Վյաչեսլավ Հարությունովի պաշտպանը դատարանին միջնորդեց դատակոչել Գագիկ Ծառուկյանին, Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին

Սուտ ցուցմունք տալու համար ամբաստանվող Վյաչեսլավ Հարությունովի վերաբերյալ այսօրվա դատական նիստին վերջինիս պաշտպան Ռոման Սարգսյանը միջնորդեց որպես վկա դատակոչել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, նույն խմբակցության պատգամավորներ Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին եւ մի շարք այլ անձանց:

Պաշտպանը պարզաբանեց՝ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործով, որը հիմք է հանդիսացել սույն քրեական գործի հարուցման համար, նշված անձանց ցուցմունքներում եղել են էական հակասություններ, որոնք ուղղակիորեն առնչվում են սույն քրեական գործի եւ մեղադրանքի ծավալի հետ, եւ որոնք իրենց դեռեւս անհայտ պատճառներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմինը չի ներառել այս գործում. «Նախորդ քրեական գործի նյութերի եւ դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից կայացված դատավճռի ուսումնասիրությամբ պարզել ենք, որ նախաքննության ընթացքում հարցաքննված մի շարք վկաների, ինչպես նաեւ՝ տուժողի ու մեղադրյալի ցուցմունքներում առկա են եղել էական հակասություններ, որոնց նախաքննական մարմինը չի անդրադարձել, միչդեռ վերջինս պոզիտիվ պարտականություն ուներ կատարել ինչպես առերես հարցաքննություններ, այնպես էլ քննչական ու դատավարական մի շարք այլ գործողություններ լրիվ եւ օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու համար»:

Ռոման Սարգսյանի խոսքով՝ նշված ցուցմունքներ տված անձինք նախորդ գործով եւս դատակոչի ցուցակում չեն ներառվել, թեեւ նրանցից ոմանք ունեցել են նման ցանկություն, բայց վարույթն իրականցնող մարմինն այն մերժել է. «Դատակոչին ձեռնամուխ չի եղել նաեւ դատարանը, որը կարծես կաշկանդված է եղել վարույթն իրականացնող մարմնի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունով՝ չիրականացնելով արդար դատաքննություն»:

Պաշտպանը հայտնեց, որ նշված անձանց դեռեւս սեպտեմբերի 12-ին համապատասխան գրություններ է ուղարկել այն մասին, որ նրանց ցուցմունքներում եղել են էական հակասություններ, եւ հայտնել է, որ դատարանին միջնորդություն է ներկայացնելու՝ իրենց համապատասխան կարգավիճակով հարցաքննության հրավիրելու համար. «Ես խնդրել եմ հնարավոր սեղմ ժամկետում ներկայացնել դիրքորոշում, սակայն շուրջ 2 ամսվա ընթացքում թվածս անձանցից որեւէ մեկը առարկություն չի ներկայացրել՝ դրանով իսկ հաստատելով իր պատրաստակամությունը»:

Ռոման Սարգսյանը նշեց՝ իր պաշտպանյալը, չտիրապետելով իրավական ընթացակարգերին, չի հասկացել, որ նախորդ դատական ակտը հնարավոր էր բողոքարկել, իսկ բողոքարկման ժամկետներն այժմ լրացել են, ուստի ստացվում է, որ կա ուժի մեջ մտած դատական ակտ, որը հնարավոր չէ բեկանել. «Սույն քրեական գործի լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ դատաքննությունն ապահովելու համար ես միջնորդում եմ դատարան հրավիրել եւ հարցաքննել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, նույն խմբակցության պատգամավորներ Էդուարդ Բաբայանին, Իվետա Տոնոյանին, ինչպես նաեւ՝ Հրաչյա Ռուստամյանին, Մարգարիտա Դավթյանին, Եփրաքսյա Ալեքսանյանին, Էդգար Մելակուրյանին,  Ավետիս Պողոսյանին, Սամվել Հովհաննիսյանին, Հռիփսիե Հարությունյանին, Կարեն Պատրիկյանին, Դերենիկ Գաբրիելյանին»: Պաշտպանն ընդգծեց, որ իր գնահատմամբ՝ սույն քրեական գործի դատաքննությունն իրավաչափ չի լինի, եթե դատարանը չպահանջի նախորդ քրեական գործի նյութերը, եւ չհարցաքննի իր թվարկած անձանց:

Պաշտպանական կողմի այս միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Վարդգես Սարգսյանը՝ ասելով, որ ինքն ունի տրամագծորեն այլ դիրքորոշում. «Խնդիր է բարձրացվում, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի կողմից քննված  քրեական գործով, ինչպես նաեւ ՀՔԾ-ում նախաքննության ընթացքում, առկա են եղել էական հակասություններ այդ հիշյալ գործով տուժողի եւ վկաների, ինչպես նաեւ մեղադրյալի ցուցմունքներում, եւ առերեսում տեղի չի ունեցել, սակայն հարկ է նկատել, որ նախ, այսօր այստեղ այս մեղադրանքի շրջանակում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում չեն կարող քննության առարկա հանդիսանալ այլ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ցուցմունքները, ինչպիսին էլ դրանք լինեն»:

Դատախազ Վարդգես Սարգսյանի խոսքով՝ այդ անձանց դատարան չհրավիրվելը եւս չի կարող քննության առարկա դառնալ այս գործի քննության շրջանակներում, որովհետեւ Վյաչեսլավ Հարությունովին վերագրված մեղադրանքն ունի հստակ սահմաններ. «Ինչ վերաբերում է էական հակասություններին, ապա պետք է հասկանալ, թե ինչ էական հակասությունների մասին է խոսքը. եթե այն մասին է, որ Հարությունովը ի սկզբանե իրեն ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար մեղադրող ցուցմունքներ էր տվել, ապա հարկ է նկատել, որ նախաքննության հետագա փուլերում  իր այդ ցուցմունքներից հրաժարվել էր եւ տվել էր տրամագծորեն այլ ցուցմունքներ՝ ասելով, որ այդ վնասվածքները իրեն չեն պատճառել ոչ այդ գործով մեղադրյալ Էդուարդ Բաբայանը, ոչ էլ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը»:

Դատախազի կարծիքով՝ իր համար տարակուսելի է պաշտպանի՝ էական հակասությունների վերաբերյալ հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ ո՛չ Բաբայանը, ո՛չ Ծառուկյանը չէին ընդունում Հարությունովի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը. «Իսկ դատաքննության առաջին փուլից հարգելի տուժողը եւ նրա ներկայացուցիչը, որոնք, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, պետք է հանդես գային մեղադրանքի կողմում, փաստացի հանդես էին գալիս պաշտպանության կողմում, եւ ամբողջ դատաքննության ընթացքում ամեն բան անում էին՝ հայտարարելու, որ Բաբայանը, որը նստած էր ամբաստանյալի աթոռին, բռնություն չի գործադրել տուժողի նկատմամբ, որ Ծառուկյանը վերջինիս ավագ եղբայրն է, եւ նրա հետ էլ որեւէ կոնֆլիկտ չի եղել»:

Մեղադրողի պնդմամբ՝ դատաքննության ընթացքում առկա էական հակասությունների մասին բարձրաձայնելը եւ նախագահող դատավորին չակերտավոր մեղադրելը դրանք չնկատելու եւ նրանց հարցաքննության չհրավիրելու մեջ, նույնպես զարմանք են առաջացնում. «Եթե այլ հակասությունների մասին է խոսքը, ուրեմն՝ պետք է միջնորդությունն ավելի փաստարկված ներկայացվեր, որպեսզի հասկանալի լիներ: Ինչ վերաբերում է Հարությունովի կողմից դատական ակտի չբողոքարկելուն, ես դա չեմ վիճարկում, բայց նա ուներ ներկայացուցիչ, որն իրավաբանական օգնություն էր ցուցաբերում, եւ անգամ ուներ լիազորություն առանց Հարությունովի վերջինիս շահերը ներկայացնելու, ուստի այս փոխադարձ վստահության պայմաններում ինձ համար անտրամաբանական է բարձրաձայնել, թե դատական ակտը չի բողոքարկվել իրավաբանական գիտելիքներ չունենալու պատճառով»:

Վարդգես Սարգսյանը նաեւ նշեց, որ չներկայացվեց որեւէ ողջամիտ պատճառաբանություն, թե ինչու պիտի դատակոչվեն, օրինակ, ԱԺ պատգամավորներ Իվետա Տոնոյանը, Էդուարդ Բաբայանը կամ Գագիկ Ծառուկյանը. «Եթե մտահոգող խնդիրը առկա հակասություններն են, ապա իրենց համար այդ փուլն անցել է, որովհետեւ այս քրեական գործի շրջանակում դատարանը դրանց գնահատական տալ այլեւս չի կարող, իսկ ինչ վերաբերում է այս անձանց ցուցմունքներին, ապա եթե Վյաչեսլավ Հարությունովին է մեղսագրվում սուտ ցուցմունք տալու հանգամանքը, չեմ կարծում, թե այս անձինք կարող են որեւէ ցուցմունք տալ նրա կողմից սուտ ցուցմունք տալ-չտալու վերաբերյալ, եւ հետո, նրանց ցուցմունքները կարող են ներկայացվել ցանկալի լույսի ներքո»,-նշեց դատախազը՝ դատարանին խնդրելով մերժել միջնորդությունը անհիմն եւ չփաստարկված լինելու պատճառով:

Մեղադրողի առարկությամբ պայմանավորված՝ պաշտպանական կողմը որոշեց բացարկի միջնորդություն ներկայացնել՝ նրան վարույթից հեռացնելու վերաբերյալ: Նշենք, որ դատական նիստի սկզբում դատավորի հարցին ի պատասխան պաշտպանական կողմը նշել էր, որ դատախազի բացարկի հիմք իրենք չունեն: Այս միջնորդության քննարկման հարցը, սակայն, հետաձգվեց:

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը որոշեց մերժել Վյաչեսլավ Հարությունովի պաշտպան Ռոման Սարգսյանի միջնորդությունը անհիմն լինելու պատճառաբանությամբ. «Քրեական գործով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ եւ ցանկության դեպքում էլ դատարանը չի կարող անդրադառնալ դրանում տեղ գտած ըստ Ձեզ հակասություններին կամ բացթողումներին: Ինչ վերաբերում է տվյալ գործով կայացված դատական ակտին, այն սույն քրեական գործում առկա է, եւ պահանջելու լրացուցիչ անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է Ձեր թված անձանց, ապա նրանք որեւէ առնչություն չունեն սույն քրեական գործի հետ»,- եզրափակեց դատավոր Գրիգորյանը:

 

Տպել
3880 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը