Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ

Նորածինների ապօրինի որդեգրման գործով կասկածյալ Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը ճանաչվեց ոչ իրավաչափ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, քիչ առաջ հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով Աբրահամյանի պաշտպանի՝ ձերբակալման որոշման դեմ ավելի վաղ ներկայացրած բողոքը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը կասկածանքը չի ընդունում, քանի որ, ըստ նրա, այն շինծու է. «Որեւէ փաստական տվյալ չկա այդ կասկածանքը հիմնավորելու համար, այն հիմնված է մեկ-երկու անձանց ցուցմունքների վրա, որոնց ես չեմ ճանաչում, այդ ցուցմունքների բովանդակությունն էլ ինձ հայտնի չէ, բացի այդ, նախաքննություն է, ես չեմ կարող այս մասին խոսել»։ Մեր ճշտող հարցին, այսինքն՝ քրեական գործում Ռազմիկ Աբրահամյանի դեմ ցուցմունքներ կա՞ն, պաշտպանը պատասխանեց. «Գործում շատ ապացույցներ կան, որ նաեւ իր օգտին են, բայց կան նաեւ ցուցմունքներ, որոնք, ըստ իս, արժանահավատ չեն, հակասում են գործում եղած տվյալներին, եւ փարատում են հիմնավոր կասկածն ամբողջությամբ»։

Թե որոնք են Աբրահամյանի օգտին եղած ապացույցները, պաշտպանն ասաց, որ չի կարող նշել։ Մեր դիտարկմանը, որ օրեր առաջ լրագրողների հետ զրույցում Աբրահամյանը հերքել էր իր առնչությունը՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքին, սակայն նախաքննական մարմինը, փաստորեն, կասկածներ, ամեն դեպքում, գտավ, պաշտպանն արձագանքեց. «Որդեգրումն ընդհանրապես իրականացվում է այլ մարմինների կողմից, դրա համար գոյություն ունի դատարան, Արդարադատության նախարարություն, Սոցապ նախարարություն եւ այլ հաստատություններ, որոնք որ իրականացնում են այդ գործընթացները»։

Սամվել Դիլբանդյանի խոսքով՝ այս գործի շրջանակներում իր պաշտպանյալը մինչեւ երեկ ընդհանրապես որեւէ կարգավիճակ չուներ, եւ որեւէ քննչական գործողություն նրա մասնակցությամբ չէր իրականացվել. «Նույնիսկ որպես վկա բացատրություն, ցուցմունք տալ չի եղել, երեկ հայտարարել են ձերբակալման մասին, ինչից հետո ցանկացել են որպես կասկածյալ հարցաքննել, իհարկե, նա հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով իր լռելու իրավունքից՝ միաժամանակ դիրքորոշում արտահայտելով կասկածանքի վերաբերյալ»։

Դիլբանդյանը նշեց, որ Աբրահամյանին ձերբակալել են շատ անսովոր պայմաններում. «Գալիս են նրա աշխատասենյակ, խուզարկում են, որեւէ բան չեն գտնում, հետո քննիչը հայտարարում է, որ նա ձերբակալված է, բայց խուզարկության արդյունքում որեւէ հետք չի հայտնաբերվել»։ Մեր ճշտող հարցին՝ աշխատասենյակից առգրավումներ եղե՞լ են, պաշտպանը պատասխանեց. «Եղել են, ծննդկանների փաստաթղթերն են առգրավել, բայց այդ նյութերը ԱԱԾ-ի մոտ վաղուց եղել են, եւ խուզարկության անհրաժեշտություն չկար»։։

Հարցին՝ խուզարկության համար դատարանի թույլտվություն եղե՞լ է արդյոք, պաշտպանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ նշեց, որ ձերբակալման որոշումը բողոքարկել էր դրա հիմքերի, նպատակների մասով, ինչպես նաեւ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի խախտումների համար (ձերբակալումը հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա):

Հարցին, թե այժմ ի՞նչ գործողություններ պետք է անեն, պաշտպանը պատասխանեց, որ պետք է գնան, իր վստահորդին ազատ արձակեն, բայց ազատ արձակելու խնդիր չկա, որովհետեւ նա ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

Պաշտպանն այսօր ավելի վաղ «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ Ռազմիկ Աբրահամյանին ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» ԲԿ:

 

 

Տպել
5612 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի