ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում

25/11/2019 schedule16:01

Նոյեմբերի ամենասպասված օրվան՝ «Սև ուրբաթին» ընդառաջ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել օնլայն գնումների փառատոն, որի գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Փառատոնին ներկայացված էր նաև ՄոբիԴրամ-ը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավճարային դուստր ընկերությունը: Օնլայն գնումների փառատոնն արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է  «Գլոբբինգ»-ի կողմից:

 

ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ հեռահաղորդակցության օպերատորից թվային ծառայությունների օպերատորի փոխակերպման ճանապարհին է: Այսօր ավանդական ընկերություններն աշխարհով մեկ վերածվում են թվային էկոհամակարգեր ունեցող ընկերությունների: Այս համակարգերում չկա գործունեության ոլորտի հստակ սահման: Հաշվի առնելով Հայաստանում օնլայն առևտրի ոլորտի զարգացումն ու աշխարհի տարբեր կետերից մատչելի գներով ապրանքներ ձեռք բերելու նկատմամբ աճող հետաքրքրությունը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ն այս ուղղությամբ ևս առաջարկում են լուծումներ:

Փառատոնի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է իր նոր առաջարկը՝ օնլայն առևտրի բոլոր սիրահարներին: «Մեծ զեղչերին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ընդլայնել է գնումներ կատարելու սահմանները և մինչև 2020թ. հունվարի 13-ը ներառյալ «X», «Y» և «Z» սակագնային պլանների բոլոր բաժանորդները կարող են կատարել առցանց գնումներ «Amazon», «AliExpress», «Alibaba», «Taobao» և «eBay» հավելվածներից և կայքերից՝ անսահմանափակ իրենց սակագնային պլանի 30 օր ժամկետում, առանց հիմնական ինտերնետի փաթեթն օգտագործելու»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

ՄոբիԴրամ-ը ևս անակնկալ է ներկայացրել իր հաճախորդներին. 2019 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, դառնալով ՄոբիԴրամի «Պրեմիում» հաճախորդ և վճարելով Գլոբբինգի առաքման գումարը ՄոբիԴրամի բջջային հավելվածի միջոցով միանվագ կամ գումարային նվազագույնը 3000 ՀՀ դրամով, կարելի է ստանալ 3000 ՀՀ դրամ բոնուս Գլոբբինգի հաշվին, որն անժամկետ կարելի է օգտագործել Գլոբբինգի առաքանու վճարման համար: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/33Ym0Bi: Գլոբբինգի առաքանին կարելի է նաև ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկմանն կենտրոններից մի քանիսում:

 Երկրորդ տարին շարունակ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու ՄոբիԴրամ-ը մասնակցում են օնլայն գնումների փառատոնին: Ընկերությունները կարևորում են օնլայն գնումների ճիշտ կազմակերպման գործընթացը: Այս տարի փառատոնի ընթացքում, մարդիկ հնարավորություն են ստացել սովորելու ճիշտ կերպով պատվիրել ապրանքներ արտասահմանից, ճիշտ վճարել, ինչպես նաև հավաստիանալ, որ բարեխիղճ վաճառողից են գնում ապրանքը, սովորել են ինչպես հետևել ապրանքի Հայաստան գալու ընթացքին, ում միջոցով առաքել ապրանքը Հայաստան, ինչպես օգտվել քարտերից, ու ամենակարևորը՝ անվտանգ օգտվել, քանի որ օնլայն գնում կատարելիս շատ կարևոր անձնական տեղեկություններ են հաղորդվում օնլայն հարթակին: Ի վերջո, ստացել են հնարավորություն դառնալու միջազգային գնորդ:

Օնլայն գնումների փառատոնի շրջանակում կազմակերպվել են թրեյնինգներ՝ իրենց ոլորտում առաջատար և ամենապահանջված մասնագետների մասնակցությամբ և «թեմատիկ սեղաններ», որոնք առանձնացվել էին ըստ նախնական ընտրությամբ հետաքրքրող թեմաների:

«Սև ուրբաթն» աշխարհում անցնում է նոյեմբերի վերջին ուրբաթ օրը և համարվում է գնումներ կատարել սիրողների համար ամենասպասված օրը: Այդ օրը մի շարք խանութներ հայտարարում են մեծ զեղչեր: Տարեցտարի «Սև ուրբաթն» առավել մեծ ալիք է բարձրացնում, քանի որ թվային հեղաշրջման արդյունքում սովորական խանութներին են միանում նաև օնլայն խանութները՝ խրախուսելով առցանց գնումները: Այս տարի «Սև ուրբաթը» նոյեմբերի 29-ին է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2407 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ