ՀՅԴ ՀԵՄ անդամները փակել էին Վազգեն Սարգսյան փողոցը, ոստիկանները ուժով հեռացրին նրանց, կան բերման ենթարկվածներ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի մոտ: Երիտասարդները փակել են հարակից Վազգեն Սարգսյան փողոցը եւ նստացույց են իրականացնում: Նրանք պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ոստիկանները մի քանի անգամ զգուշացնելուց եւ փողոցը բացելու համար ժամանակ տրամադրելուց հետո ուժի գործադրմամբ սկսեցին երիտասարդներին բերման ենթարկել:

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ մտադիր են այնտեղ մնալ այնքան ժամանակ, մինչեւ նախարարը հրաժարական ներկայացնի, այլապես իրենց կարող են ոստիկանության բաժին տանել:

Նշենք, որ ոստիկանության Կենտրոնի բաժնից մեր հարցին ի պատասխան՝ ավելի վաղ տեղեկացրել էին, որ հավաքի մասնակիցներից 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու հիմքով: Այժմ, փաստորեն, կան նոր բերման ենթարկվածներ:

Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի տեսնեն, թե իրենց ընկերներն այնտեղ ինչ հիմքով են եւ երբ դուրս կգան: Երիտասարդների պահանջը չի փոխվել. նրանց խոսքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական ներկայացնի:

 

Տպել
1813 դիտում

Լոռու մարզպետը Մեծավանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Ամենամեծ խնդիրն անորոշությունն է. «Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն

Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին Վանաձորում կառուցված հուշարձանի տարածքը կբարեկարգվի (լուսանկարներ)

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դի

Նոր սպառազինությունը մոտակա օրերին տեղակայելու ենք արդեն մարտական դիրքերում. Արցախի ՊԲ հրամանատար

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին․ պարետ

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը․ Ալինա Նիկողոսյան

ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում 2 հարց է, որոնցից մեկն այսօր չընդունվեց պատգամավորների կողմից

Սուպերմարկետների գործունեությունը դադարեցվել էր՝ անվտանգության եւ սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելու համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ ԱԻՆ

Մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցություններ սկսելու ցանկության մասին․ պարետ

Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել. Բակո Սահակյանը՝ Քոչարյանին մեկուսարանից դատարան տանելու կադրերի մասին

90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում․ վարչապետ

Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից ուժեր․ Ավինյան

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50,534 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան