Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր է տվել մեքենաներ, ես կասեմ՝ ոչ. Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանում է տվել համայնքի ստացած նվիրատվությունների շուրջ ծավալվող, իր ձեակերպմամբ, ապատեղեկատվության մասին:

Առաջին ապատեղեկատվությունը, որ քաղաքապետը նշում է, կապված է Սամվել Ալեքսանյանի հետ: Լրագրողը նրան հարցրել է, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը  մեքենաներ է նվիրել, որին քաղաքապետը պատասխանել է՝ ոչ: Հաջորդ օրը հրապարակել են այդ ընկերությունների եւ անձանց անունները: Ընկերությունների մեջ կար «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը. «Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր է տվել մեքենաներ, ես կասեմ՝ ոչ: Իսկ եթե վաղը Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր տա որեւէ գույք, Երեւան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը»:

 -Ինչո՞ւ է այս պրոցեսն արվել գաղտնի հարցին պատասխել է, որ եթե անձը կամ ընկերությունը ցանկանում է որեւէ գույք նվիրել քաղաքին, գնում է քաղաքապետարան, դիմում է գրում այդ մասին, պայմանագիր է կնքվում քաղաքապետարանի եւ այդ անձի միջեւ եւ հետո տարվում է «գայի», որտեղ փաստաթղթերը սկանավորվում են եւ պահվում իրենց համակարգում: Մեքենայի վրա դրվում է Երեւանի քաղաքապետարանի պետհամարանիշներ եւ դառնում Երեւանի սեփականությունը: Հաջորդ օրը հրապարակել են նվիրատուների անունները:

Իսկ Ալեքսանյանի նվիրած մեքենաների դիմաց Երեւանի քաղաքապետարանի կողմից Մեգա մոլին ավարտական ակտ տալու մասին ասաց, որ այդ ավարտական ակտը տրվել է  20.09.2018թ. եւ ստորագրվել է Կամո Արեյանի կողմից մինչեւ իր քաղաքապետ դառնալը:

 Երկրորդ ապատեղեկատվությունը:

Գագիկ Խաչատրյանի հետ կապված Տերյան 5 հասցեում գտնվող շենքի համար տրված է 12 հարկի շինթույլտվություն, քաղաքապետարանը շատացրել է եւ տվել 22 հարկի շինթույլտվություն եւ դրա դիմաց իբր ինչ-որ բան են ուզել: Երկրորդ փաստաթուղթը, որ ցույց է տալիս քաղաքապետը, ստորագրված է 24.11.2017թ. Տարոն Մարգարյանի կողմից, եւ այդ մարդիկ 22 հարկի շենք կառուցելու թույտվություն ստացել են դեռ 2017 թվականին:

Դավթաշենում մի քանի շենք  պետք է 14 հարկից լինեին, բայց քանի որ քաղաքապետարանը նվերներ է վերցրել այս կառուցապատողից, դրա դիմաց թույլատրել է կառուցել 18 հարկ:

«Ն եւ Ս կոնստակշն» ՍՊԸ-ն դիմում է գրել, որտեղ գրված է, որ ընկերությունը մտադրված է կառուցել բնակելի թաղամաս՝ 6 բնակելի բազմաֆունկցիոնալ շենքեր, 18 վեգետնյա եւ 3 ստորգետնյա հարկերով: Ուստի նշանակում է, որ այս ընկերությունը ի սկզբանե դիմել է 18 հարկի համար եւ իր դիմումը բավարարվել է: Այս ընկերության մոտ ինչ-որ մի բան չէր համապատասխանում եւ  նրանք տուգանվել են: Ինչպես մյուս ընկերությունների դեպքում, այսինքն՝ ոչ մի առավելություն:

Բազմաթիվ ընկերություններ, որոնք ոչ մի նվիրատվություն չեն արել, ստացել են  շինթույլտվություն, այսինքն՝ ոչ մի փոխկապակցվածություն չկա: Իսկ նվիրատվությունները կատարվում են բացառապես կամավորության սկզբունքով:

3-րդն Օհանովի փողոց 15/1 հասցեի մասին է, որտեղ սեփականության իրավունքով քաղաքացի Շողեր Ստեփանի Մկրտչյանի հողամասում գտնվող ինքնակամ կառույց կա, որի համար  դիմել են, որպեսզի օրինականացնեն:  Երեւանում կան հազարավոր ինքնակամ շինություններ, որոնք կատարվել են իրենց սեփական հողում առանց շինթույլտվության: Եվ գոյություն ունի կառավարության 2006թ. 912-Ն որոշումը, որը ասում է, որ եթե քաղաքացին ինքնակամ շինություն ունի իր հողամասի վրա եւ գալիս են դիմում են քաղաքապետարան, որպեսզի օրինականացնի, ապա օրենքի ուժով քաղաքապետարանը պարտավոր է այն օրինականացնել կամ քանդել, եթե ինչ-որ նորմերի խախտում կա: Այստեղ ճարտարապետական վարչությունը տվել է եզրակացություն, որ նորմերի խախտում չկա եւ այս որոշումով այդ հողամասի վրայի շինությունները օրինականացվել են: Այդ որոշումը ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, չնայած ասում էին, որ արձակուրդում գտնվող քաղաքապետն է ստորագրել:

 -Այժմ դիմում եմ ձեզ, սիրելի քաղաքացիներ,- ասաց քաղաքապետը:- Ես այստեղ եմ մեկ պատճառով: Ես ուզում եմ, որ մեր քաղաքը զարգանա, որ մեր քաղաքը առաջ գնա: Ես չեմ խնայում դրա համար ոչ առողջություն, ոչ նյարդեր, ոչ ուժ, ինձ մինչեւ վերջ նվիրել եմ այս աշխատանքին: Իմ միակ հենարանը էս ամեն ինչում դուք եք: 100 անգամ հետ տային ժամանակը, ես 100 անգամն էլ էս բոլոր նվերները կվերցնեի Երեւան քաղաքի համար, որովհետեւ էս նվերները մաքուր են պահում մեր փողոցները: Ես բացարձակ քաղաքական ոչ մի ամբիցիա չունեմ, իմ այստեղ գտնվելու միակ իմաստը այս գործը անելն է, սրանից դուրս ինձ ոչ մի բան պետք չէ: Շատ ուրախ եմ, որ ունեմ ձեզ նման համաքաղաքացիներ, որ ապրում եմ նույն քաղաքում եւ անցնում ենք այս դժվար ժամանակը իրար հետ:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4585 դիտում

Ղազախստանում ավարտվել է նոր Սահմանադրության նախագծի ընդունման հանրաքվեն

Իրանական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Աբու Դաբիի նավթավերամշակման գործարանի վրա

«MAN» բեռնատարը Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ փակել ճանապարհը

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Կարևոր լուրերը նկատենք. շնորհավորում եմ բոլորիս. Ժաննա Անդրեասյանը հաճելի նորություն է հայտնել

ՀՀ վարչապետն ու ՔՊ թիմն այցելել են Վայք և Եղեգնաձոր. տեսանյութ

Սա ավելին է, քան կարող է լինել մազոխիզմը. Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի հայտարարությունների մասին

Ուրախ ավտոբուս. վարչապետը կուսակիցների հետ լուսանկարներ է հրապարակել

«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ

Մոջթաբա Խամենեիի ինքնազգացողությունը լավ է. Արաղչի

Երևանում ծվարած փոքրիկ շրջանակների հայտարարությունները իրականության հետ աղերս չունեն. Ղազարյան

Տրամադրությունը ՔՊ ավտոբուսում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տեխնիկական վերազինում՝ հանուն Սևանա լճի էկոհամակարգի պահպանության․ ՇՄՆ

Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, բացի ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից. Արաղչի

Հանրապետության մի շարք շրջաններում սպասվում են տեղումներ, բուք և ցածր տեսանելիություն

Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել ամերիկացիներին լքել երկիրը

Ձեր մասին միայն լավ բաներ են պատմում. Տաթևում օտարերկրյա զբոսաշրջիկները լուսանկարվել են վարչապետի հետ

Սիսիանի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Սովորաբար ոչխարն ունենում է 1, 2 ձագ․ ֆերմերներներից մեկի մայր ոչխարը միանգամից 4 գառնուկ է ունեցել. Պապոյան

Մոսկվան ենթարկվել է ԱԹՍ-ների խոշորամասշտաբ հարձակման. որսվել է ավելի քան 100 անօդաչու, մարզերում՝ ևս 170-ը

Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը, որ բոլորը տեսնեն. ՀՀ վարչապետ

Նախաճաշ Տաթևի թթու լավաշով և թեյով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ

Երիտասարդները չեն հիշի՝ ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում. Վարդանյան

Մտանք Տաթևի վանք՝ մոմ վառելու. վարչապետ. տեսանյութ

Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ

Այն Հայաստանը, որ մերը չէր, այլևս մերն է, այժմ այդ Հայաստանը պետք է պաշտպանի ինքն իրեն․ Նիկոլ Փաշինյան

Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն, կան փակ հատվածներ․ մի շարք ավտոճանապարհների տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տեղեկատվություն Ասիական տարածաշրջանի երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ. ԱԳՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կցորդով բեռնատարների համար փակ է

Կապանի աստիճաններով իջնում ենք Կենտրոն. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու․ 2018-ից մինչ օրս պայքարում ենք մաֆիայի դեմ․ վարչապետը՝ ագարակցիներին

Իրանից ՀՀ վերադառնալու հարցով դիմած ՀՀ երկու քաղաքացու դեսպանության կողմից աջակցություն է ցուցաբերվել

Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ, 611 ծովային․ հնդիկ նավաստիներն անվտանգ են, միջադեպ չի գրանցվել

Հակապետական պրոցես է հարկերը դեմոնիզացնելու փորձերը․ ուզում են սեփական փողերի լվացման համար մեխանիզմ ստեղծել

Մարտի 13-ին Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 46 քաղաքացի․ ԱԳՆ

Հիքմեթ Հաջիևը և ԵՄ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը

2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից՝ կոտրելով ներմուծման և արտադրման շղթան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի, լեռնային շրջաններում բուք կլինի