Քոչարյանի և մյուսների գործով շարունակվում է քրեական հետապնդումը դադարեցնելու եւ գործը կարճելու միջնորդության քննությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվում է Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը:

Հիշեցնենք՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ վերջին դատական նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 3-ին, երբ ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ներկայացրել էր միջնորդություն՝ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու մասին: Միջնորդության քննությունը, սակայն, չէր ավարտվել՝ աշխատանքային օրվա ավարտով, ապա՝ դատավորի արձակուրդով պայմանավորված:

Այսօրվա դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի թարգմանիչ Արմինե Մինասյանը ներգրավվեց քրեական գործով: Այնուհետեւ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանի գրասենյակից հայտնել են, որ ստացվել է ինքնաբացարկի միջնորդություն՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի կողմից, որը սակայն դատարանը դեռեւս առձեռն չի ստացել եւ չի հասցրել ծանոթանալ: Դատավորը հետաքրքրվեց, թե այս պարագայում պաշտպանական կողմը ինչ դիրքորոշում ունի դատական նիստը շարունակելու վերաբերյալ: Հայկ Ալումյանը նշեց, որ առավել տրամաբանական կհամարեին, եթե նախ՝ քննարկվեր ինքնաբացարկի միջնորդությունը, ապա՝ շարունակվեր քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննությունը, սակայն, ամեն դեպքում, չեն առարկում: Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ ինքը եւս միջնորդություն ունի, եւ հաշվի առնելով, որ այլ դատական նիստի է, միջնորդեց հետաձգել այսօրվա դատական նիստը: Մեղադրող կողմը առարկեց դատական նիստը հետաձգելու միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանների ծանրաբեռնվածությունը չի կարող հանգեցնել գործի ձգձգմանը:

Լսելով կողմերին՝ դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց շարունակել դատական նիստը:

Այս պահին ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը շարունակում է ներկայացնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու միջնորդությունը:

Պաշտպանների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը առարկեց՝ նշելով, որ պաշտպանը կրկնում է նախորդ դատական նիստին հնչեցրած պնդումները: Դատավորը չթույլատրեց ներկայացնել առարկությունը՝ միաժամանակ պաշտպանին հորդորելով միջնորդությունը ներկայացնել հնարավորինս սեղմ:

Միջնորդության քննությունից հետո մեղադրող կողմն առարկեց դրա դեմ՝ նշելով, որ հավելյալ հիմնավորումներ այսօր չներկայացվեցին:

 

 

Տպել
680 դիտում

Ձնեմարդ՝ ծաղկած այգիների տակ. Արցախում եւս ցրտահարություն է գրանցվել (լուսանկար)

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին