Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան

26/03/2026 schedule14:52

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում ելույթի ընթացքում դիմելով ընդդիմադիր գործընկերներին, հորդորել է խոսելիս վատ վիճակում չհայտնվելու համար հաճախ լսել իրենց և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները, քանի որ նրանց ասածների մեծ մասի պատասխանը, բացատրությունը բազմիցս տրվել է:

Սիմոնյանն այնուհետև ներկայացրել է՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին տարիներին:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք Ղարաբաղի հարցը հասցվել էր այն վիճակին, որ այլընտրանք չէր թողնվել հակառակորդին, քան ուժով լուծել, որովհետև բանակցային գործընթացը գտնվում էր փակուղում, բանակը՝ վատ վիճակում, ԼՂ-ն դուրս էր թողնվել բանակցություններից: 

Այդ գործընթացը, ըստ ԱԺ նախագահի, բերել-հասցրել էր նրան, որ պետք է պատերազմ լիներ, և այդ պատերազմն անխուսափելի էր:

«Պատերազմը տեղի ունեցավ մեծ աշխարհաքաղաքական լուծումներ տալու համար: Մեծ պլան գոյություն ուներ: Պլանը հետևյալն էր․ պետք է Ուկրաինայում պատերազմ լիներ, այս տարածաշրջանը պետք էր կիսել: Այդ ժամանակ ով էլ լիներ՝ Սերժ Սարգսյանը թե Ռոբերտ Քոչարյանը, 90 տոկոս հավանականությամբ, դա լինելու էր: Եթե այն 10 տոկոսն էլ թողնում եմ նրան, որ կարող էր ինչ-որ պլան լինել, որ, ենթադրենք, Հայաստանը մտներ, դառնար Ռուսաստան-Բելառուս Միութենական Պետության մի հատված, կարող էր մի քիչ ուրիշ ձև լիներ այդ պատերազմը, բայց այն, որ տարածաշրջանը կիսվելու էր Ուկրաինայի գալիք պատերազմի համար, անխուսափելի էր՝ ուզում է Նիկոլ Փաշինյանը լիներ, ուզում է՝ Ռոբերտ Քոչարյանը»,- նշել է ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ հենց Քոչարյանի ժամանակահատվածում է եղել այն, ինչ եղավ 2020-ին, իսկ նա գլուխ է գովում, թե եթե ինքը լիներ, պատերազմ չէր լինի:

«Էն ժամանակ է հիմքը դրված եղել»,- ավելացրել է Սիմոնյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմին՝ Սիմոնյանը հայտնել է, որ պատերազմից հետո առաջարկ է եղել ԼՂ ղեկավարությանը հանդիպում ունենալ Սոֆիայում ադրբեջանական կողմի հետ:

«Չասեմ՝ ով, բայց չթողեցին, որ գնային հանդիպման: Երաշխավորների ինստիտուտը, այո, թույլ չտվեց, և նաև ձեր կողմնակիցները, որոնք ԼՂ-ում իշխանության մաս էին, թույլ չտվեցին: Ես այդ խոսակցությանը ներկա եմ եղել և լսել եմ: Եվ դրա համար տեղի ունեցավ երկրորդ ռազմական գործողությունը, որը վերջնականապես ԼՂ-ից հայ ժողովրդին դուրս բերեց»,- հայտարարել է Սիմոնյանը՝ դիմելով դահլիճում ներկա ընդդիմադիրներին:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների՝ ԼՂ բնակչության վերադարձի մասին խոսակցություններին, հարցրեց՝ ով է ապահովելու այդ մարդկանց անվտանգությունը:

Հա, լավ է հնչում, բայց, հարգելինե՛րս, դուք այդ մարդկանց անվտանգությունն ապահովելո՞ւ եք:

Որ ասում եք՝ Լեռնային Ղարաբաղը հանձնեցիք, բա որ հանձնեցինք, բա ինչի՞ պատերազմ եղավ: Հենա կհանձնեինք, թղթով կգնայինք, կստորագրեինք: Ինչի՞ էր պետք գնալ, հասնել դժոխք, մեռնել այդ բոլոր մահացածների հետ»,- ասել է Սիմոնյանը՝ նշելով, որ այդ խոսակցությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանցի այն քաղաքացիները, որոնք խորհրդային տարիներին բնակվել են Հայաստանում, ցանկանալու են գալ ու բնակվել այստեղ:

Ինչ վերաբերում է երաշխավորներին, երաշխավորը կանգնած էր Ղարաբաղում, բայց երբ երկրորդ հարձակումը տեղի ունեցավ Ղարաբաղի վրա, ՌԴ խոսնակը հայտարարեց՝ կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել ռազմական գործողությունները: 

Սա նրա մասին է, որ մեզ ներքաշում էին այն բանի մեջ, որ ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք: Սա է եղել պլանը։ Հայաստանի մի կտոր էլ գրավվեր, օկուպացվեր կամ ինչ-որ բան լիներ, և հետո Ռոբերտ Քոչարյանը 2021-ին որպես Ռուսաստանի ամենալավ թեկնածու մինչև Սամվել Կարապետյանի հայտնվելը գար ասեր՝ դե, մենք չենք կարող, մենք փոքր ազգ ենք, մեր անվտանգության միակ ձևը Միութենական Պետության մաս լինելն է․ սա է եղել պլանը, պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը»,- մանրամասնել է Սիմոնյանը:

Ըստ նրա՝ 2021-ից հետո ոչ ոք չէր ուզում իշխանությունը վերցնել, դրա համար գնացին Վազգեն Մանուկյանին, Գալստանյանին բերեցին, հիմա էլ ուզում են՝ ընդդիմության ձայներով Քոչարյանը դառնա վարչապետ:

«Մենք կռվել ենք, ինչքան զենք կա, տվել ենք, ինչքան փող կա, տվել ենք, ինչքան մեռնել կա, մեռել ենք, ինչքան մեռնելու ձև կա, էդ մեռնելու ձևերով անցել ենք»,- եզրափակել է Սիմոնյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1589 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ