Առաջին հերթին ՀՅԴ-ի շահերից չի բխում ահաբեկչության հետ կապված պատմական իրողությունների վերհանումը դատարանում. Բաբաջանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ՀՅԴ-ի հայցի մասին դեռեւս պաշտոնական ծանուցում չի ստացել: ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին ասաց ինքը՝ Բաբաջանյանը` հավելելով, որ հայցի մասին տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:

Նշենք, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը՝ ի դեմս ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ մի շարք այլ ՀՅԴ-ականների (Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Արմենուհի Կյուրեղյան, Տարոն Տոնոյան, Լիլիթ Գալստյան, Հակոբ Մաթիլյան, Միքայել Մանուկյան, Սիմոն Սիմոնյան, Աշոտ Սիմոնյան, Շաղիկ Մարուխեան) դատի են տվել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Նրանք պահանջում են վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտության համար փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 6-ին Արման Բաբաջանյանն ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ՀՅԴ-ին անվանեց՝ ահաբեկչական անցյալով հայտնի ուժ:

- Պարոն Բաբաջանյան, ԱԺ-ում ՀՅԴ-ի վերաբերյալ ձեր ելույթը, որում նշել էիք, թե ՀՅԴ-ն ահաբեկչական անցյալով հայտնի կուսակցություն է՝ զրպարտություն կամ վիրավորանք համարո՞ւմ եք:

- Ոչ, եթե դա վիրավորանք կամ զրպարտություն համարեի, նման բովանդակությամբ ելույթով հանդես չէի գա, առավել եւս՝ Ազգային ժողովի բարձր ամբիոնից: ՀՅԴ-ի ահաբեկչական անցյալը ոչ թե սուբյեկտիվ գնահատական է կամ պիտակավորում, այլ ըստ էության պատմական փաստ: ՀՅԴ-ն կուսակցություն է, որի հետ անմիջականորեն կապված կառույցը՝ Դրոն դատապարտվել է երկրում ահաբեկչական գործողություններ պլանավորելու համար: ՀՅԴ-ի մի շարք բարձրաստիճան անդամներ տարբեր պատժաչափերով ազատազրկման են դատապարտված եղել ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով եւ ազատության են հայտնվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց հետո միայն՝ ինչպես այն ժամանակ էր ընդունված ասել՝ իրադրության փոփոխության պատճառով: Մինչեւ օրս էլ այդ դատական գործերը ըստ էության առկախված են, դրանք չեն կարճվել կամ դրանցով մեղադրվողները չեն արդարացվել, այլ ինչպես նշեցի, ազատության մեջ են հայտնվել բացառապես քաղաքական որոշման արդյունքում: Այնպես որ, այս անցյալը՝ ահաբեկչության հետ կապված անցյալը ՀՅԴ-ի պատմության մի մասն է, ինչպես այն հերոսական էջերը, որոնցով սիրում են հպարտանալ դաշնակցականները: Պատմությունից կամ անցյալից փախչել, առավել եւս հերքել այն հնարավոր չէ: Ուստի անհամբերությամբ սպասում եմ, թե դատարանում ինչ հիմնավարումներ ու փաստարկներ են հնչեցնելու դաշնակցականները այս հարցի առնչությամբ: Այս պահին կարող եմ ասել միայն, որ նրանք առնվազն իրավական հարությունում որեւէ հոդաբաշխ հակափաստարկ չեն կարող ներկայացնել:

- Եթե հայցը վարույթ ընդունվի, ո՞րն է լինելու ձեր հետագա քայլը:

- Իմ հետագա քայլը կամ քայլերը լինելու են իմ արած հայտարարություններն ապացուցող փաստական տվյալների հավաքագրումը, որը ընդամենը տեխնիկական հարց է: Ինչպես նշեցի, միայն այդ տարիների մամուլի հրապարակումները առավել քան բավարար են ՀՅԴ-ի ահաբեկչակական կերպարը վերհիշելու համար: Իսկ եթե դրան գումարենք նաեւ Դրոյի մի քանի հատորանոց քրեական գործը, ապա պատկերն ավելի ամբողջական կդառնա: Ես դեռ չեմ բացառում, որ ՀՅԴ-ն կարող է հետ վերցնել այս հայցը, քանի որ ինչպես նշեցի, դրա արծարծումը, առավել եւս դատավարական փուլը մեղմ ասած ՀՅԴ-ի շահերից չի բխում:

- Եթե դատարանը որոշում կայացնի հօգուտ ՀՅԴ-ի, պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել:

- Չեմ ուզում պատասխանել եթեներով հարցերի, մինչեւ ձեր նշած սցենարը, գործը պետք է անցնի դատավարական փուլ, որի ընթացքում, վստահեցնում եմ ՀՅԴ-ի համար շատ ավելի ոչ հաճելի իրողություններ կնեկայացվեն: Եթե անկեղծ լինեմ, խիստ զարմացած եմ, որ Դաշնակցությունը նման դատական հայց է ներկայացրել, քանի որ կարծում եմ առաջին հերթին ՀՅԴ-ի շահերից չի բխում ահաբեկչության հետ կապված պատմական իրողությունների վերհանումը դատարանում: Բավական է միայն այդ տարիների մամուլի հրապարակումների ներկայացումը, ՀՅԴ-ի ոչ այնքան լուսավոր անցյալը հասարակությանը հիշեցնելու համար: Այնպես որ, մինչեւ դատական վճռի կայացումը դատարանում դեռ շատ հետաքրքիր զարգացումներ կարող են արձանագրվել:

- Տեղյա՞կ եք, թե ինչքան փոխհատուցում են պահանջում ձեզնից:

- Ոչ, տեղյակ չեմ, քանի որ, ինչպես նշեցի, պաշտոնապես չեմ ծանուցվել հայցի մասին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4724 դիտում

Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ

Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին

Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո

Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան

Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան

Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ

Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին

Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած

Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ

Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան

40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան սեքսուալ գործողության գումարային հարցի շուրջ վիճել և հարվածել է իրեն

Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյան

Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով

Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև

Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ

Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում 16 մլն-ի ծրագրով. Փաշինյան

Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը

Պետությանը և անկախությանը՝ տե՛ր ենք, Վայոց ձորին ու Ջերմուկին տե՛ր ենք. վարչապետ

Շնորհակալ եմ, որ խաղաղություն եք բերել. պատերազմը լավ բան չի. ջերմուկցի զինվորականը՝ ՀՀ վարչապետին

Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության մասին գաղտնի փաստաթուղթ է բացահայտել. մանրամասներ

Աջակցության ծրագրերն այնքան շատ են, մենք էլ ենք խճճվում. ՔՊ թիմի և քաղաքացիների հանդիպումները շարունակվում են

Սամվել Կարապետյանը թող «բուքսավատ» անի հաղթարշավ բառի վրա, Քոչարյանն էլ՝ «արծակախնդրությամբ» զբաղվի. Կոնջորյան

Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ

ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկման կարիք ունեն. Երևանը պետք է արագ կողմնորոշվի. Պուտին

Եթե մեր կարիքը լինի՝ իմացեք՝ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է. վարչապետը՝ քաղաքացուն

Մեր ազգային արժեքները և մեզ փրկելու համար անգրագետ լինելը պարտադի՞ր է. Ռուբինյան

«Եվրոպապայան» և «արծակախնտռություն». Քոչարյանը չի կարողացել արտաբերել մի շարք բառեր

Ընտրողը քնած է, բայց քարոզարշավն ընթանում է. վարչապետը բուկլետներ է թողել դարպասների վրա. տեսանյութ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք

Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում

Ինչպիսին է ՔՊ նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ժամանակացույցը Վայոց ձորում

Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ

Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ

Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց

Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է