Քոչարյանի պաշտպանների դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է Նիկոլ Փաշինյանին եւ Ռուստամ Բադասյանին

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Ռուբեն Սահակյանի, Արամ Օրբելյանի, Արամ Վարդեւանյանի եւ Հովհաննես Խուդոյանի դիմումի հիման վրա Փաստաբանների պալատը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

Պալատի մամուլի ծառայությունից ՀԺ-ին հայտնեցին, որ դեռևս հոկտեմբերի 25-ին հիշյալ փաստաբանները դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, Մարդու իրավունքների պաշտպանին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատական դեպարտամենտին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իրենց պաշտպանության ժամանակ քաղաքացիները վիրավորական արտահայտություններ չկատարեն կամ ոստիկանությունն արձագանքի այդ քաղաքացիների գործողություններին:

Փաստաբանների պալատը, նշված դիմումի հիման վրա հոկտեմբերի 30-ին դիմելով ՀՀ վարչապետին, խնդրել է գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիների կողմից փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու և զրպարտելու վարքագիծը կանխելու կապակցությամբ:

Միաժամանակ Փաստաբանների պալատը խնդրել է Արդարադատության նախարարին հանդես գալ օրենսդրական փոփոխությունների առաջարկով ՀՀ քրեական օրենսգիրքը՝ «Փաստաբանին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը» հանցակազմով լրացնելու վերաբերյալ:

 

Տպել
3069 դիտում

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը, «դատարկված» սուպերմարկետներն ու դեղատները

Վիրուսին ձեռ չի տալիս, որ սպանի իր տիրոջը, իրեն ձեռք է տալիս, որ ապրի այդ օրգանիզմում. բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Տավուշի մարզպետարանը եւ Teach For Armenia կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետը

Արտաշատի ԲԿ-ում ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է. 46-ամյա տղամարդուն դանակահարել է 39-ամյա եղբայրը

Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

Եվրամիությունն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Գյումրի է վերադարձել հետախուզման մեջ գտնվող Վերա Ա.-ն. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 119-րդ (Խոշտանգումը) և 133-րդ հոդվածներով

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել

ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ՃՈ խմբերի ուղեկցությամբ