Երևան
12 °C
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մինչեւ տոնական օրերը զգոնությունը չի թուլացնելու: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
ՀԺ-ն Մաշադյանի հետ զրուցել է հսկիչ-դրամարկղային կտրոններ չտրամադրելու դեպքերի եւ 2019-ին վերջնական ակնկալվող ՊԵԿ-ի կողմից հավաքագրվելիք եկամուտների չափի մասին:
- Պարոն Մաշադյան, տոն օրերին ՊԵԿ-ն ինչպե՞ս է իրականացնելու ստուգումները, որպեսզի վերահսկի հնարավոր ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերը:
- Այս պահին հսկողական աշխատանքները ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի նկատմամբ շարունակվում են: Մինչեւ տարվա վերջ էլ միանշանակ շարունակվելու են, եւ արձանագրված խախտումներին ընթացք է տրվելու: Չկա նման երեւույթ, որ ՊԵԿ-ը ամանորյա տոների հետ կապված ցածրացնի իր զգոնությունը կամ թուլացնի վարչարարությունը: Մենք ամենօրյա ռեժիմով ինֆորմացիա ենք ստանում, թե որ հսկիչ դրամարկղային սարքը քանի կտրոն է տրամադրում, երբ զգում ենք, որ ինչ-որ խնդիր կա, միանշանակ արձագանքում ենք: Ինչ վերաբերվում է տոնական օրերին՝ հունվարի 1, 2-ին մենք ծրագրել ենք վերահսկողությունն ավելի շատ տեղափոխել գրասենյակային վերահսկողության դաշտ: Օնլայն ռեժիմով կստանանք, թե որ տնտեսվարողն ինչքան կտրոն է տրամադրում, եւ եթե լինեն տնտեսվարողներ, որոնք չլսեն վարչապետի հորդորը եւ իրացման շրջանառությունը փորձեն թաքցնել՝ կոշտ արձագանք են ստանալու ՊԵԿ-ի կողմից:
- Պարբերաբար խոսվում է այն մասին, որ մարզերում ՀԴՄ կտրոններ գրեթե չեն տրամադրում, եւ այդ առումով վերահսկողությունը շատ թույլ է: ՊԵԿ-ը կիսո՞ւմ է այս մտահոգությունը:
- Իհարկե, որոշակիորեն կիսում ենք այդ մտահոգությունը: Բայց թույլ տվեք չհամաձայնվել, որ վարչարարությունը մարզերում թույլ է: Նախորդ տարիների համեմատ այս տարի մարզերում մեր հսկողական միջոցառումներն ավելի շատ են եղել: Սակայն մենք դեռ հեռու ենք այն կետից, որ կարողանանք համարել, թե մարզերում իրացման շրջանառությունները օբյեկտիվորեն հայտարարագրվում են: Այստեղ մենք ունենք օրենսդրական խնդիր ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտումներն արձանագրելիս: Քանի որ խախտումները պետք է արձանագրեն բացառապես հարկային տեսուչները կամ հանձնառու ֆիզիկական անձինք: Պետք է ընդունենք, որ մարզերում՝ ինչպես նաեւ Երեւանի բակային խանութներում շատ հաճախ խանութների տերերը ճանաչում են իրենց հաճախորդներին եւ ՀԴՄ կտրոն չեն տրամադրում նրանց: Հաճախորդները գուցե եւ ամաչեն պահանջել կտրոն կամ մտածեն, թե դա ՊԵԿ-ի գործառույթն է: Ընդունում եմ, որ մարզերում ունենք խնդիրներ այդ առումով, դրա համար ՊԵԿ-ը ներկա պահին քննարկում է ՀԴՄ-ի շահագործման կանոնների խախտում արձանագրող մարմինների ընդլայնման հարցը եւ կարգը: Դրա վերաբերյալ առաջիկայում մենք առաջարկություն կներկայացնենք կառավարություն, որպեսզի ավելի վերահսկելի լինի ամբողջ հանրապետությունում ՀԴՄ տրամադրելու գործընթացը:
- Այսինքն, եթե քաղաքացուն ՀԴՄ կտրոն չտրամադրեն, դա անհետեւա՞նք է մնում:
- Միանշանակ. ասեմ ավելին, եթե ՊԵԿ աշխատակիցը խանութում լինի՝ նրանից առաջ գնում կատարողին չտրամադրեն ՀԴՄ կտրոն, իսկ իրեն տրամադրեն, նա օրենսդրորեն խախտում արձանագրելու իրավական հիմքեր չունի: Ինչպես ասացի՝ մշակում ենք համապատասխան նախագիծ այդ խնդիրը լուծելու համար:
- Վարչապետը հաճախ թվեր է ներկայացնում ՀԴՄ կտրոնների տպման քանակի եւ դրա արդյունքում ստացվող եկամուտների ավելացման մասին: ՊԵԿ-ի հաշվարկով մե՞ծ է չտպվող ՀԴՄ-ների եւ դրանից ակնկալվող եկամուտների չափը:
- Իմ համոզմամբ՝ ՀԴՄ-ների կտրոններ առավելապես չեն տրամադրվում փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Դա հաստատվում է ինչպես մեզ հասցեագրված բողոք դիմումներով, այնպես էլ՝ մեր հսկողական աշխատանքների իրականացման ժամանակ: Խոշոր տնտեսվարողները ՀԴՄ տրամադրում են, խնդիրները փոքրերի մոտ են, եւ ես չեմ կարծում, որ շատ լուրջ պետական հարկեր ենք կորցնում: Բայց կոպտորեն խախտվում է հարկային կարգապահությունը, ինչը չի կարող անհետեւանք մնալ մեր տնտեսության զարգացման վրա: Կարծում եմ, էական չի, թե ինչքան է թաքցված հարկի գումարը, կարեւորը երեւույթն է, որ մեր հարկ վճարողները գիտակցաբար հարկ թաքցնելուն չգնան:
- Կա՞ կանխատեսում, թե մինչեւ տարեվերջ որքան գումար կհավաքագրի ՊԵԿ-ը՝ հաշվի առնելով նաեւ այն աշխուժությունը, որը սովորաբար լինում է տոնական օրերից առաջ: Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսված 1 տրլն 401 մլրդ-ն արդեն գերակատարվել է 89 մլրդ դրամի չափով:
- Նախ ասեմ, որ այդ աշխուժությունը չի կարող արտացոլվել հենց այդ օրերի հարկային եկամուտներում: Ինչ վերաբերվում է վարչապետի հայտարարած արդեն իսկ ավելի հավաքագրված 89 մլրդ դրամին, ես կարծում եմ, որ այդ գերակատարումը կհասնի մինչեւ 100 մլրդ դրամի: Դա, իհարկե, կախված է նաեւ հարկ վճարողներին վերադարձված գումարների չափից:
- Հաճախ քննադատություններ են հնչում, որ եկամուտների այս չափը հեղափոխական չէ, հեղափոխության ժամանակ շատ ավելի մեծ եկամուտների ակնկալիքների մասին էր խոսվում: Կա՞ հնարավորություն ավելի մեծ հարկային եկամուտներ հավաքագրելու:
- Իհարկե կա, եթե ասեմ՝ չկա, դա նշանակում է, որ ես հայտարարում եմ, թե մեր երկրում հարկային ստվեր չկա: Իսկ հարկային ստվեր ցանկացած երկրում կա, բայց այն, որ մենք ունենք հարկային ստվերի կրճատում՝ դա փաստ է: Սակայն մենք պետք է կանգ չառնենք, ինչքան մենք ունենում ենք տնտեսական աճ՝ հավասարաչափ ավելանում է նաեւ ստվերը: Մեր խնդիրն է անընդհատ պայքար մղել հարկային ստվերի դեմ: Եթե կա հարկային ստվեր, ուրեմն կան նաեւ չհավաքագրված հարկային եկամուտներ, իսկ թվային առումով դրա գնահատականը տալ չեմ կարող, քանի որ սխալված կլինեմ թիվ հնչեցնելով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT