2019թ. խոշոր հարկատուների կողմից եկամտահարկ վճարվել է 208 մլրդ դրամ, ինչը 20%-ով ավելի է 2018թ. համեմատությամբ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ 2019թ արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկատուները ընդհանուր առմամբ վճարել են 1 տրիլիոն 61 մլրդ դրամ հարկ: Նա նաեւ նշում է, որ 2019թ. խոշոր հարկատուների կողմից եկամտային հարկ վճարվել է 208 մլրդ դրամ, ինչը 20%-ով ավելի է 2018թ. համեմատությամբ։

«2019թ արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմում է 1 տրիլիոն 61 մլրդ դրամ: 2018-ի համեմատ արձանագրվել է 122 մլրդ դրամի աճ (13%): 2017-ի համեմատությամբ՝ վճարված հարկերի մեծությունը ավելացել է շուրջ 254 մլրդ-ով, կամ 31%-ով։

Մինչ հաջորդ փաստի ձեւակերպումը ասեմ, որ ուղղակի հարկատեսակները (եկամտային հարկ, շահութահարկ) ավելի հակված են ստվերայնության, քան անուղղակի հարկերը։ Սա հատկապես խոշորների պարագայում, որոնք ակցիզային հարկը, ԱԱՀ-ն ավելի մեծ պատրաստակամությամբ են վճարում, քանի որ այդ հարկերը ետ են ստանալու սպառողներից, որովհետեւ այդ հարկերը ներառվում են վաճառքի գնի մեջ։

Համապատասխանաբար՝ հարկային վարչարարության տեսանկյունից էլ ուղղակի հարկերի արձանագրումը ավելի մեծ ջանք է պահանջում, քան անուղղակի հարկերը։

Սա հաշվի առնենք եւ տեսնենք, թե՝ 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ ուղղակի հարկերի մասնաբաժինը ի՞նչ փոփոխություններ է կրել վերջին տարիներին։

Ըստ այդմ, 2019-ին վճարված ուղղակի հարկերի թիվը 2017թ համեմատ ավելացել է ավելի քան 4․4 տոկոսային կետով։ Մասնավորապես եթե 2017-ին 1000 խոշորների կողմից վճարված հարկերի մեջ (807
մլրդ) ուղղակի հարկերը կազմում էին միայն 252 մլրդ (կամ շուրջ 31.2%), ապա ինչպես 2018-ին, այնպես էլ 2019-ին ուղղակի հարկերի մասնաբաժինը կազմել է 35.6% (2018թ՝ 335 մլրդ, 2019թ` 378 մլրդ): Սա խոսում է հարկերի կառուցվածքում որակական փոփոխությունների մասին։

Այն հանգամանքը, որ ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել 81 հազար 534 աշխատատեղ նկատվում է նաև խոշորների մոտ։ Մասնավորապես եթե 2018 թվականի ընթացքում խոշորների կողմից վճարվել է 173 մլրդ եկամտային հարկ (այս հարկը մասհանվում է վճարված աշխաատավարձերից) ապա 2019թ այս մասով առկա է առաջանցիկ աճ՝ 208 մլրդ դրամ (20% աճ)։

2019-ի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում 10 խոշորագույն հարկատուները պետական բյուջե են վճարել մոտ 257 մլրդ դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է շուրջ 23 մլրդ դրամով կամ շուրջ 10%-ով։

2019թ. ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել հայաստանյան 191 ընկերություն։ 2018-ին այդպիսի ընկերությունների թիվը 166 էր, 2017-ին` 141:

Նույն կերպ, 2019-ի ընթացքում 500 մլն դրամից ավելի հարկ վճարել է 361 ընկերություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդպիսի ընկերությունների թիվը 320 էր, 2017-ին` ընդամենը 285:

2019թ. ընթացքում 100 մլն դրամից ավելի ուղղակի հարկեր են վճարել 555 ընկերություններ, 2018-ին նման ընկերությունների թիվը եղել է 497, 2017-ին` 425»,- գրել է վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2848 դիտում

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈւ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ