Երևան
12 °C
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանրաքվեի միջոցով հանգուցալուծելու որոշումը լրջորեն մտահոգել է նախկին իշխանություններին, ու նրանց հարող շրջանակները, զուտ իրավական փաստարկներ ներկայացնելուն զուգահեռ, սկսել են «խոհափիլիսոփայական դատողություններ» անել այն մասին, թե ինչ անդառնալի հետեւանքներ կարող է ունենալ «անկախ դատական համակարգի վերացումը», թե ինչպես դա կհանգեցնի բացարձակ բռնապետության, եւ այլն:
Ընդ որում՝քարոզչական այս մանիպուլյացիաների արդյունքում կարող է տպավորություն ստեղծվել, թե իբր այս ՍԴ-ն տուն ուղարկելուն կողմ է միայն հասարակ ժողովուրդը («անգրագետ ամբոխը», «պողոսները»... ), իսկ ահա «գիտակից հանրությունը» դեմ է դրան: Բնականաբար՝ վերջում էլ համապատասխան եզրակացություն է արվում, թե կարեւորագույն հարցերի լուծումը չի կարելի վստահել «անգրագետամ բոխին»:
Սկսենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է համաժողովրդական հանրաքվեով, այսինքն՝ մենք մեր այսօրվա անկախ պետականության համար պարտական ենք «անգրագետ ամբոխի» քվեներին: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե այդ տարիներին երկրի ճակատագիրը որոշեր ոչ թե ժողովուրդը, այլ «քաղաքական էլիտան» (ի դեպ՝ հիշեցնենք, որ անգամ «ազգային կուսակցությունների» մեջ կային անկախությանը դեմ արտահայտվողներ): Հետագայում էլ, ի միջիայլոց, «անգրագետ ամբոխն» էր պաշտպանում մեր անկախությունը ռազմի դաշտում ու թիկունքում, իսկ արցախյան բանակցությունների սեղանի շուրջ առ այսօր մեր ամենահզոր փաստարկներից մեկը հենց այն է, որ ԼՂՀ-ն վաղուց է ինքնորոշվել՝ հանրաքվեի միջոցով, եւ ժողովրդի այդ կամարտահայտումն անսակարկելի է:
Անցնենք առաջ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած ժողովրդավարական երկրում իշխանություններին ընտրում է ժողովուրդը, եւ որեւէ մեկն այս սկզբունքի դեմ առարկություններ չի ներկայացնում: Այսօրվա իշխանություններն էլ ձեւավորվել են խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ու դրանց արդյունքները որեւէ մեկը չի վիճարկել: Եթե ձայների մեծամասնությունը ստանար ոչ թե «Իմ քայլը» դաշինքը, այլ որեւէ այլ ուժ՝ վարչապետի պաշտոնն էլ կստանձներ այդ ուժի ղեկավարը: Ու ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ պետության ղեկավարին ժողովուրդն է ընտրում (ում կուզի՝ կընտրի), իսկ ահա ՍԴ անդամների հետ ժողովուրդը գործ չունի, ժողովրդի կամքն այդ հարցում զրոյական նշանակություն ունի: Այլ կերպ ասած՝ ՍԴ անդամներն ավելի բարձր են, քան պետության ղեկավարը: Սա նորմա՞լ է: Նորմա՞լ է, որ ժողովուրդն ինքն է որոշում սեփական ճակատագիրը՝ հանրաքվեի միջոցով անկախություն հռչակելով, եւ դա պետության անկախության համար լեգիտիմության բարձրագույն մակարդակ է ապահովում, բայց հենց որ այդ նույն ժողովուրդն ուզում է ձերբազատվել կասկածելի գործընթացների արդյունքում ձեւավորված ինչ-որ կառույցից՝ միանգամից դառնում է «անգրագետ ամբոխ»: Նման պնդումների հեղինակները գոնե հասկանո՞ւմ են, թե դրանով ինչ հարվածի տակ են դնում հայկական երկու պետություններին: Չէ՞ որ մենք ամեն առիթով հայտարարում ենք, որ ղարաբաղյան կարգավորման որեւէ վերջնական տարբերակ չի կարող ընդունելի լինել առանց ԼՂՀ բնակչության համաձայնության (որը, հասկանալի է, պիտի պարզվի հանրաքվեի միջոցով), եւ հասել ենք նրան, որ միջազգային հանրությունն անվերապահորեն ընդունում է մեր այս պնդումը:
Ու հանկարծ այստեղից-այնտեղից ձայներ են հնչում, թե «էս ի՞նչ եք ասում, ի՞նչ հանրաքվե, ի՞նչ բան, ուզում եք ձեր որոշումները անգրագետ ամբոխի ձայների միջոցո՞վ պարտադրել, չէ՞ որ ամբոխը միշտ սխալվում է, բոլոր բռնապետություններն ամբոխի վրա են հենվել... »:
Հ. Գ. Այո, հանրաքվեն գուցե իսկապես չափազանց հզոր միջոց է՝ ՍԴ ճգնաժամի նման փոքր հարց լուծելու համար: Բայց համաձայնվեք՝ ՍԴ նախագահի ու անդամների անհասկանալի համառությունն էր պատճառը, որ իշխանությունները ստիպված եղան դիմել այդ միջոցին: Ու չարժե պրոբլեմը թողած՝ դրա լուծման ուղիները քննադատել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
2027-ի հունվարի 1-ից տաքսի ծառայությունների վարորդները և աշխատողները կմիանան առողջապահության ապահովագրությանը
Ավելի քան 79 հազար անձնագիր չի ընթերցվել ընտրության օրը. տվյալները մուտքագրվել են ձեռքով. ՆԳ փոխնախարար
Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցները
Վրաստանի ՆԳ նախարար Սուլխան Թամազաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տալ անհետ կորածների, թաղման վայրերի մասին
Ողբերգական ավտովթար Երևանում. վնասվել են նաև կայանված մեքենաներ, կան զոհ և տուժած
Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում
Կրակոցները եղել են օդաճնշիչ ատրճանակից, ամայի տարածքում. ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողին առնչվող լուրի մասին
Արտահանող ընկերություններին կոչ է արվում առավել ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերի արտոնյալ պայմաններից
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել
«Էսա տաշոն կրի, լիքը թեմաներ կան». «էդ փողը ոչ իրանց ջեբից ա, ոչ էլ, ռոճիկ ա, ստացեք». նոր ձայնագրություններ
Լոռու գյուղերից մեկից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
Մոնակոյում մահափnրձ է տեղի ունեցել ուկրաինացի գործարարի ու նրա ընտանիքի դեմ. Երմոլաևի վիճակը ծայրահեղ ծանր է
Վանաձորում կրակոցներ են հնչել. պայմանագրային զինծառայողը հայտնել է՝ ատեստավորման է պատրաստվել
Իջևանի կենտրոնական այգու՝ վաղուց չգործող լճակի տեղում լողավազան է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներում մինչև 5-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
Որքան ծիրան, կեռաս, պղպեղ և ծաղիկ են արտահանվել 3 օրում․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում
ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ
Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ
ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ
Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու
Իմ ու Ալեն Սիմոնյանի միջև անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT