Երևան
12 °C
Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել, ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանն այստեղից խոսում էր, ես ուզում էի ասել` պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ի՞նչ անեք։ Ազգային ժողովում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ դիմելով պատգամավոր Սուրեն Գրիգորյանին՝ այսպես արտահայտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Ոնց որ բառացի նույն ելույթները լինեն՝ նույն տոնայնությամբ, նույն ինքնասիրահարված մոտեցմամբ։ Հարգելինե՛րս, եթե ձեր նախագծին դեմ ենք, դա չի նշանակում՝ պետական շահին դեմ ենք: Լավ, ժողովուրդն էլ եք դուք, պետությունն էլ եք դուք, պետական շահն էլ եք դուք, իշխանությունն էլ եք դուք: Բա հետո՞, Հյուսիսային Կորեա՞ ենք կառուցում: Տարրական երկխոսելու տարրական մշակույթ սովորելո՞ւ եք, ի վերջո, թե՞ չէ: Այս ամբիոնը, այս շենքը գաղափարների բախման համար է, ոչ թե եթե ինչ-որ մեկը ձեզ հետ համաձայն չէ, ուրեմն պետական շահին դեմ է։ Պետական շահն է՞լ եք դուք որոշում, միանձնյա՞»,- ասաց Գորգիսյանը՝ ապա շարունակելով՝ ասաց, թե իրենց բոլոր ելույթները, քայլերը, առաջարկներն ուղղված են պետական շահին․
«Մենք այսօր էլ չենք ուզում, որ ժողովրդավարությունը հերթական հետքայլն անի, որովհետեւ դուք ձեր ամբարտավան կեցվածքով ու ելույթներով փորձելու եք ընդդիմությանը լռեցնել: Դուք հլը հասկացեք պետական շահը, նոր հետո խոսեք պետական շահից»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Քննարկման ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Մանե Թանդիլյանը կարծիք հայտնեց, որ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվության համար Կառավարության շենքի առաջ ցույցեր չեն կատարվի, փողոցներ չեն փակվի, բայց դրանից այս կարգավորման վտանգավորության աստիճանը, ըստ պատգամավորի, որեւէ կերպ չի նվազում։ Նա կոչ արեց կասեցնել այս, իր խոսքով, համակարգաքանդ օրինագծի նախաձեռնությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, արձագանքելով Թանդիլյանի ելույթին, նրան մեղադրեց օրենքներ չկարդալու մեջ.
«Ես հասկացա, որ մեր ընդդիմադիր գործընկերոջ համար ավելի կարեւոր է իշխանությանն ամեն կերպ սեւացնելու համար դեմ գնալ անգամ պետական շահին, տվյալ դեպքում՝ ֆինանսական անվտանգության տեսանկյունից, չկարդալ օրենքը, չմասնակցել գեթ մեկ քննարկման այս օրենքի վերաբերյալ եւ ասել, որ ցանկացած անձի վերաբերյալ կարելի է…»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT