Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ներկայացրեց 2018-2019 հունվար-սեպտեմբեր ամիսների ներդրումների հարաբերակցությունը:
Ինչպես նշեց Թունյանը, 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ներդրումների մասով ստացումները եղել են 1 մլրդ 706 մլն դոլար, մինչդեռ 2019թ. նույն ժամանակահատվածում՝ 2 մլրդ 172 մլն դոլար: Սա նշանակում է, որ աճը եղել է 466մլն դոլլար, կամ՝ 27.3%:
Ըստ պատգամավորի՝ ներդրումային վիճակագրությունը կարելի է ներկայացնել այնպես, որ ստացվի՝ ամեն ինչ շատ վատ է, կարելի է ներկայացնել այնպես, որ ստացվի՝ ամեն ինչ շատ լավ է և կարելի է ներկայացնել այնպես, որ ստացվի՝ ոչինչ չի փոխվել:
Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի հրապարակած ցուցանիշներին, Թունյանը նշեց, որ դրանք օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն են: «Անցած տարվա համեմատ 2 անգամ քիչ է այս գումարը, մոտ՝ 30մլն, բայց եթե փորձեիք խորանալ պատճառների մեջ, կտեսնեիք, որ ներդրումների նվազման առյուծի բաժինը պայմանավորված է մեկ հանգամանքով և դա Ամուլսարի նախագիծն է»,-ասաց Թունյանը:
Ինչպես նշեց Թունյանը՝ անցած տարվա ցուցանիշի մեջ 43մլն դոլլարը Ամուլսարի նախագծինն է, որը ԲՀԿ-ականները համարում են անառողջ ներդրում: «Հիմա եթե մենք համաձայնենք ձեր հետ և բազայից հանենք 43մլն դոլարը, կստացվի, որ աճը կազմում է 111դոլար, կամ մոտ 30%»,-նկատեց պատգամավորը:
Թունյանի կարծիքով՝ ընդհանուր ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցյության հետ կա որոշակի խնդիր, բայց դա պայմանավորված է այնպիսի հանգամանքներով, որոնց համար եթե ինչ-որ մեկին մեղադրենք, ապա ներկայիս կառավարությունը ամենավերջինը կլինի:
«Եթե մենք ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր իրականացնելու հետ կապված որոշակի խնդիր ունենք՝ կոռուպցիոն և այլ ռիսկերի հետ կապված, մենք այդ խնդիրը ժառանգել ենք, հիմա լուծում ենք և հաջորդ տարվանից այդ խնդրի լուծման հետևանքները վիճակագրությունը նույնպես կարտացոլի»,-ասաց Թունյանը:
Նա նաև պնդեց, որ չեն ասում, թե հանքաարդյունաբերությունը իջնում է, այլ ասում են, որ հանքաարդյունաբերությամբ ընդհանուր արդյունաբերության աճի մոտ 30%-ն է պայմանավորված: Հանքաարդյունաբերության դերը ոչ թերագնահատել են, ոչ՝ գերագնահատել:
Հարցին, թե բյուջեն հեղափոխական է, թե՝ ոչ, տնտեսական աճը հեղափոխական է, թե՝ ոչ, Թունյանը պատասխանեց, որ հաջորդ տարի բյուջեի եկամուտները 14%-ով աճելու են, չնայած հանգամանքին, որ մեքենաների ներմուծման հետ կապված գործոնը մեր բյուջեի եկամուտները նվազեցնելու է 50-55մլրդ դրամով: Բացի այս՝ հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում հաջորդ տարվանից լինելու է համահարթ եկամտային հարկ, լինելու է ավելի ցածր շահութահարկ, միկրոբիզնեսի ռեժիմ, սրանք բոլորը քայլեր են, որոնցով կառավարությունը ինքնակամ նվազեցնում է բյուջեի եկամուտները: Այս ամբողջ համատեքստը հաշվի առած հաջորդ տարի բյուջեի եկամուտները 200 մլրդ դրամով ավելի են լինելու, քան այս տարի:
«Եթե դուք սա համարում եք սովորական աճ, խնդիր չունեք, և պարո՛ն Մելքումյան, դուք այնպիսի մունաթով եք մեկ-մեկ խոսում, որ մեզ թվում է, թե այս եղած խնդիրների պատճառը մենք ենք»,-ասաց Թունյանը, հավելելով, որ եթե խոսում ենք կառուցողական, մասնագիտական և առողջ բանավեճից, ժպտալը միայն նպաստում է դրան և խորհուրդ տվեց ժպիտով դեմ քվեարկել պետական բյուջեին, որը մեր պետությունը ևս 1 քայլ առաջ է տանելու:
Ժաննա Ջեյրանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT