Ձեր ելույթը ամբողջությամբ, ծայրից ծայր ատելության խոսք է, մուննաթ․ Հրաչյա Հակոբյանը՝ Անի Սամսոնյանին

Ստեղ ցուցումներ տալու տեղ չի, կա դիսկուրս, բարի լինենք, դիսկուրսը լսենք, գնանք։ Ազգային ժողովում՝ իր ելույթի ժամանակ, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ այսկերպ արտահայտվեց ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը․

«Էն, ինչ-որ ասվել ա՝ քաղաքապետարանի հետ կապված, շատ ճիշտ ա եղել: Տիգրան Ուրիխանյանն ինչ ասել ա, արձագանքել ա դրան, պետք չի, որ մեկս մյուսի հանդեպ անընդհատ «արձագանք ձայնագրման ստուդիա» ցուցադրենք»,- ասաց Մելքումյանը: 

Ակնարկելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի՝ ԲՀԿ պատգամավորներին ուղղված այն կոչին, թե պետք չէ «արջի ծառայություն» մատուցել Գագիկ Ծառուկյանին, եւ որ Ուրիխանյանն իրեն չսազական բաներ է անում՝ Մելքումյանն ասաց․

«Շատ շատերն էլ մեծերի գործերին չպիտի խառնվեն: Պետք ա գնանք ճիշտ ճանապարհով։ Ի՞նչ ենք այստեղ քննարկում․ այո՛, ներդրողների հետ Հայաստանում աշխատանքը զրոյական մակարդակի վրա է: Վաղը վիճակագրական կոմիտեն կհրապարակի թվեր եւ կտեսնեք, որ խայտառակ վիճակ ա լինելու: Երբ ասում եք՝ ներդրողների հետ աշխատեք, բարի եղեք ցուցաբերեք համապատասխան մակարդակ եւ աշխատեք, ոչ թե ստեղ դասագրքային, կիսաժպիտով բաներ ասեք: Գնացեք մտածեք, որ Հայաստան ներդրում չի գալիս։ Նորից եմ կրկնում՝ ԲՀԿ-ին ոչ մեկը ցուցում տալու իրավունք չունի, ոչ էլ ունենալու է»:

Մելքումյանի այս վրդովված ելույթին արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը․

«Պարո՛ն Մելքումյան, հա՛մ ասում եք՝ ցուցում չտալ, հա՛մ ասում եք՝ մեծերի գործերին չխառնվել. դա ի՞նչ է, եթե ոչ ցուցում տալ: Դուք հակասում եք ինքներդ ձեզ եւ ցուցում եք տալիս՝ մեծերի գործերին չխառնվել: Ուրեմն այս դահլիճում չկան մեծեր, չկան փոքրեր, որ պետք է խառնվեն կամ չխառնվեն իրար գործերին»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանն ընթացքում տեղից ռեպլիկներ էր անում, ինչին Հակոբյանն արձագանքեց՝ դիմելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին. «Պարո՛ն Ծառուկյան, երբ քիչ առաջ պարոն Հակոբյանը խոսում էր, դուք ջղայնացած շուռ էիք գալիս ու ասում՝ դու մի խոսա: Հիմա երբ պարոն Մելքումյանն է խոսում, դուք լռում եք»:

Ինչ վերաբերում է ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հայտարարություններին, ատելության խոսք է քարոզվում, Հրաչյա Հակոբյանն ասաց․

«Տիկի՛ն Սամսոնյան, երեկ դուք խոսում էինք ատելության խոսքի քարոզի մասին, բայց ես ձեզ խնդրում եմ նայել ձեր երեկվա ելույթի ձայնագրությունը, ամբողջությամբ, ծայրից ծայր ատելության խոսք է, մուննաթ: Ժողովրդի վստահությունը վայելող ուժի հետ խոսում եք էդ տոնով, հետո գնում նստում եք համակարգչի մոտ ու տեսնում, որ «Ֆեյսբուք»-ում ձեզ ոչ հաճելի արտահայտություններ են գրում: Գալիս եք, այս ամբիոնից ասում եք՝ ատելության խոսք եք քարոզում: Ախր ո՞նց կարելի է: Մեր որեւէ պաշտոնյայի կողմից դուք չեք լսի, որ ողջունեն նման գործելաոճը, նման մեկնաբանությունները: Նորից խորհուրդ եմ տալիս՝ մի արեք նման արտահայտություններ, որքան էլ ձեզ այդ ելույթները դուր չգան»,- եզրափակեց «Իմ քայլ»-ի պատգամավորը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2493 դիտում

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է