«Դուք չեք կարող այս գործով անաչառ դատավոր լինել». Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դատավորին ինքնաբացարկ հայտնել

Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործի ամբողջ նյութերն ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու որոշման դեմ Դատախազության բողոքի քննության ժամանակ պաշտպանական կողմը հայտարարեց, որ ինքնաբացարկի միջնորդություն ունի նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին:

Հիշեցնենք՝ Դանիելյանն այն դատավորն է, որը նախորդ տարի՝ 2019 թվականի հունիսի 25-ին, բեկանեց Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու որոշումը եւ որոշեց նրան դարձյալ կալանավորել:

Նիստի սկզբում պաշտպան Հովհաննես Խուդոյանը նախ հետաքրքրվեց՝ արդյոք դատարանը միջոցներ ձեռնարկե՞լ է Քոչարյանի ներկայությունը նիստին ապահովելու համար: Ի պատասխան՝ նախագահող դատավորը հայտնեց, որ կազմակերպման առումով դատարանն այս ձեւաչափն է ընտրել՝ ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Առաջին ատյանի դատարանում վիճարկվող դատական ակտի քննությունն ընթացել է ամբաստանյալի բացակայությամբ: Դատավորը պարզաբանեց, որ պատրաստ է քննարկել ամբաստանյալի ներկայության հարցը, եթե պաշտպանները դրա անհրաժեշտությունը գտնում են:

Խուդոյանն ընդգծեց, որ բազմաթիվ մինչդատական նիստերից առաջ դատարանն իրենցից հետաքրքրվում է՝ արդյոք ամբաստանյալը ցանկանո՞ւմ է մասնակցել նիստին: Պաշտպանի գնահատմամբ՝ ի տարբերություն մյուս դեպքերի՝ այս դեպքում դատարանն առաջնորդվել է ի վնաս իր պաշտպանյալի շահերի, սակայն ինքնաբացարկի միջնորդության համար ինքն առավել լուրջ հիմքեր ունի:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց պաշտպանական կողմի գործողությունների դեմ՝ դրանք որակելով ձեւականություն. նա նշեց՝ փորձ արվեց ստեղծել տպավորություն, թե դատարանի գործողությունները կարող են դեմ լինել մեղադրյալի իրավունքներին: Դատախազի խոսքով՝ եթե պաշտպանական կողմը գտնում էր, որ անհրաժեշտ է ամբաստանյալի ներկայությունը, ապա վերջիններս զրկված չէին նման միջնորդությամբ հանդես գալուց:

Այնուհետեւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ նշելով, որ, իրենց գնահատմամբ, դատավոր Արմեն Դանիելյանն այս գործով չի կարող լինել անաչառ եւ անկողմնակալ դատավոր: Որպես ինքնաբացարկի հիմք պաշտպանը նշեց հինգ պատճառ:

Դիմելով դատարանին՝ պաշտպանն ասաց, որ առաջին պատճառը դատավորի անձն է. «Մեր նախորդ բողոքի քննության ընթացքում առանց պաշտպանական կողմի արտահայտվելու իրավունքն ապահովելու դուք վերացրել եք պարոն Քոչարյանի անձնական երաշխավորությունը եւ նախատեսել կալանք: Պաշտպանական կողմը դրա վերաբերյալ ԶԼՄ-ներով պարբերաբար արտահայտել է իր դիրքորոշումը՝ ձեզ քննադատության ենթարկելով: Անձամբ ես նշել եմ, որ ձեր կողմից կայացված դատական ակտը զուրկ է իրավական հիմքից, որ դուք սխալվել եք ձեր բոլոր գնահատականներում, որ ընդհանուր բան չունեք դատավորի կոչման հետ եւ ձեր գործելակերպը որակել եմ իբրեւ խայտառակություն: Պաշտպան Արամ Վարդեւանյանը նշել է, որ ձեր գործողությունները դուրս են քրեական դատավարությունից, Հայկ Ալումյանը գտել է, որ դուք արել եք ամեն բան, որպեսզի հնարավորինս շատ խախտվեն պարոն Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, իսկ Ռուբեն Սահակյանն էլ ասել է, որ ինքը ձեզ համարում է հանցագործ»: Հովհաննես Խուդոյանն արձանագրեց, որ փաստորեն բոլոր պաշտպանները կոշտ քննադատության են ենթարկել դատավորի անձը, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել դատավորի բացասական վերաբերմունքին՝ ինչպես իրենց, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Միջնորդության երկրորդ պատճառը դատավորի վերաբերմունքն է դատական գործի նկատմամբ եւ նրա գործողությունները, որոնք, պաշտպանական կողմի գնահատմամբ, ուղղված են եղել Քոչարյանի դեմ. «Դուք թույլ չեք տվել, որ մենք մասնակցենք խափանման միջոցի հարցի քննությանը եւ կարծիք հայտնենք: Ընդ որում, ֆիզիկական մասնակցությունը մենք չենք համարում մասնակցություն, մենք ակնկալում էինք կարծիքի հնարավորություն»: Պաշտպանն ընդգծեց նաեւ այն հանգամանքը, որ կալանավորման որոշում կայացնելուց հետո դատավորն առանց որեւէ իրավական հիմքի խափանման միջոցի վերաբերյալ գործի նյութերը չի վերադարձրել Առաջին ատյանի դատարան. «Ասել է թե՝ նյութերը պահել եք ձեզ մոտ, որպեսզի պարոն Քոչարյանը զրկվի ազատության հնարավորությունից»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ երբ իրենք գրավոր դիմել են դատարանին, պատասխանը եղել է այն, որ նյութերը չեն կարող ուղարկվել Առաջին ատյան, քանի դեռ դատական ակտի բողոքարկման ժամկետը չի լրացել, որից հետո էլ գործն արդեն ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Խուդոյանի խոսքով՝ հետագայում Վճռաբեկ դատարանն ինքնուրույն գործը վերադարձրել է Առաջին ատյան, ինչը պաշտպանին առիթ է տալիս կարծելու, որ օրենսդրությունը նման հնարավորություն ընձեռել է, ուստի Վերաքննիչ դատարանը եւս իր որոշման հրապարակումից հետո գործը կարող էր հետ ուղարկել՝ շուրջ երկու ամիս այդ պրոցեսը չհետաձգելով:

Ինքնաբացարկի հիմք ներկայացվող երրորդ պատճառն այն է, որ պաշտպանական կողմը հաղորդում է ներկայացրել՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչը մերժվել է. «Վարույթի հարուցման մերժման որոշումը մենք բողոքարկել ենք, եւ այժմ Վարչական դատարանում քննություն է իրականացվում, այդ քննության ընթացքում դուք շահագրգիռ կողմ եք, կարող եք ծանուցվել, եւ ձեր նկատմամբ կարող է հարուցվել կարգապահական վարույթ»,- ասաց պաշտպանը:

Մյուս պատճառը դատավորի կողմից կայացված դատական ակտում եղած ենթադրյալ կեղծիքն է: Այդ դատական ակտում, ըստ պաշտպանների, եղել է արտահայտություն, որն իր ոճական առանձնահատկությամբ գրավել է իրենց ուշադրությունը: Խոսքը «հակառակ տեսակետի հետ չհամաձայնելու իրավական հիմքեր առկա չեն» ձեւակերպման մասին է. «Սա շատ պարզ եւ ոչինչ չասող արտահայտություն է, ես փորձեցի գտնել, թե «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում նման արտահայտություն կա, թե ոչ, եւ հետաքրքիր էր, որ հայտնաբերեցի 11 դատական ակտ, որում այն առկա էր: Այդ ակտերից մեկը կայացրել եք դուք, մնացած տասը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանը»: Խուդոյանի խոսքով՝ այժմ իրենք ունեն առերեւույթ կասկած, որ դատական ակտը կայացնելիս դատավոր Արմեն Դանիելյանը կա՛մ խորհրդակցել է Ռուբիկ Մխիթարյանի հետ, որը նրան օգնել է, կա՛մ առհասարակ այդ դատական ակտը հեղինակել է այլ դատավոր: Պաշտպանը հիշեցրեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում եւս քննարկվեց այն ողջամիտ կասկածը, որ դատական ակտը կարող է նա հեղինակած չլինել, ինչը նախորդ դեպքերում հանդիսացավ ինքնաբացարկի հիմք Վերաքննիչ դատարանի այլ դատավորների համար. «Այդ արտահայտությունը չի համապատասխանում ձեր ոճային առանձնահատկություններին, ինչն առերեւույթ հիմք է, եւ քանի դեռ այդ կասկածը փարատված չէ, դուք չեք կարող այս գործով անաչառ դատավոր լինել»:

Ինքնաբացարկի վերջին պատճառն էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցազրույցներից մեկում արված արտահայտությունն էր. «Ձեր դատական ակտերի մասին խոսելիս Ռուբեն Վարդազարյանը նշել է՝ իշխանությունը ցանկանում է, որ բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմությունը, որ լինեն Դավիթ Գրիգորյանի եւ Ալեքսանդր Ազարյանի նման: Այսինքն՝ նա ձեզ բնորոշում է որպես իշխանությանը ցանկալի անձ եւ կասկածի տակ է դնում ձեր կողմնակալությունը: Այս գործն ունի հանրային մեծ հնչողություն, եւ գաղտնիք չէ, որ իշխանության համար ցանկալի որոշումը մոտ է ցանկությանը՝ Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ տեսնելուն»,- ամփոփեց Խուդոյանը՝ կարեւորելով, որ դատավոր Արմեն Դանիելյանի գործելաոճը գնահատական է ստացել ոչ միայն դատավարության կողմերի, այլ նաեւ ԲԴԽ նախագահի կողմից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2800 դիտում

Ինչ վիճակում է հոսպիտալացված Տեր Վրթանես քահանան

Մի ամբողջ ընդդիմություն ուժերի գերլարումով ընդամենը 2200 մարդ էր հավաքել՝ ի պաշտպանություն Կտրիճի. Չախոյան

Ես հեռացող նախագահն եմ, չեմ կարող հավերժ լինել Բելառուսի ղեկավարը, և ինձ դա պետք չէ. Լուկաշենկո

«ՎԱԶ 2106»-ը մխրճվել է կայանված «ՊԱԶ»-ի մեջ․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Մահացել է Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Սարգսյանը

Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Հայ Առաքելական եկեղեցին չի կարող ունենալ սրբապղծություն հովանավորող կաթողիկոս ու չի ունենալու. Չախոյան

Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Բավարար չէր Գալստանյանի արկածախնդրությունը, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի

Այսպիսի խայտառակության արժանի էին միայն Կտրիճը և աստվածամերժի հետ նրա քաղաքական կոալիցիայի անդամները

Մեր հետագա գործողությունները պայմանավորված են Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ, կմնա թե կհեռանա նամակը կարդալուց հետո

Մայր Աթոռի տարածքից սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ է հեռացվել. ՆԳՆ

Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազան ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի

ՀՀ-ն շարունակում է ժողովրդավարական զարգացմանն ուղղված հավակնոտ բարեփոխումները. Միրզոյանը՝ Մանտաս Ադոմենասին

Մայր Աթոռի բակում վատացել է տեր Վրթանես քահանայի ինքնազգացողությունը

Կոշ գյուղի հարակից հատվածից մինչև Ներքին Բազմաբերդ հատվածը կբացվի երկկողմանի երթևեկության համար

Կայացել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը

Ռուբեն Հախվերդյանն այս տարի նշում է ծննդյան 75-ամյակը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է սիրված երգչին

ՆԱՏՕ-ն պատրաստակամ է շարունակել գործընկերությունը. Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռադմիլա Շեկերինսկային

Կայացել է մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների լուծման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները

Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը

Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ

Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը

Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը

Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին

Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը

Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ