ՀՀ հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հավանաբար այս մրցաշրջանում խաղադաշտ չի վերադառնա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն այս մրցաշրջանում հավանաբար խաղադաշտ չի վերադառնա: Այս մասին նա նշել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում: Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Գերմանիայի առաջնության՝ Բունդեսլիգայի 20-րդ տուրում, որում նրա թիմը 2:1 հաշվով հաղթել էր «Բայերին», իսկ օրերս բարեհաջող վիրահատվել է:

«Հետազոտությունը ցույց տվեց, որ անհապաղ վիրահատության կարիք կա, քանի որ աջ կոճիս վրա կրկնակի պատռվածք կար: Վիրահատությունը լավ անցավ: Դեռ չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի ապաքինման համար, բայց ամենայն հավանականությամբ այս մրցաշրջանում այլեւս չեմ կարողանա խաղալ: Շնորհակալ եմ բոլոր հայ երկրպագուներին՝ այս դժվար պահին իմ կողքին լինելու եւ ինձ քաջալերելու համար»,- ասել է Ադամյանը:

«Հոֆենհայմի» կազմում ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանում, Ադամյանը 5 գոլ է խփել ու գոլային 1 փոխանցում կատարել:

Հայաստանի հավաքականն առաջիկայում 2 ընկերական հանդիպում է անցկցնելու: Մարտի 26-ին հյուրընկալվելու է Ուզբեկստանին, իսկ 30-ին՝ Ղազախստանին:

Տպել
537 դիտում

Վրաստանը բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց է հրապարակել. ՊԵԿ

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ

Սահմանափակվել է դիմակների, վիրակապերի, բամբակի եւ այլ բժշկական ապրանքների արտահանումը ՀՀ-ից․ պարետի որոշումը

Արցախում առ այսօր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Որոշ դեպքերում կարող է համարվել, որ պարապուրդը գործատուի մեղքով է, ոչ թե՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված

Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացի 9 ուսանողների հետ. Աննա Նաղդալյան

ԱԺ-ն 42 համակարգիչներ փոխանցեց Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների. Արարատ Միրզոյան

Գործնական պարապմունք է անցկացվել հրետանային զորամասում. ՊՆ

28-ամյա մասիսցու բնակարանից ու մեքենայից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Վազքուղի, հանդերձարան, փողոց, մայթ , այգի․ սուբվենցիոն ծրագրով Վանաձորում իրականացվելիք ծրագրերը հաստատված են

Արցախյան ընտրությունների կարեւորագույն արդյունքը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ապրիլի 2-րդ կեսին կորոշի օլիմպիական խաղերին որակավորվելու կարգը. Риа новости

Մոսկվայի «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ 25 քաղաքացիներից 18-ն իրենց ցանկությամբ տեղափոխվել են հյուրանոց. ՀՀ ԱԳՆ

ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրենի հետ

ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտը 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն է հայտարարել

ԱԱՏՄ աշխատակիցներից 2-ը վարակվել է կորոնավիրուսով, 17-ը մեկուսացված է