Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան

26/03/2026 schedule15:55

«Երբ Քրիստինե Վարդանյանն այս ամբիոնից հայտարարեց, թե Արարատը մեր ինքնությունն է, կարծում եմ՝ նա խփեց ճիշտ նշանակետին: Արարատը Հայաստանի տարածքում էր մինչև այն կետը, երբ Դաշնակցության իշխանության օրոք այն կորսվեց»:

Այս մասին խորհրդարանում իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ ելույթին:

«Երբ Դաշնակցությունն ավարտեց իր առաքելությունը, Արարատը և ամբողջ Սուրմալուի գավառը և Կարսն այլևս Հայաստանի տարածքում չէին: Հետո եկան Դաշնակցության երաշխավոր բոլշևիկները, երաշխավորներ և այսօրվա կոալիցիոն գործընկերներ Գյումրիից, մի հատ էլ պեչատը դրեցին Կարսի և Մոսկվայի պայմանագրերով»,- հայտարարել է Ռուբինյանը՝ ընդգծելով, թե դա Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել:

Նրա խոսքով՝ նույնը կրկնվել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում, երբ իրենք ասում էին՝ կարևորն այն է, որ այդ մարդիկ կարողանան այնտեղ ապրել, որ պետք է իջեցնել նշաձող, որ պետք է բանակցել Ադրբեջանի հետ:

«Դուք, Ղարաբաղի ձեր պրոտեժեները մեզ ասում էիք՝ դավաճան, սրիկա և այլն, վերցրիք իշխանությունը, 19 օր հետո իրական Ղարաբաղը դարձրիք ինքնություն: Դաշնակցության ամբողջ գործունեությունը մի անվերջանալի շղթա է՝ իրական բաները դարձնել ինքնություն, հետո լացել, կենացներ խմել, Հայ դատ անել, փող հավաքել ու ինքնությունը վերածել փողի, մոնետիզացնել իրական հայրենիքը»,- ասել է Ռուբինյանն ու եզրափակել, որ Դաշնակցության ինքնությունը ոչ թե Արարատն է, այլ Ռոբերտ Քոչարյանի 200 միլիոն դոլարը, որն ապօրինի ձեռք է բերել՝ ըստ դատախազության մեղադրանքի, և այդ ինքնությունը պետք է գալ ու մուծել բյուջե:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
873 դիտում

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար

Դատախազությունը հայց է ներկայացրել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքը վերադարձնելու մասին

Խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Երասխ ճանապարհին․ կան զոհ և տուժած

Դատարանի դահլիճում 18 անձի կատարած խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. տեսանյութ

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿ

ՀՀ-ն հավաստիացրել է, որ TRIPP նախագծից Իրանի համար որևէ սպառնալիք չի ստեղծվի. Իրանի դեսպան

Մակրոնը փորձել է համբուրել Թուրքիայի առաջին տիկին Էմինե Էրդողանի ձեռքը, սակայն մերժում է ստացել. տեսանյութ

Հրդեհ Անտառուտ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում

ԱԺ-ում փորձագետների հետ քննարկվել են բջջային հեռախոսների IMEI ռեեստրի հետ կապված սպասվող կարգավորումները

ՀՀ-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման համար Իրանը սիրով կողջունի Փաշինյանի այցը. դեսպան

Դատախազությունը պահանջում է վերադարձնել Սևանի ափին «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետմանը գտնվող շինությունները

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձն ընտրողներին ուղղորդել է. վարույթի նախաքննությունն ավարտվել է

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

ԱՄՆ-ն հարվածել է Իրանին. ի պատասխան՝ Թեհրանը հրթիռներ և ԱԹՍ-ներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի օբյեկտների վրա

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծաններն առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքով