Անկախ ունեցած կապերից՝ Արցախում արտոնյալներ չկան. ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 82 դեպք՝ 1 տարում. պետնախարար

«2019 թվականին Արցախի հարկային մարմինների կողմից կատարվել են 365 հսկիչ գնումներ, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 82 դեպք, այդ թվում` մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ հայտնաբերված խախտումների թիվը կազմել է 9 դեպք». ՀԺ-ին տված հարցազրույցում այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքի իր էջում պատմել էր, որ կիրակի օրը Արցախի ռեստորաններից մեկում ընտանիքով ժամանակ անցկացնելուց եւ հաշիվը վճարելուց հետո տեսել են, որ ՀԴՄ կտրոն չեն տվել: Երբ պահանջել են՝ պարզվել է, որ աշխատակիցները չեն կարողանում տպել: Պատճառը, ինչպես ներկայացվել է վարչապետին՝ ՀԴՄ սարքը նոր փոխելն է եղել: ՀՀ վարչապետը նշել էր, որ տեղի ունեցածի վերաբերյալ ահազանգել է Արցախի հարկային մարմիններին, որից հետո ռեստորանը տուգանվել է: 

 

Ինչպես հետո պարզվեց՝ միջադեպը տեղի էր ունեցել «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանին պատկանող «Արի ռեզորթ» ռեստորանում: Այն գտնվում է Երեւան-Ստեփանակերտ մայրուղու վրա, Գետաշեն գյուղի հատվածում: Արշակ Զաքարյանը ուղիղ եթերում երեկ հայտարարել է, թե իր ռեստորանը հաստատագրված հարկ է վճարում եւ ՀԴՄ չտպելու խնդիր չունի: Վարչապետն էլ այս կապակցությամբ նշել է, որ ՀԴՄ կտրոնի թողարկումն ամեն գործարքի համար պարտադիր է, որովհետեւ շրջանառության մի շեմից հետո հարկային վերահաշվարկ է տեղի ունենում: Իսկ շրջանառության շեմը վերահսկվում է ՀԴՄ կտրոններով:

Տեղի ունեցածի եւ Արցախում ՀԴՄ-ների վերահսկման գործընթացի վերաբերյալ Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Մարտիրոսյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն է հրապարակել, որ Արցախի ռեստորաններից մեկում իրեն ՀԴՄ կտրոն չեն տրամադրել, որից հետո ռեստորանի տերը տուգանվել է: Կարո՞ղ եք ասել՝ որքա՞ն գումարի մասին է խոսքը:

- «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար կազմակերպությունը տուգանվել է յոթանասունհինգ հազար դրամի չափով:

 - Եթե ահազանգողը չլիներ Հայաստանի վարչապետը, այլ սովորական քաղաքացի, արդյո՞ք նույնկերպ ընթացք էր տրվելու ահազանգին Արցախի հարկային մարմինների կողմից:

- Միանշանակ: Ասեմ ավելին. հարկային մարմնում գործում է թեժ գիծ (047-94-86-20), որով քաղաքացիները կարող են ահազանգել տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների վերաբերյալ: Եվ, փաստացի, այդպիսի դեպքերը քիչ չեն, երբ քաղաքացիների ահազանգով կիրառվել են ինչպես հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման, այնպես էլ այլ իրավախախտումների համար տուգանքներ եւ այլն:

- Հայաստանում իրականացվող տնտեսական հեղափոխության շրջանակներում աստիճանաբար քաղաքացիների մոտ ՀԴՄ կտրոն պահանջելու մշակույթ է ձեւավորվում: Արդյո՞ք Արցախում քաղաքացիները նույնքան պահանջատեր են այս հարցում, ինչպիսի՞նն է տնտեսվարողների նկատմամբ քաղաքականությունը Արցախի իշխանությունների կողմից:

- Դեռեւս 2018 թվականի հուլիսի 30-ին ԱՀ կառավարությունը ընդունել է հարկային համակարգի բարեփոխումների հայեցակարգ, որում ստվերային շրջանառությունների դեմ պայքարում առանձնացվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտումների  դեպքերի բացահայտումն ու կանխումը: Ըստ այդմ, ոլորտի պատասխանատու` ֆինանսների նախարարության կողմից պարբերաբար իրականացվում են կանխարգելիչ եւ հսկողական միջոցառումներ:

Հասարակության  շրջանում եւս աշխատանքներ են տարվում  ՀԴՄ կտրոն պահանջելու մշակույթի ձեւավորման ու ամրապնդման ուղղությամբ: Այդ նպատակով զանգվածային լրատվամիջոցներով հեռարձակվում են տարբեր սոցիալական  հոլովակներ: Այսօր կարող ենք արձանագրել, որ այս մասով ունենք առաջընթաց,  որովհետեւ, ինչպես նշեցի, ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիների կողմից  թեժ գծին կատարված ահազանգերով իրականացվել են ստուգումներ եւ կիրառվել պատժամիջոցներ օրինախախտ տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ:

- Կարո՞ղ եք տեղեկատվություն տրամադրել, թե 2018 եւ 2019 թվականներին հարկային մարմինները քանի ստուգում են իրականացրել եւ քանի խախտում են հայտնաբերել տնտեսվարողների մոտ:

- 2018 թվականին իրականացվել են 153 հսկիչ գնումներ, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների  խախտման 43 դեպքեր, այդ թվում` մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ հայտնաբերված խախտումների թիվը կազմել է 11 դեպք:

2019 թվականին կատարվել են 365 հսկիչ գնումներ, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 82 դեպք, այդ թվում` մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ հայտնաբերված խախտումների թիվը կազմել է 9 դեպք:

- Փաշինյանի մատնանշած ռեստորանի սեփականատերը՝ հանրությանը բանակի վերաբերյալ տեսանյութերից հայտնի Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ արդարացել է՝ ասելով, որ իր ռեստորանը վճարում է հաստատագրված հարկ եւ ՀԴՄ կտրոն չտպելու պատճառ չկար: Այս առումով ինչպիսի՞նն է Արցախի օրենսդրության պահանջը. մինչեւ որքա՞ն շահույթի դեպքում է գործում հաստատագրված հարկը: Զաքարյանին պատկանող «Արի ռեզորթը» 2019 թվականի ընթացքում ինչքա՞ն շահույթ է ունեցել:

- «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` հանրային սննդի ոլորտում գործունեությունը հարկվում է հաստատագրված վճարների հարկման համակարգով:

Միաժամանակ, նույն օրենքի համաձայն` եռամսյակի ընթացքում  (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը 200 հազար դրամը (սահմանային չափը) գերազանցելու դեպքում  տվյալ եռամսյակի համար ընկերությունը  պետք է հարկերը հաշվարկի հարկման ընդհանուր համակարգով` ԱԱՀ եւ շահութահարկ,  որից հաշվանցվում (պակասեցվում) է  հաշվարկված հաստատագրված վճարի գումարը:

Ինչ վերաբերում է ընկերության հայտարարագրած շահույթի գումարին, ապա  ընկերությունը շահութահարկ վճարող չէ, եւ հետեւաբար շահույթի գումարի վերաբերյալ տեղեկություններ հարկային մարմին ներկայացնելու պահանջ օրենսդրությամբ նախատեսված չէ:

- Վերոնշյալ ռեստորանում վերջին անգամ ե՞րբ է իրականացվել ստուգում: Առհասարակ քանի՞ անգամ է իրականացվել, քանի՞ դեպքում է խախտում հայտնաբերվել, եթե հայտնաբերվել է՝ ի՞նչ չափի տուգանք է նշանակվել:

- «Արի Ռեզորթ» ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2018թ. հունվարի 18-ին, գործունեությունը փաստացի  սկսել 2019թ. հուլիսից:  Ընկերությունում ստուգումներ նախկինում  չեն իրականցվել:

- Պարոն Մարտիրոսյան, հայտնի է, որ Արշակ Զաքարյանը կապ ունի Արցախի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հետ: Հնարավո՞ր է՝ սա է պատճառը, որ Զաքարյանը մտածել է՝ կարող է ՀԴՄ կտրոն չտրամադրել:

- Անկախ ունեցած տարբեր կապերից՝ ոչ ոք, այդ թվում նաեւ գործարար շրջանակները, բնականաբար, չեն ազատվում պատասխանատվությունից: Օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը չի կարող խախտվել:

- ՀՀ վարչապետը նշել էր, որ իր մատնանշած ռեստորանում զինծառայողների համար 10 տոկոս զեղչ է գործում. այդ հանգամանքը կամ բանակի հետ կապված որեւէ բարեգործական քայլ որեւէ տնտեսվարողի արտոնություն տալի՞ս է ՀԴՄ կտրոն չտրամադրելու: Կա՞ն Արցախում արտոնյալներ:

- Առհասարակ, գործարար հատվածի բարեգործությունները ողջունելի են, բայց դրանք որեւէ ազդեցություն կամ արտոնություն իրենց տնտեսական գործունեությանը չեն կարող ունենալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6791 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից