Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը ազատվել է «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը:

Վերջինիս խոսքով՝ Կարապետյանը դիմումը գրել է այս տարվա հունվար ամսին՝ այն ժամանակ, երբ  ինքը դեռ ազատության մեջ էր: Թե ինչ պատճառով, պաշտպանը չցանկացավ նրա փոխարեն պատասխանել, միայն նշեց, որ իր կարծիքով՝ Կարապետյանը դրանով նաեւ ցույց է տվել, որ գործի քննությանը խոչընդոտելու որեւէ նպատակ չունի:

Հիշեցնենք՝ Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որն էլ, դատավոր Արմեն Դանիելյանի օրեր առաջ բավարարել էր եւ Լիանա Կարապետյանին կալանավորել էր:

Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանի հետ ՀԺ-ի զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Խաչատրյան, նախաքննական մարմինն ի՞նչ ապացույցներ է դրել մեղադրանքի հիմքում:

- Ցավում եմ, բայց չեմ կարող նախաքննական տվյալ հանդիսացող տեղեկություն տրամադրել: Անկեղծ ասեմ՝ շատ կցանկանայի, բայց գոյություն ունի նախաքննական գաղտնիություն: Ամեն դեպքում, նախաքննության ավարտին ամեն ինչի մասին բոլորդ էլ կիմանաք:

- Եթե բովանդակային տվյալ չհայտնեք, կարո՞ղ եք գոնե նշել՝ նրա դեմ ցուցմունք եղել է:

-  Գիտեք՝ մենք այնպիսի բացառիկ իրավիճակ ունենք, որ եթե նույնիսկ մեղադրանքի որոշման մեջ նշված ապացույցները, որոնք, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հիմնավորում են մեղադրանքը, արժանահավատ կամ բավարար համարվեն, միեւնույնն է, Լիանա Կարապետյանի կողմից հանցանքի կատարումը դրանք չեն հաստատում: Այս առումով նաեւ հակասական իրավիճակ ունենք. Լիանա Կարապետյանը, ըստ էության, մեղադրվում է խմբի կազմում, այսինքն՝ Ռազմիկ Աբրահամյանի հետ հանցանք կատարելու մեջ, բայց Առաջին ատյանի դատարանը արդարացիորեն եւ օբյեկտիվորեն մերժեց Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն էլ մերժեց Դատախազության բողոքը՝ հաստատելով, որ հիմնավոր կասկածը բավարարում է: Ստացվում է, որ Լիանա Կարապետյանը մեղադրվում է հանցանք կատարելու մեջ մի անձի հետ, որի վերաբերյալ դատական ակտով հաստատված է հիմնավոր կասկածի բացակայությունը:

- Իսկ Լիանա Կարապետյանի կալանավորման համար ի՞նչ հիմքեր են նշվել:

-  Դատախազությունը գտել է, որ նա կխոչընդոտի գործի քննությանը, այդ իսկ պատճառով Առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է եւ նշել, որ գրավը անթույլատրելի է: Բայց դրա համար վարույթն իրականացնող մարմնի կողմից որեւէ ապացույց չի ներկայացվել: Ի վերջո Վերաքննիչ դատարանը մեր բողոքը չի բավարարել (խոսքը Լիանա Կարապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման մասին է), այլ բավարարել է Դատախազության բողոքը, եւ դա այն պայմաններում, երբ Լիանա Կարապետյանը արդեն իսկ իր դիմումի համաձայն ազատվել է «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Այսինքն՝ թե էլ ինչ ձեւ կարող էր նա խոչընդոտել գործի քննությանը, երեւի թե միայն իրենց է հայտնի: Ընդ որում, ակնհայտ անհիմն է այդ ամենը:

- Ազատության մեջ գտնվելու ընթացքում որեւէ դեպք գրանցվե՞լ է, որը Դատախազության մոտ կասկած է առաջացրել, որ մնալով ազատության մեջ՝ Լիանա Կարապետյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը:

- Բնականաբար ոչ, որեւէ նման դեպք չի գրանցվել, Դատախազությունն էլ Վերաքննիչ բողոքում եւ վերաքննիչ նիստի ժամանակ նման բան չի ասել, քանի որ նման բան չկա: Լիանա Կարապետյանը մշտապես դրսեւորել է պատշաճ վարքագիծ, եւ ես ցավում եմ, որ նման անհիմն դատական ակտ կայացվեց: Այն էլ ասեմ, որ Վերաքննիչ դատարանում գործը քննում էր Հայաստանի Հանրապետությունում ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը՝ Արմեն Դանիելյանը, եւ իմ կարծիքով՝ քանի ՀՀ-ում կան նման դատավորներ, մենք հաճախ ենք ականատես լինելու նման ապօրինի դատական ակտերի, որը մենք բողոքարկելու ենք:

- Դուք տեղեկություն ունե՞ք՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը այս գործով հարցաքննվել է թե՞ ոչ:

- Ճիշտն ասած՝ որեւէ տեղեկություն չունեմ:

- Իսկ Լիանա Կարապետյանի մասնակցությամբ նախաքննության փուլում քննչական ի՞նչ գործողություններ են տեղի ունեցել:

- Ես կարող եմ ասել, որ իմ պաշտպանյալի հետ բավական երկար ժամանակ որեւէ քննչական գործողություն չի կատարվում:

- Առերեսում եղե՞լ է:

- Եկեք նախաքննության տվյալներից չխոսենք: Միայն կարող եմ ասել, որ Լիանա Կարապետյանը որեւէ թաքցնելու բան չունի եւ նախաքննության մարմնին հայտնել է իր ունեցած տեղեկատվությունը:

- Իսկ խուզարկությո՞ւն:

- Դատարանի թույլտվությամբ խուզարկություն եղել է նրա բնակարանում, բայց դա վաղուց է եղել եւ որեւէ բան չի հայտնաբերվել:

- Ի՞նչ էին փնտրում նրա բնակարանում:

- Ես չեմ կարող ասել, երեւի գործի համար կարեւոր նշանակության փաստաթղթեր, որոնք բնականաբար, չէին կարող լինել, որովհետեւ «Մանկան տուն»-ը որդեգրման գործընթացներում գործառույթ չունի:

- Ամեն դեպքում, խուզարկության արդյունքում առգրավվումներ եղե՞լ են:

- Իմ համոզմամբ՝ գործի համար որեւէ էական նշանակություն ունեցող բան չի հայտնաբերվել: Վստահ եղեք՝ նախաքննության ավարտը առնվազն այնքան շոկային է լինելու, որքան որ դրա սկիզբն էր: Շատ բաներ կան, որոնց մասին մենք հիմա իրոք չենք կարող խոսել, բայց նախաքննությունից հետո, երբ իրավունք կունենանք խոսելու, հասարակությանը շատ բան պարզ կլինի:

- Պարոն Խաչատրյան, քանի որ Ձեր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ինքն ինչ-որ վարկած, շարժառիթ դրանում տեսնո՞ւմ է:

- Մեր համոզմամբ՝ մեղադրանքը ակնհայտ անհիմն է եւ շինծու, իսկ թե ինչ նպատակներով դա պետք է անեին, այդ հարցի հասցեատերը ես չեմ, չեմ կարող ասել:

Քրեական գործը, հիշեցնենք, վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին: Գործով մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ՝ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, ինչպես նաեւ՝  ՀՀ քաղաքացիներ Անուշ Գարսանցյանը եւ Դիանա Գրիգորյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4107 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ