Գյումրեցի Շեկոն կալանավորվել է. նրան մեղադրանք է առաջադրվել

Գյումրեցի գործարար Գարիկ Ուզունյանին՝ Շեկոյին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) եւ նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետերով (Խուլիգանությունը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով): Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Սույն գործում որպես կասկածյալ ներգրավված եւ ձերբակալված երկրորդ անձին՝ Զոհրաբ Եսիմսեյտովին, առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): «Երկրորդ անձի վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, այն այս պահին քննարկման փուլում է»,- ասաց դատախազը:

Հարուցված քրեական գործում ծեծվողն ու վերջինիս ընկերուհին տուժող են ճանաչված:.

Հիշեցնենք, որ Շեկոն, ըստ հարուցված քրեական գործի, մեղադրվում է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի ընկերոջը Գյումրիում ծեծելու մեջ: Այս պատմությունը սկսվել է դեկտեմբերի 7-ին՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Գյումրիում դրված ծաղկեպսակի մասին ֆեյսբուքյան գրառումից: «Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում: Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն, տղե՛րք, սա Գյումրին է, Գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով»,- դեկտեմբերի 7-ին գրել էր Կարեն Սարուխանյանը: Դեկտեմբերի 8-ին արդեն նույն հարթակում տեղեկացրել էր, որ այդ գրառումը հաշվեհարդարի եւ ծեծի պատճառ է դարձել: Շեկոն, ըստ Սարուխանյանի, ծեծել է իր ընկերոջը եւ փոխանցել, որ հաջորդն ինքն է լինելու:

Այնուհետ՝ դեկտեմբերի 9-ին, Շեկոն բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին եւ ձերբակալվել որպես կասկածյալ:

Շեկոյի ձերբակալումից հետո՝ դեկտեմբերի 10-ին, ասուլիս էր հրավիրել նրա ընկերը՝ Կարապետ Պողոսյանը, ու  հայտարարել, որ ընկերոջ՝ Գարիկ Ուզունյանի նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում, եւ, որ, ըստ նրա, այդ ամենը մտածված եւ մշակված է եղել նախօրոք:

Հենց նույն օրը, բայց արդեն ավելի ուշ, ոստիկանության Մուշի բաժնում ձերբակալվել էր նաեւ վերջինիս ընկերը՝ Զոհրաբ Եսիմսեյտովը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3714 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ