Դուք էն մարդը չեք, ով ինչը չի լուծում փողով, լուծում է ավելի մեծ փողով. Վյաչեսլավ Հարությունովը՝ դատավորին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, «ԲՀԿ»-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով տուժող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ Հարությունովն այն անձն է, որը հաղորդում էր ներկայացրել 2018 թվականի հուլիսի 2-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզահամալիրում Էդուարդ Բաբայանի կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ: Դատաքննության փուլում, սակայն, Հարությունովը պնդել էր, թե ինքն իրեն տուժող չի համարում: Այս գործով Էդուարդ Բաբայանը 2019 թվականի հունիսի 4-ին մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակվել:

Դատավճռի հրապարակումից երկու ամիս անց Հարությունովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 332-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն տալը): Խոսքը հենց Էդուարդ Բաբայանի գործի մասին է:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալ Վյաչեսլավ Հարությունովի պաշտպան Ռոման Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանին՝ հիմքում դնելով դատախազի կողմնակալությունը եւ պնդելով, որ նա կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանյալի նկատմամբ.

«Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործում առկա են մի շարք արձանագրություններ, տարբեր անձանց, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի եւ Էդուարդ Բաբայանի՝ տարբեր կարգավիճակներում տված հարցաքննություններ, որոնք չեն ներառվել սույն քրեական գործում, դրանից բացի, նշված եւ մի շարք այլ՝ հարցաքննվել ցանկացող անձինք չեն հարցաքննվել սույն քրեական գործի ընթացքում, մինչդեռ ես նախորդ դատական նիստին արդեն իսկ ներկայացրել եմ միջնորդություն՝ նրանց դատակոչելու եւ հարցաքննելու վերաբերյալ, որի դեմ դատախազի ներկայացրած առարկություններն օբյեկտիվ դիտորդի մոտ անաչառության հետ կապված կասկած են առաջացնում»:

Պաշտպան Ռոման Սարգսյանի խոսքով՝ դատաքննության ընթացքում ինքը նույնաբովանդակ միջնորդություն կրկին ներկայացնելու է եւ կարծում է, որ նշված անձանց հարցաքննության ընթացքում ի հայտ կգան նոր հանգամանքներ, որոնք կասկածի տակ կդնեն Էդուարդ Բաբայանի գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը. «Իսկ մեղադրող դատախազն իր գործողություններով արդեն իսկ ձեռնամուխ է եղել եւ փաստել, որ կրկին ձեռնամուխ կլինի իր կողմից հաստատված մեղադրական եզրակացության պահպանմանը: Փաստ է, որ մեղադրական եզրակացության հաստատումով վերջինս ուղղակի կերպով շահագրգռված է գործի ելքով, ինչն արդեն իսկ մեկ անգամ ապացուցվել է, երբ ինքն առարկել է իմ կողմից ներկայացված օբյեկտիվ միջնորդության դեմ»:

Պաշտպանը պնդեց, որ նշված հանգամանքները դատախազի մասնակցությունն այս քրեական գործին բացառող հանգամանքներ են եւ խնդրեց վարույթից հեռացնել նրան:

Ամբաստանյալ Վյաչեսլավ Հարությունովը, դիմելով դատարանին, ասաց. «Ես գիտեմ, որ դուք էն մարդը չեք, ով ինչը չի լուծում փողով, լուծում է ավելի մեծ փողով»: Դատավորն ամբաստանյալին կոչ արեց խոսել ոչ թե իր անձի, այլ միջնորդության վերաբերյալ, ինչից հետո վերջինս ասաց. «Իմ պաշտպանը ոնց ասում է, տենց էլ անենք, տեսնենք՝ սրա վերջն ինչ է լինում»:

Բացարկի միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը՝ նշելով, որ փորձ արվեց ցույց տալ, թե ինքը կաշկանդված է, ինչն իրականում այդպես չէ. «Նախորդ անգամ ես արդեն ասել եմ, որ այստեղ՝ այս նիստի ընթացքում, քննվում է ըստ մեղադրանքի՝ Վյաչեսլավ Հարությունովի 338-րդ հոդվածով քրեական գործը, սրանով Էդուարդ Բաբայանի եւ Վյաչեսլավ Հարությունովի կամ Գագիկ Ծառուկյանի եւ Վյաչեսլավ Հարությունովի միջեւ տեղի ունեցած իրադարձությունները քննության առարկա չեն, իսկ դատաքննությունն էլ ունի իր հստակ սահմանը, որը Հարությունովին առաջադրված մեղադրանքն է»:

Դատախազի խոսքով՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կասկածի տակ դնելու պնդումներն այս դատական նիստով, անգամ՝ այս գործով մեղադրական կամ արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում, չեն կարող փարատվել, դրանք պետք է քննարկվեին պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակում՝ վերաքննիչ, վճռաբեկ բողոք տանելով, ինչը չի արվել. «Եվ ես, որպես մեղադրանքը պաշտպանող դատախազ, առերեւույթ հանցագործության հատկանիշներ եմ հայտնաբերել եւ իրականացրել եմ օրենքով վերապահված իմ լիազորությունները: Հիմա փորձ է արվում իմ լիազորություններից բխող գործողությունների իրականացումը մեկնաբանել որպես ամբաստանյալի նկատմամբ կանխակալ տրամադրվածություն ունենալ, բայց ես նման տրամադրվածություն չունեմ, մեղադրական եզրակացությունը հաստատելիս ես ներքին համոզմունք եմ ունեցել, որ նա առերեւույթ հանցանք է կատարել, հակառակ դեպքում որպես սույն գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող անձ՝ ինքս հանցագործություն կկատարեի»:

Դատախազի կարծիքով՝ իր անկողմնակալության մասին վկայող ամենացայտուն օրինակը այն է, որ Բաբայանի գործով դատաքննության ժամանակ ինքը հանդիսացել է միակ պաշտոնատար անձը, որը պաշտպանել է մեղադրանքը, իսկ մեղադրանքի կողմում հանդես եկող անձինք, այդ թվում՝ Հարությունովը եւ նրա ներկայացուցիչը, փաստացի հանդես են եկել պաշտպանության կողմում: Դատախազը հավաստիացրեց, որ ինքը Հարությունովի, Բաբայանի, առավել եւս Ծառուկյանի կամ նրանց շրջապատից որեւէ մեկի հետ որեւէ շփում չի ունեցել եւ խնդրեց մերժել միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը տեղեկացրեց. «Եթե դատարանը հանգի հետեւության, որ Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին կամ մեկ այլ հեղինակության հարցաքննելու անհրաժեշտություն կա, միանշանակ նրանց կհրավիրի հարցաքննության՝ առանց կաշկանդվելու որեւէ բանից, եթե կգտնի, որ դրա անհրաժեշտությունը չկա, բնականաբար, չի հրավիրի»: Այնուհետեւ դատարանը հայտնեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 14-ին:

Միլենա Խաչիկյան

 

Տպել
2412 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց