Երևան
12 °C
Արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն դադարում օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանի եւ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովի շուրջ ծավալվող խոսակցություններն ու հեռակա վեճերը: Կրքերը չեն հանդարտվում: Գնալով այս կոնֆլիկտում նոր անձինք են ներգավվում եւ ի հայտ են գալիս երգչի ու երգչուհու շահերը պաշտպանող շահագրգիռ կողմեր:
Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտնել է, որ պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ:
«Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը երգչուհի Աննա Նետրեպկոյի ամուսինն է, Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելու պատճառով: Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեն: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսեւորումների վրա»,- ասել է Մանուկյանը:
Կոնֆիլիկտին է անդրադարձել նաեւ հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան: Նա, լինելով ազգությամբ հայ, որոշել է խառնվել կոնֆլիկտին եւ պաշտպանել սկանդալի կենտրոնում հայտնված ընկերոջը՝ Յուսիֆ Էյվազովին: Այս մասին տեղեկանում ենք Սպիվակովայի ինստագրամյան էջից:
«Հայ երիտասարդ երգչուհի Ռուզաննա Մանթաշյանի նկատմամբ իմ հիացմունքով հանդերձ, հասկանալով, որ այս կեղտոտ ու ստոր պատմության մեջ նա զոհ է, ես ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին՝ հաստատապես իմանալով, որ նրան զրպարտել են ու խաբել։ Ես հայուհի եմ, նա՝ ադրբեջանցի, եւ եթե դիտարկենք քաղաքական ենթատեքստը, մենք հաստատապես կլինենք բարիկադների տարբեր կողմերում։ Բայց երբեք ոչ մի արտիստի համար գործընկերոջ ազգությունը դեր չի խաղացել։ Նրանց «հինգերորդ սյունակում», ինչպես քարե տախտակին, գրված է՝ արտիստ։ Բոլոր արտիստները մեկ՝ անսահման երկրի քաղաքացի են, որը կոչվում է ԱՐՎԵՍՏ»,- գրել է նա։
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանն էլ իր գործակալ Ռենե Մասիսի հետ միասին արդեն մի քանի անգամ հաղորդագրություն է տարածել՝ փորձելով մանրամասնել տեղի ունեցողն ու իրենց պահանջը: Հունվարի 20-ին տարածած հաղորդագրության մեջ երգչուհու գործակալը Semper Opernball-ի ղեկավար Հանս-Իոահիմ Ֆրեյին հորդորել էր ներողություն խնդրել Ռուզան Մանթաշյանից:
Ֆրեյն ավելի վաղ հայտարարել էր. «Օպերայի թատրոնը երբեք պայմանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ՝ 2020 թվականի փետրվարի 7-ին «Semper Operaball»-ում ելույթ ունենալու համար: Բացի այդ՝ Յուսիֆ Այվազովը գործընկերների հետ հարաբերությունները երբեք չի կառուցել՝ ելնելով նրանց ծագումից: «Semper Operaball-ի յուրահատկություններից մեկն էլ հենց այն է, որ տարիներ շարունակ ծրագիրն ընդգրկել է տարբեր երկրների արվեստագետների ամենալայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանից»:
Մանթաշյանի ներկայացուցիչը, ի պատասխան նշել էր, որ Ֆրեյը համառորեն շարունակում է իր տեսակետն արտահայտել զանգվածային լրատվամիջոցների միջոցով՝ չցուցաբերելով ճկունություն ու մնալով իր կարծիքին: Մանթաշյանի ներկայացուցիչը նաեւ գրում է, որ կարելի է մտածել, որ Ֆրեյը ստիպված է եղել դա անել իր հրավիրյալ կատարողի անդրդվելի դիրքորոշման պատճառով:
Մի քանի օր առաջ Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար Հանս-Յոհախիմ Ֆրեյին նամակներով էին դիմել նաեւ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը: Նրանք պահանջել են բացատրություն Դրեզդենի Semper Opera Ball-ի ներկայացման մեջ ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի ազգայնամոլական ցանկությամբ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի մասնակցության կասեցման շուրջ։
Նշենք, որ եթե Գրիգորյանին հաջողվի հաստատել, որ Ռուզաննա Մանթաշյանի եւ վերջինիս հետ աշխատող գործակալության ղեկավար Ռենե Մասիսի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը, ապա ԵՀՄՖ-ն հետամուտ է լինելու, որպեսզի Semper Opera Ball-ի գործակալությունը լուծարվի, իսկ նրա ղեկավարը ենթարկվի խիստ պատասխանատվության:
Հիշեցնենք՝ Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին:
Ավելի ուշ ադրբեջանցի երգիչն Ինստագրամի իր էջում նշել էր, որ այդ լուրը սուտ է: Նա հրապարակել էր SemperOpernball-ի հաղորդագրությունն այն մասին, որ օպերային թատրոնն ընդհանրապես պայամանագիր չի կնքել Ռուզան Մանթաշյանի հետ՝ SempernOperball-ում ելույթ ունենալու վերաբերյալ։
Սակայն դեռ դեկտեմբերին մամուլի հաղորդագրություն էր տարածվել, որում սպասվող ելույթներում նշված էր եղել նաեւ Ռուզան Մանթաշյանի անունը: Իսկ Ռուզան Մանթաշյանի գործակալի վստահեցմամբ վերջնական պայմանագիրը կնքված չի եղել միայն այն պատճառով, որ բանակցություններն ավարտված չեն եղել, սակայն երգչուհու մասնակցության մասին պայմանավորվածությունը ձեռքբերված է եղել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 5-ին
30 հազարից ավել քաղաքացի կենսաթոշակները, նպաստները դեռևս ստանում է կանխիկ, կոչ եմ անում փոխել մեթոդը. Թորոսյան
Դուք հույսի սերմնացաններ եք․ Հռոմի պապը՝ Փաշինյանին և Ալիևին
Հայաստանը չի կարծում, որ պետք է հեռանա ԵԱՏՄ-ից, փոխարենը կարելի է գտնել այլ լուծում. Սիմոնյան
Քաղաքացուն հայհոյած և հարվածած ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը․ կան բաց հարցեր. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին
Հայաստանը նախկինի նման Ռուսաստանի դաշնակիցն է. Լավրովը՝ Սիմոնյանին
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել
Պաշտպանն անդրադարձել է համացանցում տարածված ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին
AMIO Mobile հավելվածը՝ նոր հնարավորություններով
Կկարողանա՞ Նարեկ Կարապետյանը դառնալ վարչապետ. «Մեր ձևով» շարժման սոցհարցումները գովազդում են անհայտ էջեր. FIP
Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը
Գերեվարված Դավիթ Ալավերդյանը դատապարտվել է 16, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կկայանան. դրանք կհյուրընկալի Օմանը. Արաղչին մանրամասներ է հայտնել
Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Ղարաբաղի նախկին նախագահ Բակո Սահակյանը Բաքվում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Դավիթ Բաբայանին Բաքվի դատարանը դատապարտել է ցմահ ազատազրկման
Դավիթ Իշխանյանը դատապարտվել է ցմաh ազատազրկման
ՊՆ-ն 35 մլն դրամի չափով կֆինանսավորի սպայական կազմի զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը. Սարգսյան
Բաքվի դատարանը Դավիթ Մանուկյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
Լևոն Մնացականյանը Բաքվում դատապարտվել է ցմահ ազատազրկման
Բաքվի դատարանը Արայիկ Հարությունյանին դատապարտել է ցմահ ազատազրկման
ՊՆ-ում հյուրընկալել են Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին
Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին. տեսանյութ
Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ
Վիճաբանություն, դանակահարություն և սպանության փորձ Եղվարդում
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են բանակցությունները Աբու Դաբիում
Հայաստանում 100 տարեկան անձինք միանվագ 1 մլն դրամ կստանան
Կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային. նախաքննության ավարտ
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ և չափաքանակ են սահմանվել
ԱՄՆ Կոնգրեսի անդամ Մեքսին Ուոթերսն ու ֆինանսների քարտուղարը վիճել են նիստի ժամանակ. տեսանյութ
ՀԷՑ-ից գողանալը, մեծ հաշվով, բյուջեից գողանալուց ոչնչով չի տարբերվում. երկուսն էլ մեր գրպանից է. Իոաննիսյան
Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո. AP
Երևան է ժամանել ամերիկյան AECOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը՝ TRIPP-ի տեղանքի հետազոտումը սկսելու
Ձնահոսքերի վտանգն ու ձյան տեղումները պահպանվում են. Լարսը շարունակում է փակ մնալ
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի հրավիրած համաժողովին
Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է
Հերթական դղյակը, այս անգամ՝ Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղի երեխաների համար. Չախոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT