Տունը հիմնանորոգելը եղել է հերոս որդու երազանքը

12/02/2020 schedule09:50

Գյումրիի Մուշ թաղամասի բնակարաններից մեկն ավելի շատ տուն-թանգարան է հիշեցնում. հյուրասենյակի գրեթե բոլոր պատերից «ժպտում է» Մերուժանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը: Նա երազում էր տունը տուն դարձնել: Առանց ավելորդ ճոխության և համեստ լուծումներով հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի մասին անցյալով չխոսացող ծնողներն իրականացրել են որդու երազանքը:

 

«Բազմաթիվ տեղերից հյուրեր էինք ունենում… հաճելի չէր. հերոսի բնակարան մտնել ու տեսնել անբարեկարգ: Դա մեզ պարտավորեցրեց, որ ուշքի գանք, կարգի բերենք մեր բնակարանը: Երազանքն ավելի շատ տղայինս էր, որ բարեկարգ բանկարանում բնակվի: Տան տերն ինքն էր լինելու, ուզում էր՝ ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ իր նշանածին էր ասել: Ավաղ, իր երազանքը մենք միայն կարողացանք իրականություն դարձնել»,- ասել է Մերուժանի հայրը՝ Արթուրը:

 

Երկրաշարժից հետո Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետև՝ տեղափոխվել նոր ստացած բնակարան: Բազմաթիվ դժվարություների միջով անցած ընտանիքին տևական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել այն: Ավելի քան 3 տասնամյակ հետո միայն խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:

 

Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց: Քույրն իր փոքրիկին անվանակոչել է զոհված եղբոր անունով: Նրա ներկայությունն սկսել է փոխել ընտանիքի կյանքը:

«Փոքր Մերուժի ծնվելուց հետո շատ բան փոխվեց. տան մեջ նորից հնչեց Մերուժ անունը: Նախքան թոռնիկիս ծնվելը, երբ դեռ չգիտեինք, որ երեխայի անունը Մերուժան է լինելու, ինձ երազ եկավ Մերուժն ու ասաց՝ մա՛մ, չմտածես, ես ետ կգամ: Անպայման կգամ… փոքր Մերուժն այնքան ուժ տվեց մեզ, որ մենք կարողացանք այս տարի տոնածառ դնել: 3 տարի շարունակ Նոր տարվա իր հուշերով ենք ապրել. տոնածառն ինք էր զարդարում: Այս տարի տոնածառը թողել ենք թոռնիկներիս՝ Մերուժանի ու Սամվելի հույսին: Իրենք շատ լավ զարդարեցին, հետո քանդեցին: Էս տարի նոր բնակարանում կարծես փոքր-ինչ փոխվեց… երեխաները շատ փոխեցին մեր կյանքը. առաջընթաց ունենք»,- ասել է հերոսի մայրը՝ Նունեն:

Գյումրեցի հերոսի երազանքի իրականացմանն աջակցել են բնակարանաշինության ծրագրով գործակցող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնը»:

«Նման ծրագրերը շատ կարևոր են, որովհետև կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դրձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես»,- ասել է Արթուրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2370 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ