Երևան
12 °C
Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողներն այսօրվանից 3 օր դասադուլ չեն իրականացնի: Նրանց օրակարգը մի փոքր կփոխվի, սակայն դա չի նշանակում, որ ֆակուլտետն ընդհանրապես դասադուլը դադարեցնում է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ֆակուլտետի ուսանող Գեւորգ Գյուլումյանը: Նրա խոսքով՝ այս օրերին այլ գործով պետք է զբաղվեն: Այսօր ուսանողներն իրենց մասնաշենքից քայլերթով կգնան ԵՊՀ կենտրոնական մասնաշենք՝ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանին եւ ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին փոխանցելու իրենց դիմում-նամակները:
Ինչպես նշեց Գեւորգ Գյուլումյանը, ուսանողներն այդ նամակներով ակնկալում են ռեկտորի եւ գիտխորհրդի արձագանքը, դիրքորոշումը՝ պրոֆեսորադասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի պահվածքի հետ կապված: Նախարարն օրեր առաջ իր մոտ էր ընդունել ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների դասախոսներին, որոնք բարձրաձայնել էին «Բարձրագույն կրթության եւ գիտության» օրենքի նախագծի վերաբերյալ իրենց մտահոգությունները:
Դասախոսներից շատերն Արայիկ Հարությունյանին կոչ էին արել՝ անսալ հայագետների ձայնին եւ դառնալ այն նախարարը, որը ճիշտ որոշում կկայացնի՝ հայագիտության պահպանման եւ հետագա զարգացման գործում, ինչին նախարարը հակադարձել էր՝ լավ կլինի, որ դասախոսներն իրենք անսան եւ լսեն այն փաստարկները, որոնք հնչում են եւ եզրակացություններ անեն բացառապես փաստերի հիման վրա:
Հանդիպման ընթացքում ներկա դասախոսները մի քանի անգամ փորձել էին միջամտել նախարարի խոսքին, ինչի պատճառով նա նկատողություն էր արել՝ նշելով, որ բարի լինեն՝ լսելու մինչեւ վերջ, եթե նույնիսկ իրենց ականջներին հաճո չէ:
Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր բողոքներին ու խոսել նախագծով «հայոց լեզու», «հայ գրականություն», «հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթի վերաբերյալ եւ հայտարարել ոլորտում նախատեսվող մի շարք բարեփոխումների մասին:
Այս օրերին ուսանողները դասադուլ չեն իրականացնի եւ կսպասեն ռեկտորի արձագանքին, իսկ մինչեւ այդ, ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այսօր միացել է նաեւ Երեւանի Հյուսիսային համալսարանը: Ուսանողները դեմ են քննարկվող օրենքի նախագծով առարկաները ոչ պարտադիր դարձնելու դրույթին: Հյուսիսային համալսարանի իրավագիտության, տնտեսագիտության, կառավարման, մանկավարժության, բանասիրության ֆակուլտետների ուսանողներն այսօր դասադուլ են հայտարարել եւ միացել ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ անցկացվող նստացույցին:
Գեւորգ Գյուլումյանի տեղեկությունների համաձայն՝ հնարավոր է՝ մի քանի օր անց դասադուլին մասնակցի նաեւ Հյուսիսային համալսարանի դասախոսների մեծամասնությունը:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց շարունակվում է նստացույցը, որը կազմակերպել է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը: Մասնակիցները պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Պահանջի պատճառը «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումն է, «Մել» ֆիլմը եւ ԿԳՄՍ նոր օրինագծի այն դրույթը, որով նախատեսվում է բուհերում «հայոց լեզու» և «հայոց պատմություն», «հայ գրականություն» առարկաները դարձնել ոչ պարտադիր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կտրիճ Ներսիսյանը սատարում է Սամվել Կարապետյանին. նա գնացել է օլիգարխի մոտ
Իմ տղայի անունը ձեր պատվին Նիկոլ եմ դրել․ Արենիի բնակիչը՝ վարչապետին
Զելենսկին Հայաստանում մեր հանդիպման ժամանակ ասաց, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով. Ֆիցո
Մեր հիվանդների մահճակալի կողքին երկրորդ աթոռն է հայտնվել՝ պետությունը. ՀՀ վարչապետ
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ժողովուրդը պիտի ցույց տա, որ իրեն ամենաշատը խաղաղություն է պետք. մենք այն արդեն ունենք. Փաշինյան
Քաղաքացիների հանդեպ սերն է դրդել դժոխքի միջով հասնել այստեղ. մնում է՝ դուք տեր կանգնեք պետությանը. Փաշինյան
Զառիթափ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արա, էս ի՞նչ ես դարձել, քյասիբցեր ես. քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին. տեսանյութ
Հայաստանը դարձրիք աշխարհով մեկ ճանաչելի. շնորհակալ ենք. Բարձրունու բնակիչը՝ Փաշինյանին
Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան ընկել է գետը. կա տուժած
Չկա սենց խաշլամա, լավաշ, պանիր. Փաշինյանին Մարտիրոսում հյուրասիրել են. տեսանյութ
Առաջինից մինչև 10-րդ դասարան ես բացարձակ գերազանցիկ եմ եղել. Սամվել Կարապետյան
40-ամյա կինը հայտնել է, որ 26-ամյա տղան սեքսուալ գործողության գումարային հարցի շուրջ վիճել և հարվածել է իրեն
Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյան
Երևանում Զելենսկիի հայտարարությունների վերաբերյալ Ռուսաստանն ուզում է ՀՀ-ից պարզաբանումներ ստանալ. Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
Սահմանազատման արդյունքներով մեր ինքնիշխան տարածքի հարցը ամբողջական լուծելու ենք․ վարչապետ
Վայոց ձորի մարզում 300-ից ավելի տուն է կառուցվում 16 մլն-ի ծրագրով. Փաշինյան
Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
Պետությանը և անկախությանը՝ տե՛ր ենք, Վայոց ձորին ու Ջերմուկին տե՛ր ենք. վարչապետ
Շնորհակալ եմ, որ խաղաղություն եք բերել. պատերազմը լավ բան չի. ջերմուկցի զինվորականը՝ ՀՀ վարչապետին
Շվեդական լրատվամիջոցը ՀՀ ընտրությունների վրա ՌԴ ազդեցության մասին գաղտնի փաստաթուղթ է բացահայտել. մանրամասներ
Աջակցության ծրագրերն այնքան շատ են, մենք էլ ենք խճճվում. ՔՊ թիմի և քաղաքացիների հանդիպումները շարունակվում են
Սամվել Կարապետյանը թող «բուքսավատ» անի հաղթարշավ բառի վրա, Քոչարյանն էլ՝ «արծակախնդրությամբ» զբաղվի. Կոնջորյան
Շատ գեղեցիկ ճանապարհ է, որի նորոգումը մեր պլաններում կա. նաև՝ Ջերմուկից Վարդենիս տանող ճանապարհը. վարչապետ
ԵՄ-ին միանալու Հայաստանի ծրագրերը հատուկ դիտարկման կարիք ունեն. Երևանը պետք է արագ կողմնորոշվի. Պուտին
Եթե մեր կարիքը լինի՝ իմացեք՝ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է. վարչապետը՝ քաղաքացուն
Մեր ազգային արժեքները և մեզ փրկելու համար անգրագետ լինելը պարտադի՞ր է. Ռուբինյան
«Եվրոպապայան» և «արծակախնտռություն». Քոչարյանը չի կարողացել արտաբերել մի շարք բառեր
Ընտրողը քնած է, բայց քարոզարշավն ընթանում է. վարչապետը բուկլետներ է թողել դարպասների վրա. տեսանյութ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք
Արթուր Ավետիսյանը հաղթել է սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում
Ինչպիսին է ՔՊ նախընտրական քարոզարշավի հերթական օրվա ժամանակացույցը Վայոց ձորում
Մայրենի լեզու, դաս 2. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Քանի մարդ է մասնակցել Սյունիքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքին. ԻՔՄ
Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը, որից սնվում է Գյումրու կեսն ու 13 գյուղ․ տեսանյութ
Մենք իսկապես պատրաստ ենք ՆԱՏՕ-ն կենդանի պահել ապագայի համար. Ֆրիդրիխ Մերց
Արտաշատում 6-ամյա աղջնակ է վրաերթի է ենթարկվել․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Սյունիքը եղել է, կա, կլինի Հայաստանի անբաժանելի մասը․ Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT