Երևան
12 °C
10-րդ օրն է, որ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը շարունակում է հացադուլը՝ պայքարելով ընդդեմ Արցախի Քարվաճառ շրջանում փոքր հէկերի շինարարության: Նրա պահանջին է միացել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Յուրաքանչյուր մարդու կյանքն անփոխարինելի արժեք է, այս պահին հայ մտավորական, հայրենիքի հոգսերով ապրող Ալեքսանդր Քանանյանի կյանքն՝ առավելապես: Սատարելով նրա վեհ գաղափարին, ըմբռնելով ընտրված պայքարի ծայրահեղ միջոցի անհրաժեշտությունը, միեւնույն ժամանակ անհանգստացած եմ իր առողջությամբ: ՀՀ եւ Արցախի պատկան մարմիններ, պահանջում եմ անհապաղ եւ լրջագույնս զբաղվել այս պահի հույժ կարեւոր հարցի լուծմամբ»,- նշել է նա:
Ըստ Արցախի հանրային հեռուստատեսության՝ Քարվաճառի միջնակարգ դպրոցի աշակերտները դասադուլով են սատարում Ալեքսանդր Քանանյանին եւ միանում նրա պահանջին: «Մենք ամենախիստ քայլն ենք որոշել անել՝ մեր դասերին ենք վնասում: Օրինակ, ես արդեն մի քանի ամսից պիտի ավարտական քննություններ հանձնեմ, իմ ապագայի հարցն է, բայց... սա էլ ա մեր ապագան, մեր բնությունն են վնասում»,- նշել է երեխաներից մեկը: Աշակերտների խոսքով՝ իրենք չեն ներգրավում փոքրիկներին, դասադուլին մասնակցում են 8-րդ և ավելի բարձր դասարանների աշակերտները:
«Քարվաճառը առանց ՀԷԿ»-ի ֆեյսբուքյան խմբում բնապահպանները կոչ են արել բոլորին միանալ այս պայքարին՝ ի փրկություն Թարթառ գետի: Ալեքսանդր Քանանյանի պահանջին միանալու մասին են հայտարարել ոչ միայն բնապահպաններ, այլեւ՝ հասարակական և արվեստի գործիչներ Արցախից, Հայաստանից ու Սփյուռքից: Երկու օր առաջ Ստեփանակերտում հաջակցություն Քանանյանի՝ հացադուլի դիմելու մասին է հայտարարել ակտիվիստ Մհեր Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Քանանյանը պահանջում է դադարեցնել Քարվաճառում փոքր հէկերի շինարարությունը, շինտեխնիկան հեռացնել շինհրապարակներից, կազմել հանձնաժողով, որ կքննի ոչ միայն հէկերից յուրաքանչյուրի համապատասխանությունը բնապահպանական պահանջներին, այլև՝ դրանց համալիր շահագործման արդյունքում Քարվաճառի էկոլոգիային հասցվող վնասը: Նա ընդգծում է նաև, որ հանձնաժողովի դիտարկման տիրույթում պիտի լինեն հէկերի կառուցման ֆինանսավարկային փաստաթղթերը:
Երեկ Քարվաճառում համայնքների ղեկավարների և դպրոցների տնօրենների հետ հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նա նշել է, որ այսուհետ իրականացվող բոլոր ծրագրերի հիմքում պիտի դրվի բնապահպանական նորմերի պահպանումը: Դասադուլի մասին հայտարարած աշակերտների հետ հանդիպել է ԿԳ նախարար Նարինե Աղաբալյանը՝ հորդորելով նրանց բաց չթողնել դասերը: Աշակերտները, փաստորեն, այդ հորդորին ընդառաջ չեն գնացել: Ալեքսանդր Քանանյանը նշել է, որ իրեն ամուր երաշխիքներ են պետք, որ շինարարությունը դադարեցվելու է, և հանձնաժողովն աշխատելու է՝ ընդգծելով, որ մտավախություն ունի, որ ինքը հացադուլը դադարեցնի «իրեն կքցեն»:
Արցախի նշված հատվածում տասնյակի չափ հէկեր արդեն կառուցվել են կամ կառուցման փուլում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT