Երևան
12 °C
Եթե թոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, ՀՀ-ում գտնվելու եւ ողջ լինելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանը: Նրա պնդմամբ՝ օրենքով սահմանված կարգով պարտավորություն է սահմանված կենսաթոշակառուին ներկայանալ բանկ եւ հաստատել իր ողջ լինելու հանգամանքը ամեն տարի. սա առաջացնում է բազմաթիվ խնդիրներ:
«Մենք հատուկ չէինք սահմանել, թե ինչ նկատի ունենք տեղաշարժման խնդիր ասելով, բայց սրան անդրադարձ է կատարվել կառավարության դիտարկման մեջ եւ սա է եղել պատճառը, որ հիմա մենք կոմպրոմիսային տարբերակ ենք առաջարկել՝ «տեղաշարժման խնդիր ունեցող» եզրույթը փոխարինել «հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով»,-ասաց Թանդիլյանը: Այս պարագայում՝ հաշմանդամության յուրաքանչյուր խումբ ունեցող թոշակառուն ունենալու է այս հնարավորությունը:
Թանդիլյանի առաջակով՝ հեռահար տարբերակ կարող է լինել միաժամանակյա ֆիքսված հեռախոսակապի եւ տեսաձայնի հեռահար եղանակը: Նրա պնդմամբ՝ սրանով լուծվում է միանգամից երկու հարց՝ այն, որ թոշակառուն ողջ է, եւ, որ գտնվում է ՀՀ-ում:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի կարծիքով՝ ավելի նպատակահարմար է ոչ թե ֆիքսել երկու տարբերակը, այլ ավելի լայն հնարավորություններ տալ բանկին եւ կառավարությանը՝ հավաստիացումը ստանալու: «Ես դա սահմանել եմ զուտ այն պատճառով, որ մեր հարգարժան գործընկերները ասել են, որ պարզելու եղանակը հասկանալի չի»,-պատասխանեց Թանդիլյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի առաջարկով այս դրույթը փոխվեց հետեւյալ տարբերակով՝ «ՀՀ գտնվելու փաստը թոշակառուի ցանկությամբ բանկի կողմից կարող է հաստատվել առանց բանկ ներկայանալու (հեռահար եղանակով)՝ կառավարության կողմից սահմանված կարգով»: Այս առաջարկը նախ ընդունեց նախագծի հեղինակ Մանե Թանդիլյանը, ապա՝ հանձնաժողովը:
Դիտարկումներ հնչեցին նաեւ, որ ճիշտ չէ «տեղաշարժվելու խնդիր ունեցող մարդկանց» եզրույթը փոփոխել «հաշմանդամություն ունեցող մարդկանց» եզրույթով: Նրանց պնդմամբ՝ հնարավոր է, որ ինչ-որ գյուղում չկա բանկի տվյալ մասնաճյուղը, եւ թոշակառուի համար հավելյալ դժվարություն ու դրամական կորուստ է գնալ մոտակա բանկ՝ ապացուցելու ողջությունը եւ ՀՀ-ում գտնվելը: Թանդիլյանը նույնպես կողմ է այս առաջարկին, սակայն մտավախություն ունի, որ ԱԺ իր մյուս գործընկերները կպանահջեն հստակեցում՝ որն է տեղաշարժվելու խնդիրը տվյալ մարդու համար:
Նախագիծը ընդունվեց, որից հետո Նարեկ Զեյնալյանը Մանե Թանդիլյանին հորդորեց մինչեւ ԱԺ քառօրյա նիստը իմանալ նաեւ բանկերի կարծիքը նախագծի վերաբերյալ:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT