Ռազմիկ Աբրահամյանն այսօր դատարանում է եղել. կալանավորման միջնորդության քննությունը հետաձգվել է

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր քննվել է երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը:

Քննությունը, սակայն, չի ավարտվել եւ հետաձգվել է: Թե երբ է հաջորդ նիստը, դեռեւս հայտնի չէ։

Մեր տեղեկություններով՝ Ռազմիկ Աբրահամյանն այսօրվա նիստին մասնակցել է. նա դատարան է եկել առանց բժիշկների հսկողության, իր պաշտպան Սամվել Դիլբանդյանի հետ, ապա՝ նրա հետ միասին հեռացել:

Հիշեցնենք՝ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նույն դատավորի նախագահությամբ, երեկ ոչ իրավաչափ էր ճանաչել Աբրահամյանի ձերբակալման որոշումը: Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրել էր նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը: Վերջինս հայտնել էր նաեւ, որ ձերբակալությունից հետո Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

 

Միլենա Խաչիկյան

Տպել
2141 դիտում

Գիշերային շրջիկ ծառայության ժամանակ ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտե լ(տեսանյութ)

ԿԽՄԿ ներկայացուցիչը վարչապետին տեղեկատվություն է տրամադրել հայ գերիների հետ հանդիպումների մասին

Սարալանջ գյուղի մոտակայքում մոտ 3 հա բուսածածկույթ է այրվել

«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը

Մայիսյանում թեթև և ծանր տեխնիկայի կայանման սպասարկման կենտրոն է կառուցվում. ստեղծվում է 5 հիմնական աշխատատեղ

Էդուարդ Հարությունյանը կգործուղվի Մոսկվա՝ նախապատրաստելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը (տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ին բեռնատարների համար կբացվեն հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը

Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում. ԿԳՄՍ նախարարը խորհրդակցություն է անցկացրել

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ

ԱԱՏՄ-ն Հյուսիսային պողոտայի խանութների պատասխանատուներին հանձնարարել է հրատապ վերացնել առկա կուտակումները

Հայկ Չոբանյանը հերքել է լուրերը, իբր Տավուշի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն

Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Զինվորական դատախազը Տանյա Լոքշինայի հետ քննարկել է գերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության խնդիրները

Ժամկետային զինծառայողների ծնողները զինվորների կեցության հետ կապված մտահոգություններ են հայտնել Նիկոլ Փաշինյանին

Հայկական տիրույթում հայտնիների անունից կեղծ գրառումներ են տարածվում. արձագանքել պետք չէ

ԱԱՏՄ-ն մտահոգիչ խախտումներ է արձանագրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին (լուսանկարներ)