Երևան
12 °C
2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 106 մլն 609 հազ 299 ՀԴՄ կտրոնով ավելի: Սա աստղաբաշխական թիվ է, եւ այս ՀԴՄ կտրոններով ավելի է արձանագրվել շուրջ 303 մլրդ դրամի առեւտրաշրջանառություն: Այս վիճակագրությունը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ուզում եմ նաեւ արձանագրել, որ բավականին լավ վիճակագրություն ունենք հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման դինամիկայի առումով: 2019 թվականի հունվար-նոյեմբերին ավելի է դուրս գրվել 18 մլն 425 հազ 72 հաշիվ ապրանքագիր: Սրանք չափազանց լավ ցուցանիշներ են: Բայց արդյոք գո՞հ ենք՝ ոչ թե զուտ ժամանակահատվածի առումով, արդյոք գո՞հ ենք այս ցուցանիշներից, արդյոք մտածո՞ւմ ենք, որ այսօր ՀՀ-ում բոլոր առեւտրային գործարքներն արվում են ՀԴՄ կտրոնի թողարկմամբ կամ հաշիվ-ապրանքագրով: Այս հարցի պատասխանը գիտենք, որ նեգատիվ է: Այսինքն՝ ոչ: Մեր երկրում կա հսկայական ստվերային առեւտրաշրջանառություն, չնայած աճը տպավորիչ է»,- ասաց վարչապետը:
Հեղափոխությունից հետո էլ ՀԴՄ կտրոն թողարկելու պահանջ էր հնչեցվում, միաժամանակ, ըստ վարչապետի, հնչում էր հակադարձում, թե մարդիկ հազիվ ծայրը-ծայրին են հասցնում եւ հացի փող են աշխատում, ինչո՞ւ եք տուգանք գրում եւ այլն: «Օրենքի առումով այդ մեկնաբանությունը տեղին չէ, բայց հաշվի առնելով ընդհանուր բուն տեքստը եւ ՀՀ-ում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը՝ այդ հարցադրումը որոշակի առումով լեգիտիմություն ուներ: Դրա համար էլ մենք այս տարի հարկային օրենսգրքում կատարեցինք փոփոխություններ, հարկային համակարգում նոր սեգմենտ ձեւավորեցինք եւ անունը դրեցինք միկրոբիզնես, որը հնարավորություն տվեց տարեկան մինչեւ 24 մլն շրջանառություն ունենալու պարագայում հարկային պարտավորություն չի առաջանում, ազատվում են հարկերից: Սա արվեց, որ ՀԴՄ կտրոն տպելու եւ հացի փող աշխատելու ինստիտուտները չհակադրվեն»:
Նախկինում, երբ ՀԴՄ կտրոն էին տպում, տնտեսվարողը տպածի չափով նաեւ հարկային պարտավորություն էր ստանձնում: Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ինչքան քիչ էին տպում, այնքան, իրենց ասած, հացի փողը շատանում էր: Հարկային նոր մոտեցմամբ արդեն փոքր տնտեսվարողը, եթե ունի մինչեւ 24 մլն-ի առեւտրաշրջանառություն, ազատվում է հարկերից եւ այլեւս կտրոն տպել-չտպելու խնդիր չի ունենում:
«Հիմա արդեն մենք 24 մլն-ով լուծեցինք մի խնդիր, որ հացի փող աշխատող մեր հայրենակիցները մտավախություն չունենան ՀԴՄ բաց թողնելու համար, որովհետեւ իրենք, եթե իրոք հացի փող աշխատելու մտադրության մեջ են, նրանք ՀԴՄ խփելու որեւէ սահմանափակման մտավախություն չպետք է ունենան, որովհետեւ եթե պարզվի, որ իրենց շրջանառությունը հացի փող աշխատելու շրջանառություն է, էլ հարկային պահում չեն ունենա 2020 թվականի հունվարի 1-ից: Կտրոն չտպելու պարագայում նրանք պետք է իմանան, որ վարչական լուրջ պատասխանատվություն կկրեն, եւ դա չի լինելու միայն ՀԴՄ կտրոն չտպելու համար, դա լինելու է զինվորի հացը, զինվորի փամփուշտը, զինվորի արժանապատիվ հագուստը գողանալու համար: Էս հարցում լուրջ ենք տրամադրված, ուզում եմ, որ իրավիճակի լրջությունը արձանագրենք»:
2020 թվականի հունվարի 1-ից Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ, ըստ վարչապետի, ՀԴՄ կտրոն չտպելու լեգիտիմությունը վերանում է: Ընդ որում, մարդկանց հացի փող աշխատող լինելու հանգամանքը, ի տարբերություն նախկինի, նոր իրավիճակում հնարավոր է լինելու հաստատել միայն ՀԴՄ կտրոն տպելու միջոցով:
«Հունվարի 1-ից, այսինքն՝ Նոր տարվա զանգերը խփելուց հետո, ՀՀ-ում չի լինելու ՀԴՄ կտրոն չտպելու որեւէ պարագա, որը ներման ենթակա լինի: Ես արդեն ասել եմ, որ հեղափոխությունից հետո պետական բյուջեի եկամուտները 2020 թվականի նախագծով ավելացրել ենք 356 մլրդ դրամով: Մենք չենք մտածում, որ սա ամբողջ պոտենցիալն է, մենք է՛լ ավելի պետք է մեծացնենք մեր բյուջեն, կրճատենք ստվերային տնտեսությունը: Էս փոքր օբյեկտներում ՀԴՄ կտրոն չտպելու արդյունքում էական ստվեր է գոյանում նաեւ խոշոր ձեռնարկություններում: Նրանք հաշվարկային փաստաթղթեր չգրելը երբեմն պայմանավորում են նրանով, որ, ըստ իրենց, փոքր խանութները, մանրածախները հաշվարկային փաստաթղթեր չեն ուզում, որովհետեւ հետո պետք է դրանք ցույց տան: Առաքիչներն ասում են՝ եթե ասեն, որ միայն հաշվիչ փաստաթղթերով են ապրանքը տալու, էլ իրենցից չեն վերցնի, կվերցնեն մրցակից այլ ընկերություններից: Խոշորի մոտ ստվերը գոյանում է էս պրոցեսի արդյունքում: Սրանք շղթայի տարբեր օղակներ են: Եթե բոլորը, առանց բացառության, ՀԴՄ թողարկեն, էդ խոշորներում ստվերը կդառնա անհնար»,- վստահ է վարչապետը:
ՀԴՄ չթողարկող գործարարը գողանում է զինվորի հացը: Այս տարի նոր բյուջետային մոտեցման արդյունքում բանակում հսկայական փոփոխություններ են արվել, մի մասի մասին գիտենք, մյուս մասը, ըստ վարչապետի, կիմանանք Նոր տարվա մեկնարկին: Դա արվել է հենց բյուջեի հավելյալ եկամուտների հավաքագրման շնորհիվ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT