Երևան
12 °C
Վերջին մի քանի ամսում Երեւան քաղաքը զգալիորեն մաքրվել է, դադարել են քաղաքացիների բողոքներն աղբի վերաբերյալ: Սոցիալական ցանցերում այլեւս գրեթե չեն տարածվում աղբով լի թաղամասերի լուսանկարներ, որոնց վրա մարդիկ նշում էին Երեւանի քաղաքապետարանին:
Սակայն այս ամենին զուգահեռ շարունակում են կեղտոտ եւ անուշադրության մատնված մնալ մայրաքաղաքի անձրեւատարները. քաղաքը մաքրում են, փողոցները ավլում, բայց անձրեւատարների զգալի մասը մնում են արտաքինից հողի եւ աղբի մեծ շերտով պատված: Ավելին, հաճախ կարելի է ականատես լինել, որ քաղաքը մաքրող հավաքարարներն իրենք են աղբը հասցնում անձրեւատարների մոտ ու ճաղավանդակից գցում ներս:
Իսկ հատկապես խցանված անձրեւատարների պատճառով էլ գարնանը հորդառատ տեղումներից հետո Երեւանը սկսում է ջրահեղձ լինել: Մեքենաները ջրասույզ են լինում ու արգելափակվում, իսկ մարդիկ քայլում կուտակված ջրերի միջով: Եվ սա կրկնվում է ամեն անգամ, երբ տեղումների քանակը սովորականից ավելի է լինում:
Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից «Հայկական ժամանակին» վստահեցնում են, որ իրենց աշխատակիցները բարեխիղճ են աշխատում: Աղբահանության բաժնի պետ Արմեն Բաբայանին բոլորովին դուր չեկավ մեր այն դիտարկումը, որ աշխատակիցները աղբը ճաղավանդակից ներս են հրում իրենց գործը հեշտացնելու նպատակով: Նա պնդեց, որ նման բան հնարավոր չէ՝ նկատելով, որ այդ աշխատակիցներն ավելի շատ հարգանքի են արժանի, քան քննադատության: «Հնարավորիս ձգտում են մաքրել, դա շատ բարդ աշխատանք է, բայց անում են»,- ասաց Բաբայանը:
Նշեց, որ ներկա դրությամբ անձրեւատարների ընդհանուր վիճակը նորմալ է, սակայն թե գարնանը՝ հորդառատ անձրեւների ժամանակ ինչպես կլինի, պարզ չէ: «Աղ ու ավազով ենք փողոցները մշակում, իսկ թե հետագայում դա ինչպես կանդրադառնա անձրեւատերների վրա՝ չենք կարող ասել»,- նկատեց Բաբայանը:
Անձրեւաջրերի հեռացման համակարգերի կառավարումը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հիմնական գործառույթներից մեկն է: Ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանի խոսքով՝ նախկինում անձրեւատարների մաքրման գործը հետեւյալ կերպ էր կազմակերպվում. քանի որ դրա մեջ փողոցի աղբ էր, իսկ փողոցի մաքրության պատասխանատուն «Սանիթեք» ընկերությունն էր, անձրեւատար ճաղավանդակներից դուրս բերված ցեխը նրանք էին մաքրում: Բայց դա այնքան էլ արդյունավետ չէր ստացվում եւ միանգամից հնարավոր չէր լինում այդ աղբը հեռացնել, ուստի «Վեոլիա ջուրը» սկսել է իրենց մեքենաներով դա տեղափոխել, որպեսզի ցեխը նորից չլցվի ճաղավանդակներից ներս:
«Երեւի այս տարի էլ այդպես կանենք, մենք կտեղափոխենք, բայց այդ ցեխի ու աղբի պատճառը մենք չենք, դա լավ չմաքրելու հետեւանքով է լինում»,- ասաց Սարգսյանը: Նա նաեւ նկատեց, որ կոնկրետ պայմանավորվածություն չկա, թե ում պատասխանատվության տակ է անձեւրատարների մաքրումը: Իրականում այդ ամբողջ համակարգի պատասխանատուն իրենք են, սակայն քաղաքի մաքրությամբ զբաղվող ընկերությունն էլ փողոցը մաքրելիս պատասխանատու է նաեւ տվյալ հատվածի մաքրության համար: «Ավելի շատ դա փողոցի աղբ է, որը շատ դեպքերում լավ չմաքրելուց էլ է լցվում: Մենք ամեն օր չենք կարող հասնել եւ մի քանի թեթեւ թղթի կտորի կամ աղբի համար տեխնիկա ու աշխատակից գործի դնել, իսկ ավլելիս կարելի է միանգամից դա էլ հեռացնել»,- ասաց մամուլի քարտուղարը:
Ըստ երեւույթին աղբահանության հիմնարկի ղեկավարն էլ պատասխանատվությունը չհեռացրեց իրենց վրայից, սակայն փաստն այն է, որ անձրեւատարները արտաքինից աղբով են պատված:
Մուրադ Սարգսյանը նաեւ մատնանշեց եւս մեկ խնդիր, այն է՝ շատ տեղերում մեծ անձրեւատար համակարգերը միացված են կոյուղատար համակարգին, ինչը ճիշտ չէ: «Զարգացած երկրներում անձրեւատարները առանձին են, ընդհանրապես մեկուսացված: Իսկ մեզ մոտ ցավոք սրտի շատ տեղերում միացված են, եւ այդ ցեխն ու մանր քարերը գալիս, կոյուղու մեջ են լցվում եւ խցանում են առաջացնում»,- նկատեց Սարգսյանը:
Ըստ նրա՝ գործող կարգի համաձայն՝ առնվազն տարին 2 անգամ՝ գարնանը եւ աշնանը Երեւանում մաքրվում է անձրեւաջրերի հեռացման համակարգը: Համակարգը, որի երկարությունը մայրաքաղաքում 320 կմ է, մաքրվում է կուտակվող աղբից, անհրաժեշտության դեպքում նաեւ տեղադրվում են բացակայող ճաղավանդակները, դիտահորերը, իսկ վնասվածները փոխարինվում նորով:
Մուրադ Սարգսյանի խոսքով՝ կոյուղում լցված ցեխն ու մանր քարերը չեն տարրալուծվում, լցվում մնում են խողովակների մեջ, հետո իրենք ստիպված կատարում են լրացուցիչ աշխատանք: Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ կոյուղատար համակարգից հեռացրել են մեծ քանակությամբ շինաղբ, անգամ՝ ոչ պիտանի տեխնիկայի մաս:
Այնուամենայնիվ, ըստ նրա, առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անձրեւաջրերի քրոնիկ կուտակումների տեսակետից առավել խոցելի վայրերին, դրանք մաքրվում են ըստ անհրաժեշտության: «Այս ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերության շահագործման ծառայություններում ձեւավորվել է հատուկ բանվորական անձնակազմ, որը գործում է ըստ գրաֆիկի՝ մաքրելով համակարգի ինժեներական կառույցները թաղամաս առ թաղամաս»,- ասաց Սարգսյանը:
Սակայն նկատեց, որ իրենց վարձակալած ՀՀ պետական գույք հանդիսացող համակարգը (խոսքն անձրեւատարների մասին է) ունի բազմաթիվ թերություններ: Մասնավորապես ոչ բոլոր տարածքներն ունեն անձրեւատար համակարգ, իսկ եղածներից շատերի թողունակությունը թույլ չի տալիս ապահովել անձրեւաջրերի սահուն հեռացում: Օրինակ Քանաքեռն ու Նորք-Մարաշը չունեն անձրեւատարներ եւ պետք է այդտեղ նորերը կառուցվեն: «Սա հետեւանք է այն բանի, որ քաղաքների, առանձնապես Երեւանի բուռն զարգացումը անցած տասնամյակների ընթացքում հիմնականում չի ուղեկցվել անձեւատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ»,- պարզաբանեց «Վեոլիա Ջուր» ընկերության խոսնակը:
Նաեւ նկատեց, որ տարիների ընթացքում մայրաքաղաքի շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը՝ իր հետ բերելով գոյացող անձրեւաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրեւատար խողովակների թողունակությունը մնացել է նույնը: Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ կիսակառույց է:
«Պատկերացրեք, մենք հարթավայրային քաղաքում ենք, որտեղ որոշ տեղերում չկա անձրեւատար համակարգ, Նորքից, Քանաքեռից անձրեւը գալիս է, գահավիժում, լցվում քաղաքի կենտրոն: Քանի որ դա գալիս է միանգամից, հնարավոր չի լինում արագ հեռացնել, իսկ եթե նորմալ անձրեւատարներ լինեն եւ դանդաղ գա, հնարավոր կլինի: Եթե եղածին գումարենք, որ անբավարար աղբահանության պատճառով փողոցների աղբը քամուց ու անձրեւաջրերից քշվելով կուտակվում է ճաղավանդակների վրա ու խոչընդոտում ջրերի հեռացմանը, ապա պարզ կդառնա, թե ինչու են երբեմն կուտակումներ առաջանում»,- նկատեց նա:
Ըստ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի՝ խնդրի արմատական լուծումը համակարգի առաջընթաց տեմպերով զարգացումն է, որը ենթադրում է խոշորածավալ կապիտալ ներդրումներ:
Մուրադ Սարգսյանը նաեւ նշեց, որ «Վեոլիա ջուրը» անձրեւատարների հետ կապված խնդիրների լուծման նպատակով մշտապես համագործակցում է Երեւանի քաղաքապետարանի հետ: «Եվ շնորհիվ այդ համագործակցության՝ վերջին տարիներին իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Տարբեր վայրերում եղած խնդիրները լուծվել են, մասնավորապես, Երեւանի Մաշտոցի պողոտայում՝ «Ծածկած շուկայի» ստորգետնյա տրանսպորտային թունելի ու հարակից տարածքների հատվածում: Զգալիորեն բարելավվել է նաեւ Իսակով-Սեբաստիա, Իսակով-Բաբաջանյան, Կիեւյան-Օրբելի խաչմերուկների, Լեոյի, Հալաբյան, Վաղարշյան, Թամանցիների, Ռուբինյանց եւ այլն փողոցների անձրեւաջարերի հեռացման համակարգերը»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թոքմաջյանը քանդակել է ոչ թե Սևակի դեմքը, այլ «Անլռելի զանգակատուն»-ը այնպես, ինչպես ինքն է դա տեսնում
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Օձունում գտնվող հողատարածքի նկատմամբ. վարչապետ
Ավարտվել է բեռնատարում թաքցված 161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխելու վարույթի նախաքննությունը
Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվեց. ԱԺ-ն ընդունեց օրենքի փոփոխության նախագիծը
Ոչ միայն դատապարտելի է, այլև ամոթ է ուսադիր կրող մարդու համար. Պապիկյանը՝ տարածված ապատեղեկատվության մասին
Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Էրդողան
Ամենալայն 5G ծածկույթի ապահովում, Uplay հարթակի գործարկում, Cerillion-ի ներդնում․ Ucom-ն ամփոփում է 2025-ը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Պարույր Սևակի՝ քննադատությունների կենտրոնում հայտնված արձանը կապամոնտաժվի
Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ճամբարակի ղեկավարին՝ ինքնակամ կառուցված կառույցի քանդման վերաբերյալ
Գյումրիում սպանությունների հեղինակ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել նաև ապօրինի զենք կրելու համար
Մեկնարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար նախաձեռնված դրամահավաքը. «Հայաստան» հիմնադրամ
ԵՄ առաջնորդները Զելենսկիի հետ հանդիպելուց հետո ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նոր ծրագիր
Հայտարարվում է Շամբ ՀԷԿ-ի տանիքի փոխարինման աշխատանքների կատարման համար փորձառու հայտատուի ընտրության մրցույթ
Իրանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է, 9-ը՝ վնասվածք ստացել. տեսանյութ
Քննարկվել է ՀՀ և Վրաստանի ՊՆ-ների միջև ռազմավարական հաղորդակցության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Նման քննարկումներ չկան. Ռուբինյանը՝ TRIPP նախագծին ռուսական կողմի հնարավոր ներգրավման մասին
Այդ ամեն ինչը վերջին հաշվով ներդրում է խաղաղության մեջ. Կոնջորյանը՝ պետական պարտքի և զենք գնելու մասին
TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքը չէ. Ռուբինյանն անդրադարձել է իրանական կողմի մտահոգություններին
Երբ վանդակը գլխումդ է, Փաշինյանն էլ չի կարող օգնել. Հարությունյանը՝ Թաթոյանին
7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել ծնողների նկատմամբ. մանրամասներ՝ Գյումրու ահասարսուռ դեպքից
Գագիկ Սուրենյանը կարևոր հայտարարություն է արել. տեսանյութ
Միքայել Աջապահյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26.233-ը. ԱՍՀ փոխնախարար
Խոշոր ավտովթար Երևանում․ կան տուժածներ
Մերձմոսկվայի դպրոցներից մեկում դեռահասը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան տուժածներ և զոհ. տեսանյութ
Դուռը բացել ու տեսել են դիերը. հորն ու մորը սպանելու համար 37-ամյա որդին ձերբակալվել է. մանրամասներ
Ուկրաինայի կարգավորումն ավելի մոտ է, քան երբևէ. Թրամփ. տեսանյութ
Դաժան սպանություն Գյումրիում. հոգեկան խնդիրներ ունեցող որդին սպանել է հորն ու մորը
Սարսափ ֆիլմ հիշեցնող կադրերում Վաղատինի նախկին դպրոցն է. Չախոյանը տեսանյութ է հրապարակել
Մեքսիկայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել է առնվազն 7 մարդ. տեսանյութ
Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտի հարցերի միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը
Օգոստոսից մինչ այժմ քանի արձանագրություն է կազմվել Երևանում հանրային տրանսպորտի վճարումը չկատարելու համար
Մարզերում հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր. դրանք կասեցվել են, նշանակվել են տուգանքներ
Սուտ է. Թորոսյանը՝ կենսաթոշակները և նպաստները անկանխիկ եղանակով ստանալու վերաբերյալ շահարկումների մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Լոնդոն
Պատրաստ ենք խորհրդակցել Երևանի հետ. ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է «Թրամփի ուղի» նախագիծը
Վերին Լարսի անցակետում 2500 բեռնատար սպասում է անցման հերթին
Անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի ասածն ապատեղեկատվություն է և ՀՀ-ի դեմ տեղեկատվական գրոհի փորձ. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT