Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության մեջ մեղադրվող երիտասարդը մեղադրանքը մասնակի է ընդունել. պաշտպան

Հոկտեմբերի 16-ին «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում ոստիկան Արմեն Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ գողության համար մեղադրվող 18-ամյա Ս. Գալստյանը մեղադրանքը մասնակի է ընդունել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հանրային պաշտպան Աննա Ջուվանովան ասաց, որ նա գողության մեղադրանքի որոշ դրվագներ ընդունել է, որոշները՝ ոչ. «Չի ընդունել նաեւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքը, եւ մեր ունեցած տեղեկություններով՝ որեւէ փաստական տվյալ չկա, որ իմ պաշտպանյալը կատարած լինի այդ արարքը»: Թե գողության կոնկրետ որ դրվագներով է ընդունել, որով՝ ոչ, պաշտպանը չմանրամասնեց՝ ասելով, որ իր պաշտպանյալի հետ այդ հարցը չի քննարկել:

Դիտարկմանը, որ օրերս ստացված փորձաքննության համաձայն՝ գողության վայրում հայտնաբերված հետքերը համընկել են եղբայրների մատնահետքերի հետ, Աննա Ջուվանովան ասաց. «Դե, դա չի խանգարում, որ նա չընդունի իրեն առաջադրված մեղադրանքը, գուցե հենց Ձեր ասած դրվագով է ընդունում, ես ավելին ասել չեմ կարող»:

Ջուվանովայի խոսքով՝ տեւական ժամանակ է՝ Ս. Գալստյանի մասնակցությամբ քննչական գործողություններ չեն իրականացվում, եւ նախաքննության ավարտը չի երեւում: Հարցին՝ Գալստյանի եւ դեպքի օրը վիրավորում ստացած ոստիկանի միջեւ առերես հարցաքննություն եղե՞լ է, պաշտպանը պատասխանեց. «Չեմ կարող մանրամասն ասել, թե ինչ գործողություններ են իրականացվել, ընդհանուր բնույթի գործողություններ են»:

Աննա Ջուվանովան տեղեկացրեց, որ պատրաստվում է բողոքարկել Ս. Գալստյանի կալանավորման երկարաձգման որոշումը. «Երկարաձգման միջնորդության հիմքում քննիչը դրել էր խոչընդոտելու վտանգն ու լրացուցիչ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը: Ս. Գալստյանը մասնակցել է միջնորդության քննությանը, ներկայացրել իր առարկությունը՝ ասելով, որ որեւէ խոչընդոտ չի պատրաստվում ստեղծել»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ Ս. Գալստյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով: Երկարաձգվել է նաեւ նրա անչափահաս եղբոր՝ Հ. Գալստյանի կալանավորման ժամկետը, որը վերջերս ստացված փորձաքննության համաձայն՝ ճանաչվել է մեղսունակ:

Միջադեպը տեղի էր ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 16-ի գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները դիմել էին փախուստի, իսկ Ոստիկանության ծառայողները հետապնդել էին նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները դիմադրել էին, ինչի ժամանակ նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակը, կրակել նրանցից մեկի վրա, ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին, ապա դիմել փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ առերեւույթ հանցագործություն կատարած եղբայրները դեպքից ժամեր առաջ նաեւ գողություն էին կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1777 դիտում

«Պայացներ» օպերային ներկայացումը՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում՝ 30 տարի անց

Կապանի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք․ ճանապարհը միակողմանի փակվել է

Հերթական դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առաջին Հանրապետության կառավարության շենքը Տաշիր Պիցցայի վերածած Տաշիր Սամոն հավատացնում է՝ եկել է ՀՀ-ն փրկելու

Սադրանք, մուտիտ և SMS-ով հոդված, գին կասե՞ք. փորձել են սադրել 70-ամյա մորս․ Ալեն Սիմոնյան

Դատարանն ամբողջությամբ մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն ընդդեմ ՀԾԿՀ-ի․ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Խուճապի չմատնվել․ մարզերի փրկարարական ու ոստիկանության ստորաբաժանումներն անցել են արտակարգ ռեժիմով ծառայության

TOON EXPO-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայանում է բացառիկ առաջարկով. տեսանյութ

Հունիսի 7-ին խաղաղության մուրճով կբամփեն ձեր գլխին. ուզում են մեր արյան գնով կրկին պատերազմ հրահրեն. տեսանյութ

Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը ձերբակալվել է

Դեմիրճյան փողոցում Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած տղամարդը կձերբակալվի

Նոր նշանակում Քննչական կոմիտեում

Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը փոխհրաձգության մեջ են. բարի հոպարներ չկան, որ խաղաղություն երաշխավորեն

Էմմանուել Մակրոնի հրամանագրով Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» շքանշան

Սյունիքի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ․ «Զանգեր» հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է

Սեղմ ժամկետում հնարավոր է ստանալ «Կանազ»-ի հրդեհի ամբողջական պատկերը, տալ եզրակացություն․ Փորձագիտական կենտրոն

Սեբաստիան Լըկորնյուին է փոխանցվել Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը․ հանդիպել են Պապիկյանը և Ֆրանսիայի վարչապետը

Վերսկսվում են Կապան-Երևան-Կապան կանոնավոր չվերթերը

Պապիկյանը և Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարարը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել

Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները

Հերթական անգամ փախան բանավեճի հրավերից․ գուցե իրենց «ուժեղ» են համարում, բայց իրենց վախը իրենցից էլ ուժեղ էր

Տավուշի մարզում Գանձաքար-Իծաքար ճանապարհահատվածը կառուցված է․ վարչապետ

Ֆրանսիայում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով

ՀՀ իշխանությունների խաղաղության օրակարգը և Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Գնդացիր, հրացաններ, փամփուշտներ, նռնակ․ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքում

Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստ է շարունակել գործակցությունը․ վարչապետն ընդունել է Ալեքսանդր Թիմանին

Հանդիպել են Պապիկյանն ու «Safran Electronics & Defense»-ի պաշտպանության գծով ղեկավարը․ պայմանագիր է ստորագրվել

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն միանշանակ Նիկոլ Փաշինյանն է․ Հովհաննիսյան

ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի ու ևս 2 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

Սելավատարից դուրս եկած ջուրը հեղեղել է Կապանի փողոցը. վնասվել են ավտոմեքենաներ, տուժել կենդանիներ

Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե

Կապան քաղաքում մեկ օրում թափվել է մարտ ամսվա նորմայի 75%-ի չափ անձրև. Ազիզյան

Սպորտի ու մշակույթի միջոցով այստեղ ստեղծվում է եզակի հարթակ. Արայիկ Հարությունյանը՝ Ֆրանկոֆոն խաղերի մասին

Պետական դավաճանության համար մեղադրվող ԱԳՆ աշխատակցուհին արդարացվել է. դատախազությունը կբողոքարկի

Ակնկալվում է, որ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն խաղերին կմասնակցի մոտ 4000 մարդ. ԿԳՄՍ նախարար

Արգամ Մայիլյանը նշանակվել է Բերդի քննչական բաժնի պետ

Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները գալիս են ռուսական, թուրքական և ադրբեջանական մամուլից. պատգամավոր