Երևան
12 °C
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում այս օրերին ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգման մասին խոսակցություններ կային դեռեւս «Եվրո 2020-ի որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականի ելույթների ավարտից հետո, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքների մասին տեղեկություններ չէր հաղորդում:
«Հայկական ժամանակը» փորձեց հարցման միջոցով պարզել, թե վերանորոգումն ինչ ժամկետներում է ավարտվելու, կոնկրետ ինչն է վերանորոգվելու, ինչ խոտածածկ է տեղադրվելու, որտեղից է ձեռք բերվելու ու ինչ է արժենալու, որքան գումար է պահանջվելու եւ ով է հոգալու վերանորոգման ծախսերը:
Փորձել էինք նաեւ հասկանալ՝ որքանով եւ ինչպես է դա անդրադառնալու ՀՀ ազգային եւ տարբեր տարիքային հավաքականների՝ օրացուցային պլանով նախատեսված խաղերի վրա եւ արդյոք ՀՖՖ-ն տեղյակ է՝ ինչ են անելու ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության այն թիմերը, որոնք իրենց տնային հանդիպումներն անցկացնում են «Հանրապետականում»: Հարցրել էինք նաեւ՝ արդյոք բացման հանդիսավոր արարողության պլաններ կան, թե ոչ: Միաժամանակ փորձել էինք ճշտել՝ ինչ փուլում են Հայաստանում նոր՝ «Ազգային» մարզադաշտ կառուցելու աշխատանքները:
Այս բոլոր մանրամասների վերաբերյալ հարցումը, որը մենք ուղարկել էինք 2019թ. նոյեմբերի 21-ին, այդպես էլ անպատասխան մնաց (ինչպես հաջորդող 4 օրերի ընթացքում արված եւս 2 հարցում, որոնց պատասխաններն այլեւս ժամանակավրեպ են): ՀՖՖ-ից ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքով նախատեսված ժամկետներում ոչինչ չէին տեղեկացրել հարցման «ճակատագրի» մասին: Երեկ՝ հունվարի 9-ին, հերթական անգամ փորձեցինք մամուլի քարտուղարությունից հստակեցնել՝ երբ կլինի պատասխանը: Այսօր մեզ ասացին, որ ՀՖՖ ղեկավարությունից ասել են, որ մարզադաշտի հետ կապված ոչ մի հարցի վերաբերյալ որոշակիություն չկա, դեռ որոշված չէ:
Ամեն դեպքում այսօր մեզ հաջողվեց տեղում պարզել, որ վերանորոգումն ընթացքի մեջ է: Այն պահին, երբ մենք այնտեղ էինք, բեռնատարով հանում էին հին խոտածածկը: Մարզադաշտի աշխատակիցներից մեկն ասաց, որ աշխատանքներն օրերս են սկսվել՝ 2-3 օր է: Ավարտի ժամկետի վերաբերյալ տեղեկություններ չուներ, բայց ընդգծեց, որ մինչեւ գարուն դեռ 2 ամիս կա:
Հենց գարնանն է վերսկսվելու ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 2019-2020 մրցաշրջանը: Հավաքականը նույնպես խաղեր ունի, սակայն դրանք տնային չեն: ՀՖՖ-ն արդեն հայտարարել է, որ մարտի 26-ին Ուզբեկստանի եւ 30-ին Ղազախստանի ընտրանիների հետ նախատեսված ընկերական հանդիպումները տեղի են ունենալու մրցակիցների հարկի տակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT