ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Թալիշ գյուղից դեպի արեւելք հատվածում

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արեւելք ընկած հատվածում։

Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա եւ Հերցեգովինա) եւ Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաեւ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա): 

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) եւ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա):

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Տպել
432 դիտում

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, բուժված է համարվում 43 մարդ