Երևան
12 °C
Ուսուցիչների հետ կնքվող ժամանակավոր աշխատանքային պայմանագրերը տարածված երեւույթ են ինչպես տարիներ առաջ, այնպես էլ՝ այսօր: Մի կողմից վտանգ ուսուցիչների համար՝ ամեն պահի գործազուրկ դառնալու, մյուս կողմից՝ «Աշխատանքային օրենսգրքի» խախտում: Հարցին, սակայն, այսօր ոչ մի գերատեսչություն դեռեւս լուծում չի տալիս:
Դպրոցներում ուսուցիչների հետ շատ հաճախ կնքում են պայմանագրեր ընդամենը մեկ տարով, որից հետո՝ հաջորդ տարի, այդ պայմանագրերը, որպես կանոն, վերակնքվում են: Ուսուցիչներն աշխատանքից թեեւ չեն զրկվում, սակայն ամեն պահի զգում են այդ վտանգը:
ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 95-րդ հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում կարող են կնքվել աշխատանքային ժամանակավոր պայմանագրեր: Ըստ այդմ՝ նման պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ: Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
Նման պայմանագրեր կնքվում են նաեւ հետեւյալ պայմաններում՝
1. Ընտրովի պաշտոններում աշխատողների հետ՝ ընտրված ժամանակահատվածով,
2. Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ,
3. Սեզոնային աշխատանքներ կատարողների հետ,
4. Ժամանակավոր (մինչեւ երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ,
5. Ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ,
6. Օտարերկրացիների հետ՝ աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով:
Մնացած դեպքերում որոշակի ժամկետով պայմանագիր կնքվելու դեպքում ստացվում է, որ գործ ունենք աշխատանքային իրավունքի խախտման հետ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ամիսներ առաջ «Հայկակական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էր, որ գերատեսչությունը կանդրադառնա կրթության եւ գիտության ոլորտում աշխատողների հետ կնքվող ժամանակավոր աշխատանքային պայմանագրերին: «Այդ խնդրին չենք անդրադարձել, բայց դրան ես ինքս համալսարանում բախվել եմ, երբ որ 11 տարի շարունակ անընդհատ երկարացվել է պայմանագիրը: Դա, իհարկե, նախորդ համակարգում թույլ էր տալիս ռեկտորներին եւ դեկաններին ազդեցություն ունենալ այս կամ այն դասախոսի վրա եւ անցանկալի՝ «պերսոնա նոն գրատա» դասախոսներին դուրս թողնել համալսարանից»,- ասել էր Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ենթադրում է, որ բուհերն արդեն կանցնեն լիարժեք մրցութային համակարգին, եւ դասախոսներն ինչ-որ ժամկետով ապահովագրված կլինեն»: Ինչ վերաբերում է ուսուցիչներին, նախարարը նշել է, որ նրանց հարցը դեռ չեն քննարկել, կանդրադառնան:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից օրերս արձագանքելով մեր հարցին՝ տեղեկացրին, որ ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատու չէ այս հարցով, քանի որ այն կարգավորվում է գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվող պայմանագրով: Նշեցին, որ հարցն «Աշխատանքային օրենսգրքով» կարգավորվող նորմ է, այնտեղ նշված է, թե որ դեպքում է կնքվում ժամկետային պայմանագիր, որ դեպքում՝ ոչ:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք տեղեկատվություն ստանալ ՀՀ կառավարությանն առընթեր առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, սակայն այնտեղից եւս նշեցին, որ լիազորություններ չունեն, եւ ուսուցչի իրավունքների հարցով կարող է զբաղվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
Ինչպես պարզվեց, այս կառույցը եւս չի կարող կարգավորել ուսուցիչների աշխատանքային իրավունքի հարցը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս հարցով իրենց կառույցը եւս չի զբաղվում: Ավելին՝ այսօր նման կառույց չկա, որը կարգավորի աշխատանքի իրավունքը: Ժամանակին նման հարցերով զբաղվել է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը, բայց հետագայում դա իրենց լիազորություններից եւս հանվել է:
Նրա խոսքով՝ աշխատողների իրավունքների խախտումների հետ կապված բողոքներ իրենք եւս ստացել են, սակայն այսօր կառույցն իրավասու չէ հարցը լուծել: Ըստ նրա՝ լավ կլինի, որ որոշում կայացվի եւ խնդրով նորից սկսի զբաղվել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը, բայց այս հարցի հետ կապված դեռեւս նորություն չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT