ԿԳՄՍ-ն բողոքարկել է Կոնստանտին Օրբելյանի հայցն ընդդեմ Նազենի Ղարիբյանի գործով դատարանի վճիռը

ՀՀ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բողոքարկել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 8-ի վճիռը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց ԿԳՄՍ իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը: «Մենք գրեթե 30 էջ ծավալով վերաքննիչ բողոք ենք ներկայացրել»,- ասաց նա, սակայն բողոքի վերաբերյալ մանրամասներ չհայտնեց:

Հիշեցնենք, որ դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցն ընդդեմ մշակույթի նախարարի նախկին պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Օրբելյանը պահանջում էր Ղարիբյանի՝ 2019 թվականի մարտի 3-ի «Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու հրամանն» անվավեր ճանաչել, աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:

Հիշեցնենք նաեւ, որ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով՝ Կոնստանտին Օրբելյանը մարտի 29-ին ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից: Ղարիբյանն Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու մի քանի հիմնավորումներ էր ներկայացրել, սակայն հիմնական երկու պատճառները հետեւյալն էին՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքը, համաձայն որի՝ արգելվում է երկու եւ ավելի պաշտոնների համատեղումն ու Օրբելյանի հայերենի չիմացությունը:

Տպել
2059 դիտում

ԿԸՀ-ի պաշտոնական www. elections.am կայքում այօր տեղադրվել են քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակները․ Բիչախչյան

Մեկնարկում է 2020 թվականի «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթը

Առողջապահության նախարարությունը 160 հազար բժշկական դիմակ է պահեստավորել

Բերման ենթարկվածների մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ, «G 231» և «Ակինետոն» գրառմամբ հաբեր, մարիխուանայի նմանվող զանգված

Երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել են Հայաստան-Իրան օդային փոխադրումները. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Իջևանի ոստիկանները բացահայտել են էլեկտրոնիկայի խանութից կատարված գողությունը․ 33-ամյա տղամարդը կալանավորվել է

Հրդեհ Բաղրամյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը

Եղանակը տաքանալուն զուգահեռ կորոնավիրուսը կնահանջի՞, ինչը հատուկ է գրիպին. ԱՆ պաշտոնյայի մեկնաբանությունը

Մարտի 1-ի գործով Հովհաննես Ղազարյանն արդարացվել է` հանցակազմի բացակայության հիմքով

Ոստիկանները գրպանահատներին բերման են ենթարկել ու հայտնաբերել գողացված դրամապանակները. (տեսանյութ)

Ընդդիմախոսներն ասում են՝ սուպերվարչապետություն պետք չէ, բայց թվում է՝ ենթագիտակցորեն դա են ցանկանում. ԿԳՄՍ նախարար

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանն առերեսվել է իր և Նարեկ Սարգսյանի դեմ հաղորդում տված Հակոբ Հովհաննիսյանի հետ

Հանդիպել են ՀՀ և Սլովակիայի ԱԳ նախարարները. երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսությունը

2019-ին ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 182 հազար 673 դրամ. ամենաբարձրը Սյունիքի մարզում է

Երեւանի 12 սոցիալական աջակցության տարածքային բաժիններ պլանշետներ են ստացել

Իջևանում 1.5 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Վարչապետը կիրակի օրը հրավիրում է երթի՝ նվիրված 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Գանձաքարի անտառում հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. ԱԻՆ

Գիշերը հրավառություն իրականացնողը հայտնաբերվել է. ոստիկանություն