Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը պատրաստվում է 1 ամսում անել այն, ինչը նախորդ մոտ 1.5 տարվա ընթացքում չի արել. պետք է զտի ՀՖՖ ժողովի անդամների կազմը: Օրերս հրապարակել է 34 անդամների անունները: Հիմնականում այս կազմն է մասնակցել 2018 թ. սեպտեմբերին կայացած ժողովին ու ընտրել ՀՖՖ նախագահին եւ գործկոմի անդամներին: Ամիսներ շարունակ աշխատում է հենց այս կազմը: Այսպես ասած՝ «ֆեյք». քվեարկությունների ժամանակ պարզապես թվաքանակ ապահովող կազմակերպությունների առկայության մասին խոսվել է մշտապես: Ինչպես գործկոմի վերջին նիստից հետո պարզ դարձավ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանի խոսքից, այդ մասին տեղյակ են եղել նաեւ ՀՖՖ-ում, սակայն Վանեցյանի հրաժարականի ժամանակ են որոշել առողջացնել կազմը:
Ֆեդերացիան գործկոմի ու նախագահի ընտրությունների համար արտահերթ ժողով է նշանակել այս տարվա դեկտեմբերի 23-ին: Մինչեւ այդ, 1 ամսում պետք է ֆիլտրի անդամներին: Օրերս հրապարակած ցուցակում կան կազմակերպություններ, որոնց անուններն անգամ հայկական ֆուտբոլի մոլի հետեւողներին կարող են անծանոթ լինել:
Այսպես՝ ֆուտբոլային աշխարհում ու դրան վերաբերող լրահոսում հազվադեպ կարելի է լսել այնպիսի անվանումներ, ինչպիսիք են, օրինակ՝ «Դինամո 2000» ֆուտբոլային ակումբ, «Արնար» հիմնադրամ, «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբ, «Էրեբունի սպորտային ակումբ», «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա», «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ», «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխություն», «Նիկարմ» ՖԱ ՍՊԸ, «Զվարթնոց» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ: Այս կազմակերպությունների մասին տեղեկություններ չունի նաեւ «Սփյուռ» տեղեկատվական համակարգը:
«Զվարթնոց»-ը երկրպագուների շրջանում ամենաքիչ վստահությունը վայելող անուններից է: Ցուցակում ընդգրկված «Նորացված Փյունիկ»-ն էլ կապվում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ, մինչդեռ երկրպագուները ցանկանում են, որ նոր ընտրություններից հետո ֆեդերացիայում ոչինչ չհիշեցնի նրան: Բացի այդ, ինչպես այս 2 կազմակերպությունների, այնպես «Տեխնիկական կենտրոն ակադեմիա»-ի, «Հանրապետական» մարզադաշտի, «Հայկական ֆուտբոլի վետերանների եւ պատանի ֆուտբոլիստների համերաշխության», «Էրեբունի սպորտային ակումբ»-ի, «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա»-ի, «Հայկական ֆուտբոլի զարգացման հիմնադրամ»-ի՝ ՀՖՖ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմումները քվեարկությամբ հաստատվել են 2018 թ. հունիսի 30-ին տեղի ունեցած ՀՖՖ 16-րդ հերթական ժողովի ժամանակ, երբ նախագահը Ռուբեն Հայրապետյանն էր:
ՀՖՖ անդամների ցանկում որպես առանձին անդամներ նշված կազմակերպություններից մի քանիսը մտնում են ՀՖՖ ենթակառուցվածքների մեջ: Դրանցից են «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ն, «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա»-ն, «Հանրապետական» մարզադաշտը:
Կարելի է գտնել նաեւ, օրինակ, որ ֆուտբոլային ակումբը, ըստ էության, ֆուտբոլային գործունեություն չի ծավալում: Դրանցից է «Աչաջուր»-ը: Ընթացիկ՝ 2019-20 առաջնության մեկնարկից անմիջապես առաջ այն հայտարարություն է տարածել, որ իրեն ներկայացնող «Մակարավանք» թիմը չի մասնակցի Հայաստանի առաջին խմբի առաջնությանը: ՀԺ-ի հետ զրույցում ակումբի տնօրեն Արսեն Հովհաննիսյանն ասաց, որ ՀԿ-ն կա, սակայն իրենք այս պահին չեն մարզվում, թիմեր չունեն, բայց չի բացառվում, որ հաջորդ մրցաշրջանին մասնակցեն:
Ամեն դեպքում, ՀՖՖ-ի հրապարակած ցուցակում ընդգրկված 34 կազմակերպությունները դեռեւս պահպանում են կանոնադրությամբ սահմանվող բոլոր իրավունքները: Թե ինչ չափանիշներով է ՀՖՖ-ն իրականացնելու զտումը, եւ արդյոք կանոնադրությունը բավարար է դրա համար, դեռ հայտնի չէ: Չափանիշների մասին հայտարարություն չի եղել: ՀՖՖ կայքում առկա կանոնադրության համաձայն՝ ժողովը կարող է կասեցնել որեւէ անդամի անդամությունը, եթե այն պարբերաբար եւ/կամ կոպտորեն խախտում է իր պարտականությունները: Դրա համար անհրաժեշտ է անդամների՝ ժողովին ներկա եւ քվեարկելու իրավունք ունեցողների 2/3-ի քվեն: Ժողովը կարող է որեւէ անդամի հեռացնել, եթե այն կոպտորեն եւ պարբերաբար խախտում է ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի կանոնադրությունները, կանոնակարգերը, կարգադրությունները եւ որոշումները: Անդամությունից հեռացնելու համար անհրաժեշտ է քվեարկելու իրավունք ունեցողների պատվիրակների 50%-ից ավելիի ներկայությունը: Որոշումն ընդունվում է վավեր ձայների 3/4-ի մեծամասնությամբ: Անդամը կարող է հեռանալու որոշում կայացնել նաեւ սեփական նախաձեռնությամբ՝ իր դիմումի հիման վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT