուսանողները դժգոհ են. «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանողների թիվը կրճատվում է, մինչդեռ կառավարության եւ լիազոր մարմնի ներկայացուցիչներինը՝ ավելանում:

Ուսանողները նաեւ կարծում են, որ այսօր բուհի Հոգաբարձուների խորհրդի՝ ՀՀ կառավարության կողմից ներկայացված անդամներն իմիջիայլոց վերաբերմունք ունեն եւ նիստերից շատ են բացակայում, սակայն հարցը չի բարձրաձայնվում:

Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը՝ շեշտելով, որ նոր օրենքի ընդունման դեպքում պատկերը կարող է ավելի վատանալ. ստացվի մի իրավիճակ, որ այն ուսանողները, որոնք նիստերին ներկա են, հետաքրքրված են համալսարանի առօրյայով  ու ապագայով, զրկվեն բուհի կառավարմանն արդյունավետ մասնակցելու հնարավորությունից, մինչդեռ այն մարդիկ, որ չեն ներկայանում նիստերին, կունենան վճռական ձայնի իրավունք։

Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի օրերս հրավիրած նիստում ուսանողները, նկատելով, որ Կառավարության կողմից ներկայացված 16 անդամներից 8-ը չեն եկել, նրանք եւս չմասնակցեցին՝ բոյկոտելով նիստը: Արդյունքում այն չկայացավ։

Ափոյանի խոսքով՝ իրավիճակը ոչ թե միայն նախորդ անգամ էր այդպիսին, այլ կրկնվում է հաճախ, եւ բոյկոտելով՝ իրենք ցանկանում էին ընդգծել ուսանող անդամների քանակն ավելացնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ցույց տալ, թե ինչպես խորհրդում 50 % ներգրավածություն ունեցող ներկայացուցիչները չեն մասնակցում քննարկումներին:

ՈւԽ նախագահը նշեց, որ ներկայումս ուսանողները բուհի կառավարմանը մասնակցում են 21%-ով, նրանք կազմում են խորհրդի 32 անդամներից 8-ը:

Նոր օրենքի նախագծով, սակայն, չի հստակեցվում, թե նրանք քանի տոկոս մասնակցություն պետք է ունենան բուհի կառավարմանը, միայն նշվում է, որ կառավարման խորհուրդը պետք է կազմված լինի 12 անդամից՝ 1 ուսանող, 6 կառավարության ներկայացուցիչ, 4 դասախոս եւ 1 գործատու:

«Մեր պահանջն է գործատուի կամ արտաքին ներկայացուցիչներից որեւէ մեկի հաշվին բարձրացնել ուսանողների թիվը եւ օրենքի նախագծում հստակ ամրագրել բուհի կոլեգիալ  կառավարման մարմիններում ուսանողների մասնակցության չափը, թե ինչ համամասանությամբ են մասնակցելու»,-նշեց Դավիթ Ափոյանը՝ հավելելով, որ բուհի կոլեգիալ կառավարման մարմինները չեն ավարտվում միայն հոգաբարձուների խորհրդով, այլ կա Գիտական խորհուրդ եւ այլն:

Ուսանողները պետք է կարողանան ներկայացնել իրենց առաջարակությունները, դժգոհությունները, փորձեն պաշտպանել իրավունքներն ու պարտականությունները: Նրանց բողոքները բարձրաձայնելու համար՝ հազար ու մի ճանապարհ կա, սակայն, Ափոյանի խոսքով՝ իրենք ցանկանում են ամեն բան կատարել ինստիտուցիոնալ տարբերակով, այսինքն՝ պետք է լինի մասնակցության հստակ չափաբաժին:

Մեկ այլ հարց է նախագծի այն դրույթը, ըստ որի՝ գիտական խորհուրդներում ուսանողների մասնակցությունը թողնվում է բուհի հայեցությանը: Ափոյանը սա էլ ճիշտ չի համարում: Նրա խոսքով՝ գիտական խորհուրդներում ուսանողներն ընդհանրապես ընդդիմադիր կեցվածք ունեն, ներկայացնում են պահանջներ, դժգոհություններ ու ճիշտ չի, որ իշխանությունը, տվյալ դեպքում՝ բուհի ղեկավարությունը որոշի՝ ինչքան պետք է լինեն ընդդիմության ներկայացուցիչները: «Ցանկացած մարմին, կցանկանա, որ իր դեմ բողոքողները քիչ լինեն»,- համոզմունք հայտնեց Ափոյանը:

Այն հարցին՝ ինչ է նախատեսվում առաջիկայում եւ արդյոք կբոյկոտվի նաեւ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստը, պատասխանեց, որ պատրաստվում են դրան մասնակցել, քանի որ նպատակ չունեն բուհի գործունեւությանը վնասել. «Սա նախազգուշացնող բնույթ ուներ»:

Բայց բողոքի այլ գործողություններ, սակայն, ամեն դեպքում նախատեսում են: Ուսանողներն այս ընթացքում կիրականցնեն քննարկում եւ ավելի ուշ տեղյակ կպահեն իրենց հետագա գործողությունների մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2241 դիտում

Դատախազությունը ներկայացրել է 2025-ին պետությանը և համայնքներին վերադարձված անշարժ գույքերը՝ ըստ մարզերի

Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով. քննարկումներն ավարտվել են. լուսանկարներ

Փրկարարները Հրազդանում ապամոնտաժել են մի շարք հասցեների թուլացած ճաղավանդակները

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Լիբիայում սպանվել է նախկին նախագահ Մուամմար Քադաֆիի որդին

Երևանում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Ձնահյուսի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ

ՀՀ վարչապետը կադրեր է հրապարակել Իլհամ Ալիևի հետ հանդիպումից. տեսանյութ

Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ է․ Ամասիայի տարածաշրջանում բուք է

Աբու Դաբիում մեկնարկել է ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը

Ժամանեցինք Աբու Դաբի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերությունները

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ

Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է