Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ուղերձում ասվում է. 

«Խորը վշտով տեղեկացա մեր մեծանուն արվեստագետի՝ Երվանդ Մանարյանի մահվան մասին: 

Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր, ում կերտած կերպարները հարստացրել են հայ կինոարվեստն ու իրենց անմոռանալի տեղը զբաղեցրել հայ հանդիսատեսի սրտում: Նա մեծ դերասան էր, սցենարիստ, ռեժիսոր, մանկավարժ, ով վայելում էր համաժողովրդական մեծ սերն ու համբավը: 

Մեծանուն արվեստագետ լինելուց զատ, Երվանդ Մանարյանը Հայաստանի Հանրապետության ակտիվ քաղաքացի էր, ով տարիներ շարունակ հանդես էր գալիս հանուն արդարության պայքարի դիրքերից՝ մշտապես արտահայտելով իր հստակ դիրքորոշումը: 

Անվանի արվեստագետի, նրա ստեղծագործական ու քաղաքացիական գործունեության մասին հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի բազմաթիվ սերունդների սրտերում: Ամբողջ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Երվանդ Մանարյանի հարազատներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»:

Տպել
1026 դիտում

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Կոտայքի նորանշանակ մարզպետին

Դեկտեմբերի 1-ից Սևանա լճում ավարտվում է արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն այս կիրակի պատարագ կմատուցի Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում

Տիգրան Ավինյանը Քլեր Մեյթրոյի հետ զրույցում ընդգծել է գերիների փոխանակման գործընթացն արագացնելու կարևորությունը

ԱԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Տաշիրի քաղաքապետարանում, ուսումնական և այլ հաստատություններում

Վրաերթ է տեղի ունեցել Բաղյան փողոցում. դեպքի վայրում են փրկարարները

Հունան Պողոսյանն ազատման դիմում է գրել․ օգնականը հաստատում է

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ

Ռոմանոս Պետրոսյանը Բեդրիխ Կոպեցկիի հետ քննարկել է բնապահպանության բնագավառում համագործակցության համատեղ հռչակագիրը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է Արցախում խաղաղապահ առաքելության իրականացման արդյունավետությանն ուղղված ՌԴ ջանքերը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է փլեյ-օֆֆի հանդիպումներին. հայտնի է հավաքականի կազմը

Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները դեկտեմբերի 1-ից կվերսկսեն իրենց աշխատանքը

Մայրաքաղաքում համալրվում է էներգախնայող լուսատուներով լուսավորվող փողոցների ցանկը

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին»