Ասբեստից կտուրները քաղցկեղ են առաջացնում. Երեւանի քաղաքապետարանը քննարկում է օրենսդրական փոփոխությունները

Հայաստանում դեռեւս կան կտավաքարից կամ, այսպես ասած, ասբեստից պատրաստված շատ շինություններ, կտուրներ, որոնք վնասակար են թե՛ շրջակա միջավայրի, թե՛ բնակչության առողջության համար: Մեր երկրում դրանց արտադրությունը, ներմուծումն ու արտահանումը թեեւ օրենքով արգելվում է, սակայն առայժմ պահպանվում է Սովետական Միությունից մնացած «ժառանգությունը»:

Ասբեստը թելանման բյուրեղ է, որը հաճախ կիրառվում է շինարարության մեջ մեկուսացման նպատակով՝ որպես հրակայուն նյութ:

Ասբեստի կիրառության վտանգն առողջության համար մեծ է, այն կարող է ընդհուպ քաղցկեղ առաջացնել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի, հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը: «Ասբեստի փոշին շնչառական ուղիներով ներթափանցում է մարդու օրգանիզմի շնչառական համակարգ եւ առաջացնում է թոքի քաղցկեղ»,- նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ հիմնական շեշտը դրվում է թոքի քաղցկեղի վրա, սակայն այն կարող է նաեւ առաջացնել շնչառական համակարգի այլ խնդիրներ եւ շնչափողի քաղցկեղ:

Ըստ բաժնի պետի՝ դրա վտանգավորությունն ապացուցվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից: Լուրջ գիտահետազոտական աշխատանք իրականացնելուց հետո ԱՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ամբողջ աշխարհին կոչ անելով շինարարության ընթացքում արգելել դրա կիրառությունը:

Մեր հարցին ի պատասխան՝ Գրիգորյանը նշեց, որ այսօր չկան հստակ տվյալներ, թե Հայաստանում թոքերի քաղցկեղի քանի տոկոսի պատճառն է ասբեստը: Ընդհանրապես այդ հիվանդության պատճառները շատ բազմազան են: Սկսած ոչ առողջ ապրելակերպից՝ ծխելուց, շրջակա միջավայրի աղտոտվածությունից, մինչեւ գենետիկական: Շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառների մեջ է մտնում նաեւ ասբեստի փոշին:

Այն հարցին, թե ինչքա՞ն է մեծանում վտանգը, երբ առկա է ծխախոտի եւ ասբեստի համատեղ ազդեցություն, այսինքն՝ երբ մարդը ծխում է, նաեւ շնչում ասբեստի փոշին, Գրիգորյանը պատասխանեց. «Այն ոլորտում, որտեղ դրա պարունակությունը շատ է, բնականաբար, վտանգը մեծանում է, բայց հաշվի առնելով, որ ՀՀ-ում ներկա պահին արտադրություն չկա, եւ նման ոլորտ չկա, որտեղ ասբեստը շատ է, հետեւաբար մենք այդ խնդիրը կարծում եմ՝ չունենք»:

Դեռեւս 2018 թվականին Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով շենքերի տանիքներին կատարված կառուցապատումներին, նշել էր, թե բողոքում ենք, որ մեր հանրապետությունում քաղցկեղի տոկոսը, այլ վտանգավոր հիվանդությունները շատ են, բայց քաղաքի 43 տոկոսը ասբոշիֆերի տակ է:

Գլխավոր ճարտարապետը նշել էր, որ քաղաքապետարանը երբեւէ այնքան բյուջե չի ունենա, որ փոփոխվեն տանիքները: Առաջարկել էր նոր բիզնես պլան, ըստ որի՝ հինգերորդ ճակատները՝ առանձին կառուցված անհասկանալի մանսարդները, միավորվեն, դառնան մեկ ճարտարապետական էլեմենտ:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան՝ նշեցին, որ այսօր չունեն հստակ որեւէ թիվ կամ տոկոս, թե մայրաքաղաքում շենքերի կտուրների եւ շինությունների քանի տոկոսի մեջ է օգտագործված ասբեստ, որովհետեւ նման հետազոտություն չի արվել: Պատճառն այն է, որ շատ տանիքներ ընթացքում փոխվում են, իրավիճակը շարունակ փոփոխվում է, եւ հստակ թվերից խոսել հնարավոր չէ:

Այն հարցին, թե ինչու չի կիրառվում Մեսչյանի առաջարկած բիզնես պլանը, նշեցին, որ այն իրականացնելու համար անհրաժեշտ է մայրաքաղաքի տվյալ շենքի բնակիչների 100 տոկոսի թույլտվությունը, ինչն իրատեսական չէ: Այդ պատճառով այժմ այդ առաջարկն իրականացնելու համար ցանկանում են օրենսդրական փոփոխություններ մտցնել: Առաջարկը դեռեւս շրջանառության մեջ չի դրվել, սակայն քննարկումների փուլում է:

Քննարկումներից հետո, երբ լինի օրենսդրական փոփոխություններ, կմշակվեն չափորոշիչներ, ու գործընթացը կիրականացվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4170 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը