Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի 2019թ. 10 լավագույն մարզիկներին հանձնեց նրանց պարգեւները: Միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 21-ին, հանրապետության նախագահի նստավայրում: Ներկա էին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարության անցկացրած մրցույթի արդյունքում տասնյակում ընդգրկված մարզիկները, ինչպես նաեւ մարզաշխարհի մի շարք այլ ներկայացուցիչներ եւ պաշտոնյաներ: Մինչեւ պարգեւների հանձնումը վարչապետը դիմեց ներկաներին՝ ընդգծելով, որ պետք է բարձր նպատակներ դնել:
«Սա գործնական մեկնարկն է մեր քաղաքական այն հայտարարության, թե սպորտի զարգացումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երեկ կառավարության նիստում ասացի, բայց չեմ զլանա կրկնել, որ մենք հիմա մշակում ենք Հայաստանի մինչեւ 2050թ. զարգացման ռազմավարությունը, եւ այդ զարգացման տեսլականի մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս սպորտին՝ արձանագրելով մեր ազգային եւ պետական նպատակը. մինչեւ 2050 թ. ունենալ առնվազն 25 օլիմպիական ոսկե մեդալ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նշաձողը կարող է բարձր թվալ, բայց պետք չէ հուսահատվել:
Արայիկ Հարությունյանը նույնպես ընդգծեց պարգեւատրման կարեւորությունը: Նա նշեց, որ սպորտը շատ կարեւոր է երկրի կյանքում, քանի որ այն մեծ նշանակություն ունի արժեհամակարգի ձեւավորման հարցում: Շեշտեց, որ այս նախաձեռնությունը ցույց է տալիս՝ սպորտի նկատմամբ ուշադրությունը մեծ է:
«Սպորտի զարգացումը մեր գլխավոր առաջնահերթություններից է, որովհետեւ ոչ միայն մեր առողջությունն է, կրթությունը, այլեւ հասարակության մեջ հանդուրժողականության, նոր արժեհամակարգի ձեւավորման կարեւոր գրավականն է: Ուրախ ենք, որ օլիմպիական այս տարում մարզիկների մեծարման եւ պարգեւատրման արարողություն ենք իրականացնելու: Սույն նախաձեռնությունը ցուցիչն է այն բանի, որ պետությունը տարեցտարի է՛լ ավելի մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մեր մարզիկներին, նրանց գործադրած ջանքերին, մեր մարզիչների կատարած աշխատանքին, ֆեդերացիաների արդյունավետ գործունեությանը»,- ասաց նա:
2019թ. 10 լավագույն մարզիկների ցանկում ընդգրկվել էին Արթուր Ավետիսյանը (մարմնամարզություն), Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ), Սլավիկ Գալստյանը (ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ), Ռուբեն Ալեքսանյանը (ծանրամարտ), Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Արսեն Հարությունյանը (ըմբշամարտ), Հակոբ Մկրտչյանը (ծանրամարտ), Գոռ Մինասյանը (ծանրամարտ) Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ): Նրանք պարգեւատրվեցին 5-ական մլն դրամով, ինչպես երեկ որոշվել էր կառավարության նիստի ժամանակ: Մարզիկներն ընդգծեցին, որ նման ուշադրությունը շատ հաճելի է ու պարտավորեցնող:
«Մենք բոլորս շատ զգացված ենք այս վերաբերմունքից, եւ սա ավելի շատ պարտավորեցնում է, որ մենք օլիմպիական տարում ձգտենք ավելի մեծ արդյունքների»,- ասաց օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:
«Ուշադրությունը շատ կարեւոր է մարզիկի համար: Մարզիկը պետք է զգա, որ ուշադրության կենտրոնում է: Պարտավորեցնող է ու ստիմուլ է տալիս հետագա մրցաշարերի համար»,- ասաց օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
«Միանշանակ շատ խրախուսական են եւ պարտավորեցնող, որ ամեն անգամ լավ հանդես գանք եւ շատ լավ ներկայացնենք մեր պետությունը: Եվ մեր պետությունն էլ իր դիրքորոշումն ասաց, շատ ուրախ ենք, որ կանգնած է սպորտի կողքին: Հուսով ենք՝ այդպես կշարունակվի»,- ասաց օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:
Վերջինս անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ մինչեւ 2050թ. Հայաստանը պետք է օլիմպիական 25 ոսկի նվաճած լինի: Ըստ նրա՝ դա հնարավոր է: Մարզիկը կարծում է, որ պոտենցիալը կա, ու պայմանների առկայության դեպքում կստացվի:
«Ինչո՞ւ չէ, շատ լավ տվյալներ ունենք, շատ լավ երիտասարդներ ունենք, որոնք կարող են գալ եւ վարչապետի ասած ոսկե մեդալները նվաճել: Բայց ամենակարեւորը դրա համար պայմաններ են պետք, որպեսզի այդ ամենը բարեհաջող ստացվի»,- ասաց Մարտիրոսյանը:
Բացի տարվա 10 լավագույն մարզիկներից, նաեւ այլ պարգեւատրություններ եղան: Նիկոլ Փաշինյանն օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ, հունահռոմեական ոճի նախկին ըմբիշ Արմեն Նազարյանին պարգեւատրեց հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով։ Սպորտի բնագավառում ներդրած ավանդի համար պարգեւատրվեցին նաեւ մի խումբ մարզիչներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT