Վերջին օրերին ծավալված հիստերիան, որ վերածվել է շանտաժի, փորձ է՝ ճնշում գործադրել ՍԴ դատավորների վրա. պատգամավոր

Օրերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե Սահմանադրական դատարանի 2 դատավորի նկատմամբ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել, մասնավորապես նրանց արտաամուսնական կապերի վերաբերյալ, եւ առաջիկայում նրանց նկատմամբ հրաժարականներ կայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ վաղ կենսաթոշակային համակարգից օգտվելու դրդմամբ: Այս լուրը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը հրապարակավ հերքեց, սակայն որոշ շրջանակներ շարունակեցին այն տարածել։

Թեմայի շուրջ մեր մի քանի հարցերին է պատասխանել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

- Տիկին Ջուլհակյան, նախկին իշխանություններին հարող լրատվամիջոցներն անցյալ շաբաթ դաշտ նետեցին տեղեկություններ, իբրեւ իշխանությունը փորձում է ճնշման միջոցով հեռացնել ՍԴ անդամ-դատավորներին։ Եվ թեպետ ոստիկանությունն էլ պաշտոնապես հերքեց, սակայն նույն շրջանակները շարունակում են պտտել այդ ինֆորմացիան։ Զուգահեռաբար պնդումներ եւ տեսակետներ են հնչում, որ սա նախկին իշխանությունների ձեռագիրն է, եւ իրենք նույն անմաքուր տեխնոլոգիաները կիրառել են նաեւ իշխանության եղած տարիներին։ Ի՞նչ նպատակ է հետապնդում այս քայլը, արդյոք փակուղու առա՞ջ կանգնեցնել ՍԴ այն անդամներին, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեին օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու իրավունքից։

- Վերջին օրերին ծավալված հիստերիան, որը արդեն վերածվել է շանտաժի, փորձ է՝ ճնշում գործադրել այն դատավորների վրա, որոնք, ըստ նրանց տեղեկությունների, պատրաստվում են օգտվել վաղաժամ կենսաթոշակի գնալու հնարավորությունից եւ սեղմել իշխանության՝ իրենց պարզած ձեռքը։ Չեմ բացառում, որ նախկին հանցավոր ռեժիմին հարող խմբակը եւ նրանց սպասարկող, լրատվամիջոց ներկայացող խմբերը ունեն որոշակի տեղեկություն առ այն, որ գուցե ՍԴ որոշ անդամներ իսկապես պատրաստվում են օգտվել այդ իրավունքից։ Քանի որ բազմիցս խոսել ենք, որ ՍԴ-ն նախկին ռեժիմի վերջին բաստիոնն է, որը նրանք փորձում են ամեն գնով պահել, հիմա էլ փորձում են նման էժանագին, մանիպուլատիվ քայլերով վիժեցնել Դատարանի ճգնաժամի լուծման գործընթացը։ Դատելով աղմուկի բարձրությունից եւ կոնկրետ շրջանակների հնչեցրած թեզերից՝ կարող ենք եզրակացնել, որ, այո՛, նրանք վախեցած են այդ հեռանկարից եւ հիմա, անուղղակիորեն սպառնալով եւ դա ներկայացնելով իբրեւ իշխանությունների գործելաոճ, փորձում են այդ քայլին դիմել՝ հույս ունենալով, որ վաղաժամ կենսաթոշակի գործընթացին կխոչընդոտեն։

- Այսինքն՝ փորձում են հոգեբանական ճնշո՞ւմ գործադրել, որովհետեւ ստացվում է՝ այն դատավորները, որոնք հրաժարական կտան, ընկալվելու են որպես արտաամուսնական կապեր ունեցող։

- Սա ոչ միայն հոգեբանական ճնշում, այլ նաեւ ուղղակի կեղտոտ շանտաժ է։ Իրենք ի՞նչ են անում․տեղեկատվական դաշտ են գցել մի թեզ, թե իբր կան դատավորներ, որոնք ունեն արտաամուսնական կապեր եւ իբր իշխանությունները այդ տեղեկությունների միջոցով փորձում են շանտաժի ենթարկել այդ դատավորներին, եւ այ տեսե՜ք, որոնք կգնան հրաժարականի, ուրեմն ունեցել են արտաամուսնական կապեր։ Սա կեղտոտ տեխնոլոգիա է, որը նախկինում բազմիցս տեսել ենք։ Ամերիկյան մի շատ զվարճալի ֆիլմ կա՝ շան ու շան պոչը շարժելու մասին, որտեղ նման քաղտեխնոլոգիաները ցանկալի արդյունք են ապահովում։ Ես կարծում եմ՝ կան որոշ առանձնյակներ, որ չափից շատ են այդ ֆիլմը դիտել եւ հիմա փորձում են առօրյա կյանքում այդ ֆիլմի հնարքները կիրառել։ Կարծում եմ՝ նրանց մոտ դա չի ստացվելու։ Նույնիսկ եթե այս շանտաժն իր արդյունքը տա, միեւնույն է, դա իրենց չի փրկելու, որովհետեւ այնպես չէ, որ ՍԴ ճգնաժամը մնալու է չլուծված։ Հետեւաբար, այս ջանքերն ապարդյուն են։ Նրանք կարող են իրենց հոգեվարքային եւ փրփուրներից կախվելու վերջին գործողություններն էլ իրականացնել, բայց դրանք որեւէ մեկին չեն կաշկանդում եւ որեւէ ազդեցություն չեն ունենալու, իրենք չեն կարողանալու պահել այդ վերջին ատյանը, որով փորձում են իրենց հակաժողովրդավարական գործողությունները շարունակել։ Այս կեղտոտ եւ միայն կոնկրետ շրջանակների հատուկ քայլերը իրենց արդյունքը չեն տալու։

- Տիկին Ջուլհակյան, ԱԺ նախագահն այս օրերին հայտարարեց, որ ՍԴ ճգնաժամը շարունակվում է, բայց որեւէ հանգուցալուծում դեռ չկա։ Ինքներդ նշեցիք, որ հարցը, միեւնույն է, լուծվելու է, ավելին՝ ձեր խմբակցության պատգամավորները բազմիցս հայտարարել են ճգնաժամի լուծման մի քանի տարբերակների մասին։ Դրանցից մեկն էլ վաղ կենսաթոշակի անցնելու օրինագիծն էր, որի ժամկետը, սակայն, մոտ 2 ամսից ավարտվելու է։ Եվ եթե դատավորները այս ճնշման ֆոնին չօգտվեն այդ իրավունքից, կստացվի՝ այս տարբերակն էլ է տապալվում։ Միեւնույն ժամանակ, այս շաբաթ հայտնի դարձավ, որ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման պրոցեսը գործնական փուլ է մտել։ Սա երկարատեւ գործընթաց է, բայց արդյոք քաղաքական որոշո՞ւմ ունեք, որ սահմանադրական բարեփոխումների ճանապարհով եք լուծելու խնդիրը, ճգնաժամի հարցը։

- Այո, ՍԴ ճգնաժամը շարունակում է մնալ չլուծված, եւ մենք շարունակում ենք ապրել մի երկրում, որն ունի ՍԴ ճգնաժամ։ Քննարկվում են այլ տարբերակներ, բայց այս պահին չեմ բարձրաձայնի, սակայն չէի ուզենա հանձնաժողովի ստեղծման գործընթացը կապել ՍԴ ճգնաժամի լուծման հետ։ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ստեղծումը նախատեսված է եղել դեռեւս նախորդ տարի՝ Արդարադատության նախարարության մշակած դատաիրավական բարեփոխումների 2019-23թթ ռազմավարությամբ, եւ փետրվարին արդեն իսկ պետք է ստեղծվեր հանձնաժողովը։ Այն ստեղծվելու է գլոբալ առումով սահմանադրական փոփոխություններ իրականացնելու համար, եւ ոչ երբեք կոնկրետ ՍԴ ճգնաժամի լուծման։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը նվազագույնը մեկ տարի կարող է տեւել։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ այդ ճոխությունը՝ այդքան ժամանակ ապրել նման կազմով եւ լեգիտիմության նման պակասով ՍԴ-ով։ Լիահույս եմ, որ մոտ ապագայում այլ տարբերակով հանդես կգանք։ Բայց դեռ ժամանակ կա, ու ես չեմ բացառում, որ կլինեն անդամներ, որոնք կօգտվեն վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից։ Եթե չօգտվեն, արդեն այլ տարբերակ առաջ կգա․իշխանությունը պատրաստ է բոլոր սցենարներին։

- Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, նրա անունը շրջանառվում է նաեւ այլ քրեական գործերով, այդուհանդերձ շարունակվում են այն պնդումները, թե նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Սա ե՞ւս ձեր նշած քաղտեխնոլոգիաներից մեկն է։

- Դա, իհարկե, տեխնոլոգիա է, բայց ընդհանրապես չաշխատող, եւ միայն Հայաստանում չէ։ Եթե ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, որոնք ավտորիտար կամ կիսաավտորիտար վարչակարգից անցում են կատարել ժողովրդավարական վարչակարգի եւ սկսել են մինչեւ ականջների ծայրը տարբեր հանցագործությունների մեջ թաթախված իշխանությունների ներկայացուցիչներին կոնկրետ պատասխանատվության ենթարկելու գործընթաց, տեսնում ենք, որ բոլոր տեղերում, որպես կանոն, այդ տեխնոլոգիան կիրառվել է։ Նոյեմբերի վերջին իմ գործընկերների հետ Ուկրաինայում էի, ուսումնասիրում էի իրենց մոտ հետհեղափոխական շրջանում կոռուպցիայի դեմ պայքարի փորձը, եւ մեզ մոտ ծիծաղ առաջացրեց, երբ նրանց հակակոռուպցիոն դատախազության գլխավոր դատախազը սկսեց պատմել, որ բոլոր նրանք, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել, մեկ օրում «դարձել են» քաղբանտարկյալ։ Մեզ մոտ էլ, ում վերաբերյալ քրեական գործ է հարուցվում ենթադրյալ չարաշահումների, կոռուպցիոն մեխանիզմների կամ սպանության դեպքով, բոլորը, չգիտես ինչու, մեկ վայրկյանում դառնում են քաղաքական հալածյալ, փախուստի են դիմում եւ այլն, եւ այլն, սկսում են հեռվից հեռու ասուլիսներ տալ։ Ես փորձում եմ հումորով վերաբերվել, բայց ժամանակ առ ժամանակ նաեւ բարկանում եմ, որովհետեւ քաղհալածյալ կամ քաղբանտարկյալ երեւույթները ավելի վեհ են։ Երբ նախորդ հանցավոր ռեժիմի մնացորդները, արբանյակները, սպասարկուները եւ հենց ներկայացուցիչները ամեն պատեհ-անպատեհ առիթով խոսում են քաղաքական հալածանքների մասին, ինձ մոտ տպավորություն է, որ այդ վեհ տերմինը մանրադրամի է վերածվում անհասկանալի երեւույթների բերանում։ Խոսվում է աննախադեպ բռնաճնշումների մասին, 37 թվի մասին․ես 37-ին չեմ եղել, բայց կարդում եմ, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ, ինքս էլ ականատես եմ եղել, թե մեր երկրում բռնաճնշումները ինչ մասշտաբների ու ինչ բովանդակությամբ են եղել։ Իսկ բռնաճնշումների ենթարկվող անձինք սովորաբար լրատվամիջոցներ չեն ունենում, ավելին՝ չեն ունենում լրատվադաշտի 90 տոկոսը, նրանք ասուլիսներ հրավիրելու հնարավորություն չեն ունենում, որովհետեւ բռնաճնշված են։ Բռնաճնշումների ամենակարեւոր հատկանիշը խոսքի ազատության սահմանափակումն է, ու զավեշտ է, երբ մի մամուլի ակումբից դուրս են գալիս, մյուսն են գնում, ասում, թե բռնաճնշումների են ենթարկվում։ Դա, իհարկե, ներքին լսարանին չէ  ուղղված, բայց արտաքին լսարանն էլ տարիներ շարունակ հետեւել է, թե Հայաստանում ինչ բռնաճնշումներ են եղել, եւ հիմա այդ նույն արտաքին լսարանը հումորով հետեւում է, թե ինչպիսի բռնաճնշումներ չե՛ն իրականացվում ՀՀ-ում։ Հետեւաբար, քաղբանտարկյալների մասին հայտարարություններն արդեն զավեշտալի էլ չեն, դրանք խղճահարություն են առաջացնում, երբ ամեն անգամ հանցավոր տարրը հայտարարում է, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3517 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ