Քաղաքագետ Քանանյանի հետ հացադուլ է անում ևս մեկ արցախցի. բողոքին կմիանան այլ քաղաքացիներ նույնպես

Արցախում ընդդեմ փոքր հէկաշինության դեմ պայքարին է միացել Արցախի քաղաքացի Մհեր Պողոսյանը՝ հայտարարելով հացադուլ սկսելու մասին:

«Աջակցելով քարվաճառցի մտավորական և հանրային գործիչ Ալեքսանդր Քանանյանի պայքարին` միանում եմ նրա հայտարարած հացադուլին՝ պահանջելով․

ա. Դադարեցնել փոքր հէկերի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում` անկախ դրանց թերավարտության աստիճանից, ու շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից,

բ. Հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ ինֆորմացիան,

գ. Ստեղծել հատուկ քննող հանձնաժողով Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար արտոնագրման, ֆինանսավորման և շահագործման օրինականությունը, ինչպես նաև համապատասխանությունը ազգային անվտանգությանը, ազատագրված տարածքների բնակեցման հրամայականին և կայուն զարգացման ռազմավարությանը»,- պահանջներն է թվարկել Մհեր Պողոսյանը։

Ժամեր առաջ նրա հետ հանդիպել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհակալություն հայտնելով Մհեր Պողոսյանին պայքարին միանալու համար՝ Քանանյկանը նշել է, որ չափազանց ցավալի է, որ իրենից բացի ևս մեկ հոգի ինքնազոհողության է դիմել՝ հանուն ընդհանուր գործի:

«Ես կամենում էի, որ միայն ես լինեմ, բայց չեմ կարող բռնանալ մարդու գիտակից, պատասխանատու, հայրենասեր, ազգային մարդու կամքի վրա, և եթե նա կամեցել է միանալ, կարող եմ միայն իմ խորին երախտագիտությունը հայտնել»,- ասել է Քանանյանը:

«Մենք, բնականաբար, հաղթելու ենք: Տարբերակ չկա. Արցախի գետերը պետք է հոսեն: Մենք դեմ չենք էներգետիկայի զարգացմանը: Հէկերը կարող են կառուցվել, բայց պետք լինեն բաց, ամբարտակներով, ջրամբարներով, որպեսզի ջուրը մնա Արցախին, օգտագործվի այգիների համար, մարդկանց խմելու ջրի համար, ձկնաբուծության համար, այլ ոչ թե մտնի խողովակ և գերարագ կերպով փոխանցվի մեկ հէկից մյուս հէկ՝ կատարելապես չորացնելով Արցախի գետերը և վերջում հայտնվելով Ադրբեջանի վերահսկած տարածքում:

Ես խնդրում եմ, որ Ստեփանակերտում  միանան այս սկսված շարժմանը, Արցախի բնությունը բոլորինս է, մեր ամենամեծ հարստությունը մեր բնության անաղարտությունն է: Շատ շուտով անցնելու են այն ժամանակները, երբ մետաղները կամ այլ արդյունաբերական տեսակները լինելու են առաջնային հարստություն:

Այս պահին էլ առաջնային հարստությունը մաքուր ջուրն է և անաղարտ բնությունը: Ոչ ոք չի կարող զրկել Արցախը հեռանկարային զարգացման հնարավորություններից: Շրջանները պետք է համաչափ զարգանան, և ջրերը պետք է ծառայեն շրջանների զարգացմանը: Քարվաճառը, Քաշաթաղը չեն կարող առողջարանային, զբոսաշրջային գոտիներ լինել, չենք կարողանալու իրականացնել լիարժեք վերաբնակեցում այնտեղ, ունենալ տասնյակ հազարավոր բնակչություն, եթե գետերի փոխարեն լինեն խողովակաշարերը, որոնք նվազագույն օգուտ բերելով պետությանը, ահռելի և անվերականգնելի վնաս են հասցնում բնությանը, փակում և ոչնչացնում են շրջանի համապարփակ զարգացման հեռանկարը»,- ընդգծել է նա:

Քանանյանը նշել է նաև, որ Մհեր Պողոսյանի ընկերները, գաղափարակիցները, կուսակիցները սովոր են հրապարակային, փողոցային պայքարի, և չի բացառվում, որ ինչ-որ փուլում բացառապես նրանց հայեցողությամբ նրանք կսկսեն փողոցային ակցիաներ իրականացնել.

«Տղաները գործելու են բացառապես օրենքների շրջանակում և որևէ վնաս, որևէ ապօրինություն չեն գործելու: Եվ եթե լինեն սադրիչներ, իսկ նրանք անպայման լինելու են, քանի որ այս պայքարը անդրադառնում է Արցախում և Արցախից դուրս ապրող շատ-շատ քրեական օլիգարխների գերշահույթների վրա, որ նրանք ստանում են մեր բնության և մեր ապագայի հաշվին... Եթե որևէ տեղ վառվի մի աղբաման կամ իրավապահ մարմնի մի ներկայացուցչի մեկը մատով կպնի կամ լինի ծեծկռտուք կամ նման անթույլատրելի երևույթ, ապա դա պիտի միանգամայն պարզ լինի, որ լինելու է սադրիչների գործը: Տղաները որևէ պատասխանատվություն այս գործողությունների համար չեն կրելու»,- նշել է Քանանյանը: Թե որ կուսակցությունն է ներկայացնում Մհեր Պողոսյանը, Քանանյանը չհստակեցրեց: Մեզ նույնպես չհաջողվեց դա պարզել:

Ալեքսանդր Քանանյանի առողջության վատթարացման մասին է ահազանգել ակտիվիստ Թամարա Գրիգորյանը: «Ահազանգ բոլոր ոչ անտարբեր մարդկանց. առավոտյան այցելեցի Ալեքսին, ով արդեն 8-րդ օրն է՝ հացադուլ է անում՝ ընդդեմ Քարվաճառում փոքր հէկաշինության: Նախորդ օրերի ընթացքում Ալեքսին այցելել են տասնյակ մարդիկ, ինքն այցելել է Ստեփանակերտ, Քաշաթաղի շրջան, տարբեր հանդիպումներ ունեցել մտահոգ քաղաքացիների հետ, նրանց մանրամասնորեն բացատրել խնդրի էությունն ու շրջանում փոքր հէկաշինության վտանգները: Հանդիպել է նաև Արցախի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների: Ութնօրյա հացադուլն ու երկար զրույցներն ակնհայտ ազդել են Ալեքսի առողջական վիճակի վրա: Չեմ ուզում խուճապ տարածել, բայց Ալեքսի ինքնազգացողությունն այսօր նկատելի վատթարացել է»,- նշել է նա:

Ալեքսանդր Քանանյանի առողջական վիճակը մտահոգիչ է համարել նաեւ «Հայկական բնապահպանական ճակատ» ՀԿ-ի անդամ Լևոն Գալստյանը: «Արցախի պաշտոնատար անձանց կոչ եմ անում ականջալուր լինել Քանանյանի պահանջին ու հրատապ քայլեր ձեռնարկել»,- գրել է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10120 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է