Կոստանյանը անիրագործելի բաներ է առաջարկում, որ հետո այդպես պատճառաբանի իր չգալը. Սեդա Սաֆարյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեւորգ Կոստանյանի այսօր տարածած հայտարարությունը, որում նա պայմաններ է առաջ քաշում նախաքննական մարմնին ներկայանալու համար, ավելի շատ հարցաքննությունից խուսափելուն միտված քայլ է, քան այդ հարցաքննությանը ներկայանալու: Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Առավելեւս լինելով նախկին գլխավոր դատախազ՝ նա պետք է իրեն դներ նախաքննական մարմնի տեղը. եթե իր առաջ այդպիսի հարց բարձրացնեին, կարո՞ղ էր ապահովել, եթե կարող էր, ապա Քրեական դատավարության օրենսգրքի ո՞ր նորմով: Այն, ինչ առաջարկում է Կոստանյանը, իմ կարծիքով զուտ իրավական հարթության վրա հասկանալի չի: Առավել եւս որ առաջարկում է միջազգային կառույցների ներկայացուցիչների, դեսպանների ներկայությունն ապահովել իր հարցաքննությանը: Ախր էդ կառույցները ժամանակին՝ 2008, 2009, 2010 թվականներին այնպիսի բանաձեւեր են ընդունել, որոնք մեր երկրին, պետությանը պատիվ չեն բերել: Ընդ որում ընդդեմ Հայաստանի բանաձեւերում մեծ տեղ են ունեցել հին վարչակազմի եւ նաեւ Գեւորգ Կոստանյանի պահվածքը, անհետեւողականությունը, Մարտի 1-ը բացահայտելու անկարողությունը եւ ցանկության բացակայությունը: Այս ամենը նա պետք է վերլուծեր՝ նման հայտարարություն անելուց առաջ»,- ասաց Սաֆարյանը:

Ըստ Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցչի՝ եթե Գեւորգ Կոստանյանն ուզում է, որ իր հարցաքննությունը թափանցիկ լինի, պետք է նախաքննական մարմնին առաջարկի տեսանկարահանել այն, որ օբյեկտիվությունը երբեք կասկածի տակ չդրվի:

Լինելով Մարտի 1-ի գործով ԱԺ փաստահավաք խմբի նախկին անդամ՝ Սեդա Սաֆարյանը համոզված է, որ Գեւորգ Կոստանյանը շատ հարցերի պատասխաններ կարող է տալ նախաքննական մարմնին:

«Եթե մարդը մտածում է, որ այսքան տարի անց այդ իրադարձությունները հնարավոր է բացահայտել միայն քաղաքական կամք ունենալու պարագայում, ապա դա նշանակում է, որ ինքը 3 տարի (2013-16 թթ. Կոստանյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազ-խմբ.) պետք է կամք ունեցած լիներ բացահայտելու, մանավանդ այն ժամանակ ապացույցները դեռեւս ոչնչացված չեն եղել, գոնե դիպուկահարը՝ Կաչակը սպանված չի եղել (ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Եվգենի Կաչակը եղել է Մարտի 1-ի դիպուկահարներից. 2018-ին նա սպանվել է-խմբ.): Ես կարծում եմ պետք է պարզել, թե ինչից է տեղյակ Գեւորգ Կոստանյանը իր իսկ հսկած գործով: Ինչո՞ւ Չերյոմուխա կիրառելու հետ կապված հստակության պայմաններում շատ-շատերը պատասխանատվության չեն ենթարկվել եւ այլն: Այնպես որ, ինձ թվում է Կոստանյանը չի ուզում գալ, այնպիսի բաներ է առաջարկում, որոնք հնարավոր չի ապահովել, հետեւապես հետո այդպես է պատճառաբանելու իր չգալը»,- հավելեց Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը այսօր հայտարարություն է տարածել, որում նշել է, թե պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ (Կոստանյանը դասավանդում է ՌԴ դատախազության ակադեմիայում) եւ  պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին՝ իր նշած պայմանների բավարարման դեպքում:

Կոստանյանի մի քանի էջանոց պայմանները վերաբերում են հարցաքննության հրապարակային բնույթի ապահովմանը: Նա առաջարկում է այդ քննարկումը կազմակերպել ՀՀ վարչապետի մոտ, ՀՔԾ պետի, գլխավոր դատախազի, իրավաբան գիտնականների, միջազգային փորձագետների մասնակցությամբ՝ ուղիղ հեռարձակմամբ: Բացի այդ, նա պնդում է նաեւ, որ հրապարակային քննարկմանը հրավիրվեն եւ մասնակցեն ՀՀ-ում ԵԽ եւ ԵՄ ներկայացուցիչները եւ այլ դեսպաններ` շեշտելով, որ եթե բերվի գեթ մեկ ապացույց, որ ինքը օրենք է խախտել, ապա պատրաստ է անգամ կալանավորման: 

Կոստանյանի այս հայտարարությանն արձագանքել է ՀՔԾ-ն. «Առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ»,- մասնավորապես նշվում է հաղորդագրությունում:

Տպել
2754 դիտում

Հայատան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ