Երևան
12 °C
Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, նախատոնական տրամադրություն է՝ պատրաստվում են Ամանորին: Մութ ու անհրապույր փողոցների գոյությանը վաղուց համակերպված բնակիչները ոգևորված են. լուծվել է երկար տարիների խնդիր: Լուսավորվել են դեպի սահման, հիմնական նշանակության կառույցներ տանող և կենտրոնական մի քանի փողոցներ: Թեև գյուղը լուսավորվել է մասնակի, բայց արդեն իսկ փոխվել է սահմանին ապրող մարդու վստահությունը. ինքն անտեսված չէ, գիշերային ժամերին փողոցում գտնվելն էլ առավել ապահով է:

«Մեր գյուղից մինչև Ադրբեջանի հետ սահման հեռավորությունն ուղիղ գծով 700 մ է: Շատ երկար տարիներ լուսավորության խնդիր ենք ունեցել: Այն փաստը, որ մարդիկ այսուհետ կարող են գիշերվա ժամերին հանգիստ քայլել, ոգևորիչ է: Դա կարևոր է և հոգեվիճակ է փոխում: Լուսավորված փողոցներով մենք նաև ուղերձ ենք հղում հակառակորդին. գյուղը կա, շենանում է ու պիտի զարգանա»,- ասել է վարչական տարածքի ղեկավար Լևոն Առաքելյանը:
Ներքին Կարմիրաղբյուրում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել են աշնանը: Համակարգի տեղակայմանն աջակցել են ենթակառուցվածքների և էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Որոշակի ներդրում է ունեցել նաև համայնքը: Արդյունքում տեղակայվել է 48 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 1800 մ երկարությամբ տարածք: Մասնավորապես՝ գյուղի մուտքից դեպի սահման տանող հիմնական փողոցը, կենտրոնական մյուս փողոցները և դեպի վարչական շենք ու մանկապարտեզ տանող փողոցները:

«Ցանկացած խնդիր կարելի է լուծել, երբ կա ցանկություն: Դրանում համոզվել ենք և՛ մենք, և՛ մարզերի բնակիչները: Ընթացիկ տարում մեր թիրախում եղել են հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերը: Փողոցների լուսավորություն, և առհասարակ մարզերում իրականացվող ցանկացած ծրագրով ոգևորված ենք բոլորս: Դա շատ կարևոր է. լավատեսությունը, երազելու կարողությունը և հույսն առաջ մղող ուժ են: Թող երազելու և երազանքն իրականացնելու կամքը երբեք չլքի ձեզ: Մենք ձեզ հետ ենք: Առիթից օգտվելով՝ շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների կապակցությամբ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախորդ Ամանորին Ներքին Կարմիրաղբյուրի վարչական կենտրոնը լուսավորվել է ընդամենը տասն օր: Այդ ամենն արդեն անցյալում է. գյուղում այլևս մութ գիշերներ չեն լինի: Ոչ արդյունավետ ու ծախսատար հին լուսատուների կարիք այլևս չի լինի, իսկ բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակները, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, կսպառեն 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և կծառայեն կրկնակի արդյունավետությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT