Երևան
12 °C
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն օրերս առերեսվել է իր եւ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում ներկայացրած Հակոբ Հովհաննիսյանի հետ:
Հիշեցնենք, 2012 թվականի դեկտեմբերի 23-ին Հակոբ Հովհաննիսյանը իր համակուրսեցու՝ Էրիկ Բալթայանի հետ գումարային խնդիր է ունեցել, վերջինս էլ դիմել է իր մորաքրոջ որդուն՝ Արթուր Մանուկյանին: Խոսակցության մասին պարզաբանումներ ստանալու համար Հակոբ Հովհաննիսյանը ընկերների հետ գնացել է Երեւան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող գետնանցում, որտեղ եղել են Արթուր Մանուկյանը, Նարեկ Սարգսյանը եւ վերջինիս թիկնապահները: Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակել է Հակոբ Հովհաննիսյանի ուղղությամբ, սակայն կրակոցը նրան չի դիպել, որից հետո Սարգսյանն իր մոտ գտնվող կենցաղային դանակով հարվածել է Հակոբ Հովհաննիսյանի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հովհաննիսյանը հաղորդում էր ներկայացրել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը): Հարուցված քրեական գործի շրջանակներում Հակոբ Հովհաննիսյանը ճանաչվել է տուժող:
Այսօր ՀԺ-ի հետ զրույցում Հովհաննիսյանը պատմեց, որ առերեսման ժամանակ Արթուր Մանուկյանը պնդել է, թե իրեն չի ճանաչում, բացառել է, որ նման դեպք կարող է տեղի ունեցած լինել, եւ ասել, որ դրա մասին առաջին անգամ իրենից է լսում. «Դե, նա խուսափում է, որովհետեւ իր մեղավորությամբ է Նարեկի հետ դեպքը տեղի ունեցել, ես էլ իմ ցուցմունքում պնդել եմ, որ դեպքը տեղի է ունեցել այնպես, ինչպես ներկայացրել եմ հաղորդման մեջ»:
Հովհաննիսյանի խոսքով՝ ավելի վաղ առերես հարցաքննություն է եղել նաեւ Արթուր Մանուկյանի մորաքրոջ որդու՝ Էրիկ Բալթայանի հետ, որը մասամբ հաստատել է կատարվածը. «Էրիկ Բալթայանը ասել է, որ խոսակցություն, միջադեպ եղել է, մենք հանդիպել ենք, պնդել է նաեւ, որ ինձ պարբերաբար գումար է փոխանցել՝ մոտ 3000 դոլարի չափով, եւ վիճաբանությունը սկսվել է այդտեղից, բայց դա անիմաստ մեղադրանք է իմ հանդեպ, ինքն ինձ որեւէ գումար չի փոխանցել»: Հարցին, թե Նարեկ Սարգսյանի մասնակցության մասին ինչ է նշել նա, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ասել է՝ իբրեւ Նարեկ Սարգսյանին չի ճանաչել, եւ որ սենյակում չի եղել, չի տեսել, թե դանակահարությունը ոնց է եղել»:
Արթուր Մանուկյանը դեռ նախորդ տարի մեր զրույցում ասել էր, որ վերոնշյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: ՀԺ-ի հարցին՝ 2012 թվականին հանդիպե՞լ է Հակոբ Հովհաննիսյանին եւ փորձել հարցեր պարզել, Մանուկյանը պատասխանել էր. «Իհարկե ոչ, նման դեպք որ չի եղել, ես էնտեղ ի՞նչ պետք է անեի»:
Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է առերես հարցաքննություն Հակոբ Հովհաննիսյանի եւ Նարեկ Սարգսյանի միջեւ:
Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից տեղեկացանք, որ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT