«Սարի պես տղա կճամփեմ բանակ». Գյումրիում մեկնարկեց ձմեռային զորակոչը

16/12/2019 schedule19:35

Տերունական աղոթք, զինվորական նվագախումբ, նաեւ հայկական ավանդական դհոլ-զուռնա, հուզված ծնողներ, տատիկ-պապիկներ, ընկերների ու եղբայրների ուսերի բարձրությունից հավաքվածներին նայող 18-ամյա պատանիներ:

Գյումրիում այսօր մեկնարկեց ձմեռային զորակոչը: Առաջին օրը Հայոց բանակ մեկնողներին Գյումրին սովորության համաձայն ուրախ տրամադրությամբ, բաց սրտով եւ հետդարձի վստահ խոստումով նորակոչիկներին ճանապարհեց Մայր Հայաստան հուշահամալիրից:

 

Այս տարի մինչ Ամանոր են մեկնում տղաները: Ըստ ՇՄ զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանի, դա իր հստակ բացատրությունն ունի: «Քանի որ հունվարը տոնական շատ օրեր ունի, չէինք հասցնում զորակոչը կազմակերպեինք, տեղափոխում էինք փետրվարին: Դրա համար որոշում կայացվեց ՊՆ եւ վարչապետի կողմից զորակոչը կազմակերպել դեկտեմբերին  16-ից»,- ասաց նա:

Մեկնողների համար էական նշանակություն չուներ, ոչ գալիք Ամանորը տանը չեն դիմավորելու: «Դե հմի որ ըսպես են որոշել, ուրեմն մենք էլ կենթարկվինք օրենքին, էդ քանիմ օրը բան չի փոխե ստեղ ենք, թե՝ չէ: 2 տարի հետո գուկանք, մեր ընտանիքիների հետ էլի կնշենք Նոր տարին»,- ասում է Գառնիկը:

Արեգնազ տատը թոռին՝ Հարությունին է ճանապարհում: Ասում է՝ ուրախ սրտով է ուղարկում հայրենիքի զինվորին, անցնող ամեն օրը կհաշվի, մինչեւ երկու տարին լրանա: Ցանկությունը մեկն է՝ անփորձանք ծառայություն իր եւ բոլոր զինվորներին:

«Այսօր մեկնում եք, եւ հիշեք, դուք պաշտպանելու եք ձեր ընտանիքը, հայրենիքը, պետությունը, եւ հիշեք, որ տանը Ձեզ սպասում են»,- բոլոր նորակոչիկներին դիմեց ՇՄ զինվորական կոմիսարը: Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն էլ ընդգծեց. «Ձեզանից է կախված մեր երկրի լինելիությունը, խաղաղ կյանքն ու ապագան: Անփորձանք լինեք, Ձեզ բարի ծառայություն, բարի վերադարձ»:

Ասելիք ուներ նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մեկնողների ծնողներից ոչ պակաս հուզված մոտեցավ ամբիոնին, բարի ճանապարհ եւ խաղաղ երկինք կամեցավ, այնուհետ  խնդրեց ծափահարել նորակոչիկների, նրանց ծնողների, հետո նաեւ ընկերների համար: «Վստահ եմ, որ ծառայելու եք՝ բարձր պահելով բոլորի պատիվը, անառիկ պահելով մեր սահմանները»,- ասաց Սամվել Բալասանյանը:

Այսօր Գյումյրիից Երեւանի հավաքակայան չմեկնեց մեկ պատանի միայն: Առավոտյան բուժզննման ժամանակ մասնագետները նպատակահարմար են գտել, որ տղան մեկ անգամ էլ հետազոտվի: Մեկ նորակոչիկ էլ սեփական կամքով Հայոց բանակ մեկնեց «Պատիվ ունեմ» ծրագրով:

ՇՄ զինվորական կոմիսար Արսեն Համբարձումյանն ասաց՝ իր համար տպավորիչ էր այս զորակոչը. «Ես առաջին անգամ էի Շիրակում, եւ անչափ տպավորված եմ: Նորակոչիկները պատրաստ էին զինված ուժեր մեկնելու, ծառայություն անցնելու»:

Հոգեպես պատրաստ էին նաեւ շատ ծնողներ: Մայրերի ու տատիկների խնդիրն այլ էր, բայց հայրերն ու պապիկները կարողացել էին փոքր-ինչ քողարկել անհանգստությունը: «Սարի պես տղա կճամփեմ բանակ»,- հպարտությամբ ասաց գյումրեցի Արտակը: Ավագ որդուն ճանապարհելուց հետո հերթը կհասնի մյուս երկուսին:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2575 դիտում

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները